Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերից մշակութային կոթողների տարհանումը կավարտվի հաջորդ շաբաթ. Արցախի ԿԳՄՍ փոխնախարար |news.am|
16:11 - 13 օգոստոսի, 2022

Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերից մշակութային կոթողների տարհանումը կավարտվի հաջորդ շաբաթ. Արցախի ԿԳՄՍ փոխնախարար |news.am|

news.am: Օգոստոսի 25-ին Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնվող Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերից մշակութային կոթողների տարհանումը կավարտվի հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Քաղպաշտպանության պլանի համաձայն, երբ որոշում կայացվեց, որ պետք է տարհանվի բնակչություն, բնականաբար պետք է տարհանվեին հուշակոթողները, նաեւ գրքային ֆոնդը` գրադարանները, թանգարանային ցուցանմուշներ: Հիմա տարհանված է Բերձորի քաղաքային գրադարանը` գրքային ֆոնդը, Ներքին Սուսի եւ Աղավնոյի հուշարձանները` մոնումենտալ արվեստի հուշակոթողները,  խաչքարերը, նաեւ Բերձոր, Աղավնո ճանապարհին գտնվող հուշակոթողները մեծամասամբ , համարյա ամբողջապես ավարտված է նրանց տարհանումը, աշխատանքները շարունակվում են, ամենայն հավանականությամբ մյուս շաբաթվա ընթացքում կավարտվեն»,- ասել է նա:

Փոխնախարարի խոսքով` հուշակոթողներն ու խաչքարերը տեղափոխվել են Ստեփանակերտ, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ արդեն կա պայմանավորվածոություն, որ մի մասը կտեղադրվեն Ստեփանակերտի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ ստեղծվող պուրակում, մյուսմասը Սուրբ Հակոբ եկեղեցու հարակից տարածքում:

Շարունակությունը՝ news.am կայքում

Լուսանկարը՝ Infocom-ի, Աղավնո, 2021թ․


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել