ԱՄՆ-ն դաշնակիցների հետ քննարկում է ռուսական նավթի գինը սահմանափակելու ուղիները
 |azatutyun.am|
12:59 - 15 հունիսի, 2022

ԱՄՆ-ն դաշնակիցների հետ քննարկում է ռուսական նավթի գինը սահմանափակելու ուղիները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նավթային եկամուտներն ըստ երևույթին աճել են՝ չնայած չվերամշակված նավթի արտահանման նվազմանը, և ԱՄՆ-ն ու դաշնակիցները պետք է դրանք նվազեցնելու ուղիներ գտնեն, հնարավոր է՝ գների սահմանափակումով, երեքշաբթի օրը հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն:

Ելույթ ունենալով Սենատի հատկացումների ենթահանձնաժողովի առջև՝ Ադեյեմոն ասել է, որ նավթի բարձր գները կոմպենսացնում են արդյունահանման և արտահանման անկումը:

Ըստ փոխնախարարի՝ ԱՄՆ-ը եվրոպական և ասիական դաշնակիցների հետ քննարկում է ռուսական նավթի համար վճարվող գինը սահմանափակելու ուղիները, որպեսզի նվազեցնի Մոսկվայի շահույթը համաշխարհային շուկաներում էներգակիրների բարձր գներից:

ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը հրաժարվել է այդ բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ մանրամասներ տրամադրել՝ ասելով, որ տեղեկատվությունը հետագայում գաղտնի ճեպազրույցում կփոխանցվի սենատորներին:

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել