Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական
14:20 - 13 մայիսի, 2022

Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Տաթևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»:

Նշենք, որ Տաթևիկ Կարապետյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել