news.am: Երեւանի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստի ժամանակ ընդդիմադիր «Մայր Հայստան» խմբակցությանղ ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկեց բոլոր հարցերը քննարկվող դարձնել: ՔՊ-ից Արմեն Գալջյանն ասաց, որ այս անգամ իրենք կողմ կքվեարկեն հարցերը զեկուցվող դարձնելու առաջարկին, որպեսզի ավագանու ընդդիմադիր անդամները, որոնք նոր են ավագանու կազմում, տեսնեն, որ դրանք քննարկելու կարիք չկա, հանձնաժողովներում բոլորը միաձայն քվեարկվել են:
Իսկ ահա «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու. «Մենք էլ խնդիր չենք տեսնում, որ հարցերը զեկուցվեն, բայց այսօր կա նաեւ հարցուպատասխան, որը տեւական ժամանակ է տեւում: Առհասարակ, ավագանին ունի կանոնակարգ, ունի օրենք, որը կարելի է կարդալ, նոր գալ դահլիճ, որ կան հանձնաժողովներ, որտեղ ավագանու անդամները պարտավոր են լինել անդամ եւ թող բարի լինեն, գան հանձնաժողովների նիստերին եւ ծանոթանան նախագծերին: Մենք դեմ ենք քվեարկում»:
Մանուկ Սուքիասյանն էր հայտարարեց. «Կառավարության որդեգրծ չզեկուցվող հարցերի արատավոր պրակտիկան փորձ է արվում տեղափոխել Երեւանի քաղաքապետարան: ՔՊ-ի մոտեցումը, որ այս անգամ ընդառաջում ենք, հետո կտեսնենք՝ ոնց կլինի, ընդունելի չէ: Պետք է ֆիքսենք, որ բոլոր հարցերը պետք է զեկուցվեն՝ անկախ նրանից, թե հանձնաժողովներում ինչ եզրակացության են եկել: Եթե այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում, հանձնաժողովներում դրական եզրակացություն ստացած բոլոր նախագծերը պետք է ավտոմատ համարվեն ընդունված: Էլ հավաքվում ենք, ի՞նչ անենք»:
Նա նաեւ հավելեց, որ եթե ամեն անգամ այս հարցը դրվելու է քվեարկության, իրենք չեն մասնակցի որեւէ լուրջ քննարկման:
comment.count (0)