Խոշոր ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում՝ «օտարերկրյա գործակալների» մասին սկանդալային օրինագծի քննարկման ժամանակ  |tert.am|
15:39 - 15 ապրիլի, 2024

Խոշոր ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում՝ «օտարերկրյա գործակալների» մասին սկանդալային օրինագծի քննարկման ժամանակ |tert.am|

tert.am: Վրաստանի խորհրդարանում խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել «օտարերկրյա գործակալների» մասին սկանդալային օրինագծի քննարկման ժամանակ:

«Քաղաքացիներ» կուսակցության պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին ելույթի ժամանակ հարձակվել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Մամուկա Մդինարաձեի վրա։

Այդ պահին, երբ Մդինարաձեն «Լելո» կուսակցության ներկայացուցիչ Աննա Նացվլիշվիլիի հետ վիճում էր աղմկահարույց նախագծի շուրջ, Էլիսաշվիլին մոտեցել է ամբիոնի մոտ կանգնած պատգամավորին և բռունցքով հարվածել նրա գլխին։

Դրանից հետո զանգվածային ծեծկռտուք է սկսվել:

Ընդդիմությունը դեմ է օրենքի ընդունմանը` պնդելով, որ դա կհանգեցնի ԵՄ-ից Վրաստանի հեռվացմանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  Վրաստանի խորհրդարանը անվտանգության «դեղին մակարդակ» է սահմանել, քանի որ այսօր իրավական հարցերի հանձնաժողովում սկսվել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») օրենքի նախագծի քննարկումը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել