Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Թբիլիսի-Երևան չվերթ իրականացնող Myway-ը, հնարավոր է, զրկվի լիցենզիայից
 |factor.am|

Թբիլիսի-Երևան չվերթ իրականացնող Myway-ը, հնարավոր է, զրկվի լիցենզիայից |factor.am|

factor.am: Վրաստանի կառավարությունը հնարավոր է Myway Airlines ավիաընկերությանը զրկի կոմերցիոն թռիչքներ կատարելու լիցենզիայից։ Ինչը նշանակում է դադարեցնել ավիաընկերության գործունեությունը, հաղորդում է Aliq media-ն։ Վրաստանի բյուջետային (low-cost) համարվող Myway Airlines-ը 2021 թվականի հուլիսի 6-ից  սկսել էր Georgian Airwais-ին զուգահեռ կանոնավոր (շաբաթական 2 անգամ) չվերթներ իրականացնել նաև Թբիլիսի-Երևան և հակառակ ուղղությամբ՝ առավել մատչելի գներով։ Քաղավիացիան ավիաընկերությանը լիցենզիայից զրկելու գործընթաց է սկսել ընկերության բաժնետոմսերն օտարերկրյա քաղաքացուն վաճառելու պատճառով։ Ըստ գործակալության՝ ընկերության բաժնետոմսերի առնվազն 51%-ը պետք է պատկանի Վրաստանի քաղաքացուն։ Հայտնի է, որ Myway Airlines-ըն այսօր 100%-ով պատկանում է Նիդերլանդներում գրանցված Flash Aviation ընկերությանը, թեև մինչև 2021 թվականի օգոստոսն ավիաընկերության բաժնետոմսերի 11%-ը պատկանում էր Վրաստանի քաղաքացի Ռատի Բակուրաձեին: Հարկ է նշել՝ օրեր առաջ էլ հայտնի դարձավ նաև, որ Թբիլիսի-Երևան, ինչպես նաև Բաթումի-Երևան և հակառակ ուղղություններով կանոնավոր չվերթներ իրականացնող Վրաստանի ազգային փոխադրող Georgian Airways ավիաընկերությունն է սննկացել:
22:09 - 28 հունվարի, 2022
ՀՀ ԱԺ նախագահը և Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են ոլորտային բարեփոխումների մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը և Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են ոլորտային բարեփոխումների մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը hունվարի 27-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։  Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը, բազմոլորտ համագործակցության խորացմանը: «Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատությանը, Հարկադիր կատարումն ապահովող եւ Պրոբացիայի ծառայություններում կատարվող աշխատանքներին եւ իրականացվելիք այլ բարեփոխումներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է հարկադիր կատարումն ապահովող ծառայության ու քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտներում վրացի գործընկերների փորձով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զրույց է ծավալվել Վրաստանի «Արդարադատության տների» փորձառությունը ՀՀ-ում ներդնելու շուրջ: Նշվում է, որ կողմերն ընդգծել են արդարադատության համակարգի կատարելագործմանը եւ բարեփոխումներին մեծապես նպաստող խորհրդարանների օրինաստեղծ գործունեությունը: Այս համատեքստում կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների համագործակցությունն արդարադատության գերատեսչությունների ստորաբաժանումների հետ: ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Վրաստանի արդարադատության նախարարն ուշադրություն է հրավիրել արդարադատության համակարգին առնչվող փորձի փոխանակման կարեւորությանը՝ շեշտելով երիտասարդ իրավաբանների ներգրավվածությունը եւ համատեղ ծրագրերի իրականացման հաճախակիության խթանումը: Նրա խոսքով՝ հայ գործընկեր Կարեն Անդրեասյանի հետ համատեղ օրակարգի մշակման եւ կիրարկման լավ սկիզբ է դրված, որն ունենալու է շարունակություն՝ ի նպաստ երկու երկրների համապատասխան ոլորտների օրինաստեղծ եւ իրավակիրառ պրակտիկայի:  
20:38 - 27 հունվարի, 2022
Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ և «Արմավիր» ՔԿՀ

Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ և «Արմավիր» ՔԿՀ

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Ռատի Բրեգաձեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման պայմաններին: Փոխնախարար Արփինե Սարգսյանն ու քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը Ռատի Բրեգաձեին են ներկայացրել դատապարտյալների բուժսպասարկման բաժանմունքը, խոհանոցը, գրադարանը: Պաշտոնյաները փորձել են նաև դատապարտյալների համար նախատեսված ճաշից, հետաքրքրվել են՝ ընդհանուր ճաշացանկից, բուժսպասարկումից, դատապարտյալների կրթությունից, զբաղվածությունից: Ռատի Բրեգաձեն կարճ տեսակցություն է ունեցել նաև «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող Վրաստանի Հանրապետության  քաղաքացիների հետ, վերջիններս Բրեգաձեի հետ զրույցում նշել են, որ պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չունեն: Երկօրյա այցի շրջանակում Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Ալեք և Մարի Մանուկյաններ» գանձատուն-թանգարան: Նաթան Սրբազանը այցելուներին ներկայացրել է թանգարանում առկա ցուցանմուշները: 
19:44 - 27 հունվարի, 2022
Ռուստամ Բադասյանը Նաթիա Նացվլիշվիլիին է ներկայացրել առաջիկա տարիներին ՊԵԿ բարեփոխումների օրակարգը

Ռուստամ Բադասյանը Նաթիա Նացվլիշվիլիին է ներկայացրել առաջիկա տարիներին ՊԵԿ բարեփոխումների օրակարգը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունվարի 26-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Կողմերն ընդգծել են, որ Պետական եկամուտների կոմիտեի և ՄԱԶԾ համագործակցությունն ունի երկար տարիների փորձ, և ՀՀ ՊԵԿ-ը մշտապես բարձր է գնահատել այդ համագործակցությունը, որն արտահայտվում է ՄԱԶԾ կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում ցուցաբերած աջակցությամբ, մասնավորապես, Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի իրականացմամբ, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթի մշակման հարցում։ Ռուստամ Բադասյանը մշտական ներկայացուցչին ներկայացրել է առաջիկա տարիների ՊԵԿ-ի բարեփոխումների օրակարգը` կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև նոր որակի մաքսային ծառայողների վերապատրաստման և նրանց ընտրության նոր չափանիշների մշակման տեսլականը: ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր պատրաստակամությունն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման գործում:
15:00 - 27 հունվարի, 2022
Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է

Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով ժամանել է Հայաստան։ Վրաստանի արդարադատության նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին՝ հրավերի համար։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և նախարար Ռատի Բրեգաձեն հանդիպման ընթացքում քննարկել են դատական ակտերի հարկադիր կատարման, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, Վրաստանում գործող «Արդարադատության տների» փորձառությունը Հայաստանում տեղայնացնելու հնարավորությունը, բարեփոխումների ուղղությունները նախանշելուն ինչպես նաև հայ-վրացական 4-րդ իրավական ֆորումը Վրաստանում կազմակերպելուն առնչվող հարցեր:  Հանդիպման ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է արդարադատության բնագավառում համագործակցության հուշագիր։ Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է միասնական գրասենյակների դերը, որտեղ մեր երկրների քաղաքացիները ստանում են բոլոր հանրային ծառայությունները:  Վրաստանի արդարադատության նախարարը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի ուղղությամբ, դա հնարավորություն կտա երկու երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանել: Վրաստանի և Հայաստանի նախարարները պայմանավորվել են նաև Վրաստանում փետրվարին հայ և վրացի իրավաբանների համագումար անցկացնել:   Երկկողմ հանդիպումից հետո երկու երկրների նախարարներն այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ կայացել է վրացական Պրոբացիոներների էլեկտրոնային վերահսկման և ծառայությունների ապահովման ինովացիոն տեխնոլոգիական սարքերի, ինչպես նաև Վրաստանում գործող հանրային միասնական ծառայությունների մատուցման Մոբիլ սրահի և հողի գրանցման համակարգի ցուցադրությունը։ 
21:34 - 26 հունվարի, 2022
Վրաստանը Հայաստանին ներկայացրել է արդարադատության շարժական տների ներդրման փորձը

Վրաստանը Հայաստանին ներկայացրել է արդարադատության շարժական տների ներդրման փորձը

Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն համագործակցության հուշագիր են ստորագրել: Հուշագրի ստորագրումից հետո Կարեն Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Ռատի Բրեգաձեին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստան այցելելու համար: «Մենք ունենք մեծ օրակարգ, որը փորձելու ենք առաջիկա երկու օրերի ընթացքում սպառել: Մեր առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել Իտալիայում Եվրոպական խորհրդի նախարարների հավաքի շրջանակներում, բարձրացրեինք մի շարք հարցեր, որոնք հուզում են Հայաստանին, որովհետև ներկայումս կարևոր բարեփոխումների ընթացքում ենք: Մյուս կարևոր ուղղությունը միասնական գրասենյակներն են, որտեղ մեր երկրների քաղաքացիները ստանում են բոլոր հանրային ծառայությունները: Հայաստանը ունի փայլուն երկարատև փորձ հենց միասնական գրասենյակների ոլորտում և այն արդարադատության տների ներդրման փորձը, որը Վրաստանն իրականացրել է, մեզ համար շատ կարևոր է, որովհետև նոր ենք սկսում արդարադատության տների ձևավորումը, զարգացումը»,- ասաց Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով Վրաստանի նախարարից, որ կիսվում են իրենց փորձով: Վրաստանի նախարար Ռատի Բրեգաձեն իր հերթին շնորհակալություն հայտնեց Կարեն Անդրեասյանին ջերմ ընդունելության համար: «Վենեցիայում մենք պայմանավորվեցինք, որ մեր համագործակցությունը կլինի ակտիվ և ուրախ եմ, որ արդեն սկսեցինք այդ աշխատանքները: Այսօրվա դրությամբ Հայաստանի և Վրաստանի միջև առկա են շատ ջերմ հարաբերություններ: Կարծում եմ` այսպիսի հարաբերություններ երբեք չեն եղել: Եվ դա, իհարկե, մեր վարչապետերի շնորհիվ է: Համոզված եմ, որ մեր հանդիպումը և համագործակցությունը ստեղծված հարաբերությունների արձագանքն է և հույս ունեմ, որ մենք նույնպես շատ ջերմ և մտերիմ կլինենք և կհամագործակցենք, մեր աշխատանքով կնպաստենք երկու երկրների զարգացմանը»,- ընդգծեց Բրեգաձեն: Վրաստանի նախարարը տեղեկացրեց, որ իրենց հետ բերել են շարժական արդարադատության տունը, նաև ինովացիոն սարք, որը թույլ է տալիս պրոբացիայի շահառուներին ստանալ այն բոլոր ծառայությունները, ինչը ստանում են, օրինակ` պրոբացիայի բյուրոներում: Վրաստանի և Հայաստանի նախարարները պայմանավորվել են նաև Վրաստանում փետրվարին հայ և վրացի իրավաբանների համագումար անցկացնել: «Պայմանավորվածություն ենք ձեռք բերել աշխատել փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի ուղղությամբ, դա հնարավորություն կտա մեր երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանել: Նաև համատեղ ներդրում կանենք կրթական ոլորտում` կիրականացնենք ուսանողների փոխանակում: Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ շատ ակտիվ կհամագործակցենք կալանավորների և դատապարտյալների փոխանակման ոլորտում»,-եզրափակեց Բրեգաձեն: Արդարադատության շարժական տունը հագեցած է հատուկ սարքավորումներով, որի նպատակն է բնակչությանը տեղում մատուցել անհրաժեշտ ծառայություններով: Դա թույլ է տալիս նույնիսկ հեռավոր գյուղերում բնակիչներին արդարադատության ոլորտին վերաբերվող ծառայություններ մատուցել:
15:48 - 26 հունվարի, 2022
Վրաստանում կորոնավիրուսի վեցերորդ ալիքն է` պայմանավորված «օմիկրոն» շտամի տարածմամբ |armenpress.am|

Վրաստանում կորոնավիրուսի վեցերորդ ալիքն է` պայմանավորված «օմիկրոն» շտամի տարածմամբ |armenpress.am|

armenpress.am:  Վրաստանում կորոնավիրուսով ախտահարման հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել Է 1 միլիոնը. համավարակի սկզբից ի վեր երկրում հաշվել են 1006864 ախտահարված: Այդ մասին վկայում են Stopcov.ge. կառավարական կայքում զետեղված տվյալները: Բացի այդ, վերջին 24 ժամում Վրաստանում սահմանվել Է կորոնավիրուսով վարակվածների ամենօրյա աճի բացարձակ հակառեկորդ՝ մեկ օրում 7521 հաստատված դեպք: Այժմ Վրաստանը վերապրում Է կորոնավիրուսի վեցերորդ ալիքը «օմիկրոն» նոր շտամի կապակցությամբ, որը երկրում հայտնաբերվել Է 2021 թվականի դեկտեմբերի 20-ին: Համաճարակաբանների կանխատեսումներով՝ մինչեւ հունվարի վերջը «օմիկրոնն» ամբողջությամբ դուրս կմղի դելտա-շտամին, որը երկրում գերիշխող Էր մինչեւ այս ժամանակները: Մասնագետները նշում են, որ «օմիկրոնն» անհամեմատ ավելի հազվադեպ Է հանգեցնում հիվանդության ծանր ընթացքի եւ հոսպիտալացման: Ներկա դրությամբ երկրում գրանցվել Է «օմիկրոնով ախտահարման 1254 դեպք: Վրաստանում այս շտամով վարակվածների միջին տարիքը 33,8 Է: Ինչ վերաբերում Է նոր շտամի տարածմանը, ապա  կորոնավիրուսի նոր դեպքերի ընդհանուր քանակի 65 տոկոսը որոնք հայտնաբերվել են Թբիլիսիում, բաժին Է ընկնում «օմիկրոնին»: Տարածաշրջաններում այդ ցուցանիշը հասնում Է 30-35 տոկոսի մակարդակի: Վարակաբան Ալեքսանդր Գոգինավայի խոսքով՝ բացառված չԷ, որ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդանալու ամենօրյա դեպքերի թվաքանակը կգերազանցի մի քանի տասնյակ հազարը: Վարակաբանը կոչ Է անում բնակչությանը՝ խստորեն պահպանել հանձնարարականները: «Վտանգ կա, որ իրադրությունն Էլ ավելի կխորանա: Կարեւոր Է՝ խստորեն հետեւել հանձնարարականներին եւ պատվաստումներն ավելի ակտիվ դարձնել: Դեպքերի կտրուկ ավելացման եւ հիվանդանոցային հատվածում ծանրաբեռնվածության ֆոնին Վրաստանում բնակչության  ակտիվությունը ցածր Է զանգվածային իմունացման ծրագրում: Պատվաստման ամբողջական կուրսն անցել Է երկրի չափահաս բնակչության միայն 41,5 տոկոսը: Չնայած համաճարակաբանական իրադրության վատթարացմանը, կառավարությունը չի մտցնում լրացուցիչ սահմանափակումներ եւ չի խոսում լոքդաունի մասին: Այսօրվա դրությամբ Վրաստանում պարտադիր Է դիմակների կրումը ինչպես հասարակական վայրերի փակ հաստատություններում, այնպես Էլ փողոցում: Ռեստորաններ, թատրոններ, թանգարաններ, ֆիթնես-կենտրոններ եւ այլ հաստատություններ կարելի Է այցելել միայն «կանաչ անձնագրերով»: QR-կոդեր ստանում են պատվաստված, հիվանդությունը տարած կամ բացասական թեստ ունեցող անձինք, հաղորդել Է Sputnik-ը:
16:06 - 18 հունվարի, 2022
Վրաստանի արտգործնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
 |aliq.ge|

Վրաստանի արտգործնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին |aliq.ge|

aliq.ge: Հունվարի 17-18-ը Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին կայցելի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և Եվրամիությունում։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը: Այցի ընթացքում ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին երկկողմ հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Նույն օրը տեղի կունենա նաև ոչ պաշտոնական հանդիպում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հետ։  «Հանդիպումների հիմնական նպատակը դաշնակիցների հետ խորհրդակցություններ անցկացնելն է՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև անվտանգության հարցերի շուրջ ընթացող երկխոսության շրջանակներում։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության դինամիկան և եվրաատլանտյան տարածքում անվտանգության բարդ միջավայրը», — ասված է հաղորդագրություն մեջ։  Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ տարեսկզբին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան բարձր մակարդակի այցը ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև հատուկ հարաբերությունների ևս մեկ հաստատումն է, և ընդգծում է այն փաստը, որ Վրաստանը նշանակալի տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ի օրակարգում։
22:11 - 14 հունվարի, 2022
Մոսկվան դիմել է հայ, թուրք, ադրբեջանցի գործընկերներին, որ Վրաստանին բացատրեն «3+3»-ի առավելությունները |armenpress.am|

Մոսկվան դիմել է հայ, թուրք, ադրբեջանցի գործընկերներին, որ Վրաստանին բացատրեն «3+3»-ի առավելությունները |armenpress.am|

armenpress.am: Russian Foreign Minister Sergei Lavrov is convinced that the stop of hostilities and unblocking of all transportation communications in the South Caucasus, in accordance with the agreements reached between the Armenian and Azerbaijani leaders at the Russian President’s mediation, will open opportunities which all countries of the region – Armenia, Russia, Iran, Turkey, Georgia and Azerbaijan are interested in. During a press conference today, commenting on the question about the “3+3” format dedicated to issues relating to the South Caucasus, Lavrov said that Georgia’s joining to this format will not oblige Tbilisi to change its political stances. “We can agree that we are discussing exclusively those topics within the frames of this format which concern all participants”, the Russian FM said, adding that as Moscow doesn’t have diplomatic relations with Tbilisi, it has less opportunities to explain the Georgian side the advantages of this cooperation format. Therefore, Russia has applied to its Armenian, Turkish and Azerbaijani partners on this issue, so that they explain this to the Georgian side. According to Lavrov, it is in Georgia’s interest to join this format without preconditions. Turkish President Recep Tayyip Erdogan and his Azerbaijani counterpart Ilham Aliyev came up with the “3+3” initiative on cooperation in the South Caucasus. The first meeting took place in Moscow, Russia, on December 10, 2021. Georgia announced that it will not attend that meetings.
15:54 - 14 հունվարի, 2022