ՄԻՊ-ը մասնակցել է «Գենդերային բռնության հիմնախնդրի հասցեագրումը Հայաստանում» թեմայով հանդիպմանը
17:54 - 21 հուլիսի, 2022

ՄԻՊ-ը մասնակցել է «Գենդերային բռնության հիմնախնդրի հասցեագրումը Հայաստանում» թեմայով հանդիպմանը

ՄԻՊ-ի գրասենյակը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Գենդերային բռնության հիմնախնդրի հասցեագրումը Հայաստանում» թեմայով հանդիպմանը, որը կազմակերպվել էր Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության հարթակի նախաձեռնությամբ:

«Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ընտանեկան բռնության վիճակագրությունը, խնդրի կանխարգելմանն ուղղված պետական ծրագրերը, ինչպես նաև ներկայացնել օրենսդրական առաջարկներ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի, դեպքերի արագ արձագանքման և արդյունավետ կանխարգելման մեխանիզմների բարելավման նպատակով:

Պաշտպանն իր խոսքում ներկայացրել է ՄԻՊ հաստատության աշխատանքն ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ, շեշտել է կանխարգելման կարևորությունը և այդ նպատակով նախանշել է մի քանի առաջարկություններ մասնավորապես քրեական օրենսդրության բարեփոխման, որը կնախատեսի ընտանեկան բռնության հանցագործությունն ավելի դիպուկ հասցեագրող և ավելի համապարփակ հասցեագրող հանցակազմ: Պաշտպանն առաջարկություն է ներկայացրել նաև կրթական և իրազեկման աշխատանքների կազմակերպման համար։ 

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ շեշտել է, որ իրավապահ համակարգերում կանանց ակտիվ մասնակցությունը, կանանց ակտիվ ներգրավումը տեսնում է որպես ընտանիքում բռնության դեպքերի պատշաճ արձագանքի երաշխիքներից մեկը։ 

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ և փորձագետներ, կառավարության ներկայացուցիչներ, միջազգային հանրության ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, գենդերային փորձագետներ և իրավաբաններ»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել