Ռուսաստանը շարունակելու է սպասարկել իր պետական պարտքը նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չի երկարաձգել դրա սպասարկման արտոնագիրը, «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ֆինանսների նախարարությունը։ Գերատեսչությունը ներդրողներին վճարելու է ռուբլով։ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը նշել է, որ ներկայիս իրավիճակը նման չէ նրան, ինչ եղել է 1998 թ-ի դեֆոլտից առաջ, քանի որ երկիրն այժմ փող ունի։
«Հիմա փող կա, և վճարելու պատրաստակամություն նույնպես կա։ Ռուսաստանցիների կյանքի որակի վրա ոչ բարեկամ երկրի կողմից արհեստականորեն ստեղծված իրավիճակը չի ազդի»,- ասել է նախարարը։
ԱՄՆ արտոնագրի բացակայությունը նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող դոլարով վճարել իր արժեթղթերի սեփականատերերին ողջ աշխարհում, այլ արժույթով՝ գոնե ԱՄՆ տարածքում։
Նորա Վանյան
comment.count (0)