Մոլդովայի նախկին նախագահը ձերբակալվել է պետական դավաճանության և կոռուպցիայի պատճառով |tert.am|
16:05 - 24 մայիսի, 2022

Մոլդովայի նախկին նախագահը ձերբակալվել է պետական դավաճանության և կոռուպցիայի պատճառով |tert.am|

tert.am: Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը 72 ժամով ձերբակալվել է Քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, այդ թվում՝ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, երեքշաբթի առավոտյան լրագրողներին հայտնել է Գլխավոր դատախազության խոսնակ Մարիաննա Կյորպեկը։

«Քննչական միջոցառումները շարունակվում են։ Դոդոնին պատկանող տանը և որոշ շինություններում խուզարկություններ են իրականացվել։ Հետաքննությունն իրականացվում է «Պասիվ կոռուպցիա», «Քաղաքական կուսակցության կողմից հանցավոր կազմակերպությունից ֆինանսավորման ստացում», «Ապօրինի հարստացում» և «Պետական դավաճանություն» հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակում», - նշել է խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել