Տիգրան Արզաքանցյան

Արտակ Գալստյանի գործն ուղարկվել է դատարան․ ըստ մեղադրանքի՝ նա սպառնացել է Տիգրան Արզաքանցյանի և կնոջ վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակել |factor.am|

Արտակ Գալստյանի գործն ուղարկվել է դատարան․ ըստ մեղադրանքի՝ նա սպառնացել է Տիգրան Արզաքանցյանի և կնոջ վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակել |factor.am|

factor.am: «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի անդամ Արտակ Գալստյանի գործն ուղարկվել է դատարան։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տղեկության համաձայն՝ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցել է Վարդան Ղուկասյանի կողմից ստեղծված և ղեկավարած հանցավոր կազմակերպությանը։ Ըստ գործի՝ Գալստյանը Վարդան Ղուկասյանի հետ նախնական համաձայնությամբ, հանցավոր կազմակերպության կազմում 2022 թվականի մարտին Տիգրան Արզաքանցյանին հեռախոսազանգի միջոցով ներկայացրել է առանձնապես խոշոր չափի գույք հանձնելու պահանջ՝ հակառակ դեպքում սպառնալով հրապարակել Տիգրան Արզաքանցյանի և նրա մերձավորի մասին արատավորող տեղեկություններ։ Բացի այդ՝ ըստ մեղադրանքի, Արտակ Գալստյանը Վարդան Ղուկասյանի, Սուսաննա Սարգսյանի և Հայկ Խաչատրյանի հետ հանցավոր կազմակերպության կազմում Է․ Բ․-ից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի գույք, թաքցրել և խեղաթյուրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքերի ծագումը, ինչպես նաև Վարդան Ղուկասյանի և Հայկ Խաչատրյանի հետ կատարել է գույքային պարտավորություն ստանձնելուն հարկադրելու փորձ, բացի այդ հանցավոր կազմակերպության կազմում Շ․ Բ․-ից կատարել է առանձնապես խոշոր չափերի գույքի շորթում: Այսպես. ըստ «Դատալեքս» -ում առկա տեղեկատվության՝ Արտակ Գալստյանը, նախապես տեղյակ լինելով իր մտերիմ Վարդան Ղուկասյանի կողմից անձանց և կազմակերպությունների վերաբերյալ արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող, անձանց համար անցանկալի տեղեկություններ հավաքելու, տարածելու, այդպիսիք հետագայում հրապարակելու սպառնալիքով գույք, գույքի նկատմամբ իրավունք կամ իրենց օգտին գույքային բնույթի գործողություններ կատարելու նպատակով, ինչպես նաև անձանցից խարդախությամբ գումարներ հափշտակելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքի ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու, այդ թվում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծված և ղեկավարվող, անհամեմատ ծավալուն նպատակներ հետապնդող երկար տևողությամբ հանցավոր գործունեությամբ զբաղվելու, առավել կայունությամբ և համախմբվածությամբ աչքի ընկնող, առավել բարդ ներքին կառուցվածք ունեցող հանցավոր կազմակերպության մասին, անդամակցել՝ մասնակցել է, հանցավոր կազմակերպությանը, որի կազմում կատարել է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, այն է՝ խոշոր չափերի գույքի հափշտակություն, առանձնապես խոշոր չափերի շորթումներ և փողերի լվացում: Այսինքն՝ Արտակ Գալստյանին մեղսագրվում է հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով: Բացի այդ, 2022 թվականին Արտակ Գալստյանը հանցավոր կազմակերպության ղեկավար հանդիսացող Վարդան Ղուկասյանի հետ, հանցավոր կազմակերպության կազմում Տիգրան Արզաքանցյանից առանձնապես խոշոր չափերով գույքի շորթում կատարելու դիտավորությամբ, 2022 թվականի մարտի 23-ին իր կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարից զանգահարել է Տիգրան Արզաքանցյանի կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարին և տեղի ունեցած զրույցի ընթացքում «Hammer» մակնիշի զրահապատ ավտոմեքենա վաճառելու պատրվակով վերջինիս ներկայացրել է առանձնապես խոշոր չափի՝ 53.806.500 դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում Վարդան Ղուկասյանի կողմից համացանցի միջոցով հրապարակել Տիգրան Արզաքանցյանի և նրա կնոջ՝ Նատալիա Արզաքանցյանի մասին արատավորող տեղեկություններ: Դրանից շուրջ 15 օր անց Գալստյանը, շարունակելով հանցավոր կազմակերպության առաջ դրված հանցավոր նպատակների իրականացմանն ուղղված գործողությունները, բջջային հավելվածի միջոցով կրկին զանգահարել է Տիգրան Արզաքանցյանին և փոխանցել այդ գումարից 39.132.000 դրամին համարժեք 80.000 ԱՄՆ դոլար գումարը հանձնելու Վարդան Ղուկասյանի պահանջը: Արզաքանցյանից բացասական պատասխան ստանալուց հետո Վարդան Ղուկասյանն իրագործել է իր և Արտակ Գալստյանի կողմից Տիգրան Արզաքանցյանին տրված սպառնալիքները և Youtube-ի կայքի իր անհատական էջով 2022 թվականի հոկտեմբերի 8-ին և 13-ին, դեկտեմբերի 9-ին և 12-ին, 2023 թվականի փետրվարի 1-ին և 3-ին հրապարակել է Տիգրան Արզաքանցյանի և նրա կնոջ՝ Նատալիա Արզաքանցյանի վերաբերյալ արատավորող՝ նրանց անձնական կյանքին և ծավալած գործունեությանը վերաբերող, վերջիններիս հասցեին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ պարունակող տեղեկություններ: Այնուհետև, Վարդան Ղուկասյանը Տիգրան Արզաքանցյանի հետ բջջային հավելվածով վարած նամակագրության ընթացքում որպես իր գործողությունների՝ Տիգրան Արզաքանցյանի և կնոջ մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու պատճառ է ներկայացրել Արտակ Գալստյանի ու իր կողմից ներկայացված պահանջները չկատարելը և իրեն ընձեռված «պատմական հնարավորությունից» չօգտվելը: Այսինքն՝ Արտակ Գալստյանին մեղսագրվում է հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին): Սրանից զատ, ըստ մեղադրանքի, Արտակ Գալստյանը Հայկ Խաչատրյանի, Վարդան Ղուկասյանի և Կարեն Առուստամյանի հետ հանցավոր կազմակերպության կազմում որպես կատարվող հանցավոր գործողությունների պատվերի փոխհատուցում Շահեն Ադյանից 2022 թվականի հունիսի 24-ին առձեռն ստանալով 8.000.000 ՀՀ դրամ, փորձել են շանտաժով հարկադրել Արսեն Հարությունյանին ստանձնել Կարեն Առուստամյանին 34.000 ԱՄՆ դոլար գումար վճարելու պարտավորություն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չեն հասցրել, քանի որ Արսեն Հարությունյանը նշված գումարը չի հանձնել Կարեն Առուստամյանին և Հայկ Խաչատրյանին: Այսպես, ըստ մեղադրանքի՝ 2022 թվականի հունիսին «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը Հայկ Խաչատրյանի և Կարեն Առուստամյանի հետ հանցավոր կազմակերպության կազմում, Վարդան Ղուկասյանի ղեկավարմամբ, Կարեն Առուստամյանի և Հայկ Խաչատրյանի նկատմամբ 34.000 ԱՄՆ դոլար գումար վճարելու պարտավորություն ստանձնելուն Արսեն Հարությունյանին հարկադրելու դիտավորությամբ որպես հանցավոր գործողությունների պատվերի կատարման համար 8.000.000 ՀՀ դրամ վճարելու դիմաց, պլանավորել են Դոգ մականվամբ Վարդան Ղուկասյանի միջոցով համացանցում հանրայնացնել Կարեն Առուստամյանի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում պիցերիա հիմնելու համար ներդրած 34.000 ԱՄՆ դոլլար գումարը Արսեն Հարությունյանի կողմից չվերադարձնելու դեպքը, շանտաժի՝ վերջինիս և նրա մերձավորների մասին արատավորող տեղեկություններ տարածելու եղանակով հարկադրել Արսեն Հարությունյանին Կարեն Առուստամյանին և Հայկ Խաչատրյանին վերադարձնել 34.000 ԱՄՆ դոլար գումարը: Այնուհետև, Կարեն Առուստամյանն այդ մասին տեղեկացրել է իր մտերիմ Շահեն Ադյանին ու վերջինիս ծանոթացրել Հայկ Խաչատրյանի հետ: Արտակ Գալստյանը Հայկ Խաչատրյանի, Վարդան Ղուկասյանի, Կարեն Առուստամյանի հետ, շարունակելով հանցավոր կազմակերպության առջև դրված մտադրությունների իրականացումը, 2022 թվականի հունիսի 23-ին Հ.Խաչատրյանը Շ.Ադյանի հետ կնքել է 8.000.000 ՀՀ դրամ երկու ամսից վերադարձնելու մասին փոխառության պայմանագիր՝ հետագայում հիշյալ գումարի ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով: Հաջորդ օրը՝ 2022 թվականի հունիսի 24-ին Հայկ Խաչատրյանը Շահեն Ադյանից առձեռն ստանալով 8.000.000 ՀՀ դրամը, Կարեն Առուստամյանի հետ գնացել են «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակ, որտեղ Արտակ Գալստյանի ցուցումով Հայկ Խաչատրյանը հանցավոր ճանապարհով ստացված 8.000.000 ՀՀ դրամ գումարի մի մասը՝ 6.000.000 ՀՀ դրամը, հանձնել է գրասենյակում փաստաբանական գործունեությամբ զբաղվող հանցավոր կազմակերպության մասնակից Սուսաննա Սարգսյանին, իսկ մյուս մասը պահել է իր մոտ: Նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու դիտավորությամբ, հանցավոր կազմակերպության մասնակից Ս.Սարգսյանը ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, հանցավոր կազմակերպության մասնակից Հայկ Խաչատրյանի պաշտպանությունն իրականացնելու պատրվակով 2022թ. հունիսի 23-ին վերջինիս հետ կնքել է ծառայությունների վճարովի մատուցման մասին ձևական պայմանագիր՝ այդպիսով թաքցնելով և խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական բնույթը և ծագման աղբյուրը: Արդյունքում հանցավոր կազմակերպության մասնակիցներ Արտակ Գալստյանի և Հայկ Խաչատրյանի կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա Վարդան Ղուկասյանը 2022 թվականի օգոստոսի 18-ին և 19-ին իր համացանցային ելույթներում անդրադարձել է ներդրողների կողմից Արսեն Հարությունյանի պիցցերիայում 34.000 ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու և վերջինիս կողմից պիցցերիան ներդրողների ձեռքից վերցնելու առերևույթ դեպքին, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Արսեն Հարությունյանի հասցեին, շանտաժի, այն է՝ Ա.Հարությունյանի և նրա մերձավորների վերաբերյալ արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկությունների հրապարակման սպառնալիքով, հարկադրել է Արսեն Հարությունյանին իր գումարային հարցերը լուծել և Հայկ Խաչատրյանին վերադարձնել 34.000 ԱՄՆ դոլարը: Արսեն Հարությունյանը հիշյալ պահանջը չի կատարել, որպիսի պայմաններում հանցավոր կազմակերպության ղեկավարի և մասնակիցների կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չեն հասցվել: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
11:11 - 05 դեկտեմբերի, 2023
Ավագանու անդամի 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Ավագանու անդամի 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Երևանի ավագանու ընտրություններում գրանցված «Ուժը հայրենյաց» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի երեք թեկնածու ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ։ ԿԸՀ-ից հայտնում են, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության (ղեկավարը՝ Տիգրան Արզաքանցյան)  ընտրական ցուցակում ընդգրկված Սոնա Խարբերտյանի և Եկատերինա Վալեանուի ինքնաբացարկի դիմումները սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններիս ներկայությունը պարտադիր չի եղել նիստին։ Իսկ ինքնաբացարկի դիմում ներկայացրած ավագանու անդամի մյուս թեկնածու կուսակցությունից («Ազգային առաջընթաց» կուսակցությունից, քաղաքապետի թեկնածուն՝ Հայկ Մարության) Էլինա Ավետիսյանն անձամբ է դիմումը փոխանցել հանձնաժողովին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, քանի որ դիմումը չի պարունակել նոտարական վավերացում»,- ասված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։  
16:30 - 24 օգոստոսի, 2023
Երևանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյացի» ցուցակը կգլխավորի Նելլի Հարությունյանը |azatutyun.am|

Երևանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյացի» ցուցակը կգլխավորի Նելլի Հարությունյանը |azatutyun.am|

azatutyun.am Երևանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակը կգլխավորի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Նելլի Հարությունյանը, հայտնում են կուսակցությունից։ Ըստ քաղաքական ուժի՝ Նատալյա Արզաքանցյանը, որ ավելի վաղ ընդունված որոշմամբ պետք է գլխավորեր ցուցակը և լիներ կուսակցության քաղաքապետի թեկնածուն, որոշել է, որ ցուցակը պետք է գլխավորի ազգությամբ հայ ներկայացուցիչ։ Կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանն էլ հավելյալ տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետի թեկնածուն Նելլի Հարությունյանն է։ Նելլի Հարությունյանը տասնամյակներ շարունակ աշխատել է իրավապահ համակարգում։ Նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ, տեղեկացնում են «Ուժը հայրենյացից»։ Նա եղել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետը, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ։ Մինչ օրս «Հայաէրոնավիգացիա» ընկերության գլխավոր տնօրենի իրավախորհրդատուն է։
15:52 - 23 հուլիսի, 2023
Երեւանի ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակը գլխավորելու է Նատալյա Արզաքանցյանը. հայտարարություն

Երեւանի ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակը գլխավորելու է Նատալյա Արզաքանցյանը. հայտարարություն

Երեւանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը: Կուսակցության տարծած հայտրարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Վերջին տարիներին մեր երկրում ընթացող իրադարձությունները անառարկելիորեն փաստեցին, որ մեր հանրությունը համախմբման և միավորման կենսական անհրաժեշտություն ունի: Մեր երկրի պետականության պահպանման և հետագա զարգացման համար ցավոք ինչպես պետության, այնպես հասարակության մոտ բացակայում է միասնական տեսլականը: Այդ հանգամանքը ավելի է  խորացնում  առանց այդ էլ բզկտված հասարակության բևեռվածությունը և անհանդուրժողականությունը: Ինչպես գիտեք մայրաքաղաքի բնակիչների դուռն արդեն թակում են Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: «Ուժը հայրենյաց» կուսակցությունը, խիստ մտահոգված լինելով վերը նշվածով, ինչպես նաև քաջ գիտակցելով մեր երկրի առջև կանգնած լրջագույն մարտահրավերները, պատրաստվում է իր մասնակցությունն ունենալ Երևանի ավագանու ընտրություններին: Մեր կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը: Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ  «Ուժը հայրենյաց» կուսակցությունը բաց է համագործակցության համար ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը դուրս է գտնվում այսպես կոչված «նախկինների» և «ներկաների» օրակարգից և պատրաստ  է լծվել պետության կերտման գործին:
11:43 - 21 հուլիսի, 2023
Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար |armenpress.am|

Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար |armenpress.am|

armenpress.am:  «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից: Տիգրան Գրիշայի Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՈՍ անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 009105 տեղեկանքն այն մասին, որ ինքը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում՝ այդ կերպ օգտագործելով կեղծ փաստաթուղթ: Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործն ուղարկվել է դատարան և վարույթ ընդունվել:
13:46 - 04 նոյեմբերի, 2021
Տիգրան Արզաքանցյանն իր թիմով դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցությունից |armtimes.com|

Տիգրան Արզաքանցյանն իր թիմով դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցությունից |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի դեմոկրատական կուսակցությանն անդամագրված գործարար Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցության շարքերից։ Այս մասին Արզաքանցյանը հայտարարել է այսօր հրավիրած ասուլիսում ու նշել, որ պատճառը ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի  հետ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ ունեցած տարբեր հայացքներն են: Տիգրան Արզաքանցյանը  հայտնել է, որ տարաձայնություններ՝ որպես այդպիսիք, չեն եղել, սակայն պայմանավորվածություններ են խախտվել։ Մասնավորաբար, նրանք միավորվելիս պայմանավորվել էին, որ հետագայում բարձրաստիճան պաշտոնյաների կամ դեսպանների հետ հանդիպումները պետք է թիմային լինեն: Սակայն Տիգրան Արզաքանցյանը լրատվամիջոցներից իմացել է, որ Արամ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի , Ֆրանսիայի դեսպանների հետ։ Գործարարը հավելում է, որ այս հարցերի շուրջ չի խոսել Արամ Սարգսյանի հետ, քանի որ վերջինս ժամանակ չի գտել, շարունակ զբաղված է եղել, իսկ ինքն այլևս հապաղել չի պատրաստվում.
17:23 - 26 սեպտեմբերի, 2021
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի երկրորդ նիստը

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի երկրորդ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի երկրորդ նիստին: Հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Նիստին մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ժողովի մասնակիցներին և մաղթել հաջող ու արդյունավետ քննարկումներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ հաջորդ նիստը տեղի կունենա առաջիկայում:
16:54 - 11 սեպտեմբերի, 2021
Դատարանը մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայտը, նա չի կարող մասնակցել ընտրություններին |tert.am|

Դատարանը մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայտը, նա չի կարող մասնակցել ընտրություններին |tert.am|

tert.am: Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայտը և ԿԸՀ որոշումը թողել ուժի մեջ։ Այս մասին ասաց Տիգրան Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանը։Նշենք, որ ԿԸՀ կողմից Հայաստանի Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչ դատարանն այսօր, դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ կայացած նիստում, մերժել է կուսակցության հայտը, ինչը նշանակում է,որ Արզաքանցյանն ընտրություններին մասնակցել չի կարող։ Փաստաբանը նշեց, որ իրենք շարունակում են մնալ իրենց դիրքորոշմանը։ «Մենք ունեինք դիրքորոշում, որի հետ նաև ԿԸՀ–ն էր համամիտ, բայց փաստորեն դատարանը, վերլուծելով փաստերը և օրենքի դրույթները, գտավ, որ դա այդքան էլ այդպես չէ»,-ասաց նա։Փաստաբանը նաև նշեց, որ եթե վճիռը վերանայելու հնարավորություն լիներ, ապա դիմելու էին Վերաքննիչ դատարան, սակայն նմանատիպ վճիռները բողոքարկման ենթակա չեն։
22:06 - 14 հունիսի, 2021