Անի Խաչատրյան

Ավագանին ունի կանոնակարգ, որը կարելի է կարդալ, նոր գալ դահլիճ. Անի Խաչատրյանն՝ ընդդիմադիրներին |news.am|

Ավագանին ունի կանոնակարգ, որը կարելի է կարդալ, նոր գալ դահլիճ. Անի Խաչատրյանն՝ ընդդիմադիրներին |news.am|

news.am: Երեւանի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստի ժամանակ ընդդիմադիր «Մայր Հայստան» խմբակցությանղ ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկեց բոլոր հարցերը քննարկվող դարձնել: ՔՊ-ից Արմեն Գալջյանն ասաց, որ այս անգամ իրենք կողմ կքվեարկեն հարցերը զեկուցվող դարձնելու առաջարկին, որպեսզի ավագանու ընդդիմադիր անդամները, որոնք նոր են ավագանու կազմում, տեսնեն, որ դրանք քննարկելու կարիք չկա, հանձնաժողովներում բոլորը միաձայն քվեարկվել են: Իսկ ահա «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու. «Մենք էլ խնդիր չենք տեսնում, որ հարցերը զեկուցվեն, բայց այսօր կա նաեւ հարցուպատասխան, որը տեւական ժամանակ է տեւում: Առհասարակ, ավագանին ունի կանոնակարգ, ունի օրենք, որը կարելի է կարդալ, նոր գալ դահլիճ, որ կան հանձնաժողովներ, որտեղ ավագանու անդամները պարտավոր են լինել անդամ  եւ թող բարի լինեն, գան հանձնաժողովների նիստերին եւ ծանոթանան նախագծերին: Մենք դեմ ենք քվեարկում»: Մանուկ Սուքիասյանն էր հայտարարեց. «Կառավարության որդեգրծ չզեկուցվող հարցերի արատավոր պրակտիկան փորձ է արվում տեղափոխել Երեւանի քաղաքապետարան: ՔՊ-ի մոտեցումը, որ այս անգամ ընդառաջում ենք, հետո կտեսնենք՝ ոնց կլինի, ընդունելի չէ: Պետք է ֆիքսենք, որ բոլոր հարցերը պետք է զեկուցվեն՝ անկախ նրանից, թե հանձնաժողովներում ինչ եզրակացության են եկել: Եթե այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում, հանձնաժողովներում դրական եզրակացություն ստացած բոլոր նախագծերը պետք է ավտոմատ համարվեն ընդունված: Էլ հավաքվում ենք, ի՞նչ անենք»: Նա նաեւ հավելեց, որ եթե ամեն անգամ այս հարցը դրվելու է քվեարկության, իրենք չեն մասնակցի որեւէ լուրջ քննարկման:
11:35 - 21 նոյեմբերի, 2023
Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել․ Անի Խաչատրյան

Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել․ Անի Խաչատրյան

Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը միացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Թե ինչու է միացել, ավագանու անդամը պարզաբանումներ է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում։ «Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել: Քաղաքապետը պետք է աշխատի ավագանիների (ավագանու անդամների- խմբ․) հետ, Հայկ Մարությանը աշխատում է ինքն իր հետ և գրեթե չի շփվում ավագանիների (ավագանու անդամների- խմբ․) հետ, փոխարենը պտտվում են լուրեր, որ սերտ կապեր է հաստատել նրանց հետ, որ չեն էլ մասնակցել ավագանու ընտրություններին»,- գրել է նա։ Ավագանու անդամը հավանաբար նկատի ունի դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային կայք՝ armtimes.com-ի, հրապարակած «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ անստորագիր մի հոդվածում նշված տեղեկությանը, թե պատերազմից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Անի Խաչատրյանը հավելել է․ «Համարում եմ, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը: Երևանի քաղաքապետ պետք է լինի «Լույս», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների քաղաքական ուժը ներկայացնող: Հիշեցնեմ, որ մեր ուժի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն էր։ Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Կառավարող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա։ Ավագանու մի շարք անդամներ էլ արդեն հայտնել են, որ չեն միացել նախաձեռնությանը։
13:40 - 16 դեկտեմբերի, 2021