Բաղդադի կենտրոնում պայթյունի հետեւանքով շենք է փլուզվել

 |armenpress.am|
13:15 - 29 մայիսի, 2022

Բաղդադի կենտրոնում պայթյունի հետեւանքով շենք է փլուզվել |armenpress.am|

armenpress.am:  Բաղդադի կենտրոնում անհայտ պատճառով պայթյունից շենք է փլուզվել, փրկարարները փորձում են մարդկանց փրկել փլատակների տակից, կիրակի օրը հաղորդել Է իրաքյան «Աս-Սումարիա» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Իրաքի քաղաքացիական պաշտպանության վարչությանը: Այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Փլուզումը տեղի է ունեցել Ջադրիա շրջանի ռեստորանում ՝ նախարարական համալիրից ոչ հեռու։ Ներկայում փլատակների տակ գտնվում են մարդիկ, եւ փրկարարների խմբերը սկսել են փրկարարական գործողությունը»,- նշվում է վարչության հաղորդագրության մեջ, որը մեջբերում 0Է հեռուստաալիքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել