tert.am: Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը շարունակելու է իր ընտրարշավը և իր պայքարը խորհրդարան մտնելու համար։ Այս մասին ասաց Տիգրան Արզաքանցյանի խոսնակ Տիգրան Հովհաննիսյանը։
«Պարոն Արզաքանցյանը լինելու է իր համակիրների կողքին մինչև վերջ և հաղթանակի դեպքում պարոն Արզաքանցյանը կներկայացվի որպես երկրի վարչապետ»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, նա նշեց․«Իրեն մերժել են, բայց կուսակցությանը հո չեն զրկել մասնակցելու ընտրություններին։ Ամեն դեպքում մենք գտնում ենք, որ դա ոչ լեգիտիմ որոշում է, քանի որ պարոն Արզաքանցյանին կարող էին հենց սկզբից դրա մասին տեղեկացնել, այլ ոչ թե որոշ ժամանակ անց»։
comment.count (0)