Գործադիրը «Հյուսիս-Հարավի» շրջանակում Սիսիանի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց
12:23 - 30 հունիսի, 2022

Գործադիրը «Հյուսիս-Հարավի» շրջանակում Սիսիանի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց

Կառավարությունն այսօր Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակում որոշեց օտարել Սյունիքի մարզի Սիսիան-Քաջարան ճանապարհատվածում գտնվող որոշ տարածքներ և դրանք հանրության գերակա շահ ճանաչել։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ օտարման գոտու սահմաններում են գտնվում Սիսիան համայնքի Սիսիան, Աղիտու, Գեղի, Գետաթաղ, Դարբաս, Լեռնաձոր, Լոր, Իշխանասար, Նորավան, Շենաթաղ, Որոտան, Վաղատին, Ույծ, Նոր Աստղաբերդ բնակավայրերի 570 միավոր հողամասեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ որոշման նպատակը Հյուսիս Հարավի Սիսիան Քաջարան շինարարության համար անհրաժեշտ շինհրապարակի ազատումն է․ «Որովհետև այդ ճանապարհը անցնում է այնպիսի տեղերով, որտեղ մասնավոր հողակտորներ կան, և մենք հիմա գերակա շահ ենք ճանաչում, որպեսզի քաղաքացիներից գնենք այս հողակտորները և տրամադրենք Հյուսիս-Հարավի կառուցման համար»։

Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2023 թվականի օգոստոսի 30-ն է:

Հիշեցնենք, որ կառավարությունը հունիսի 9-ի որոշմամբ ևս Սյունիքի մարզի այլ հատվածների նկատմամբ հանրության գերակա շահ էր ճանաչել՝ Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել