Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Ծնվել է 1984թ. հոկտեմբերի 30-ին Երևանում։
Կրթություն
2005 – 2008թթ. − ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, ասպիրանտուրա:
Տեխնիկական գիտությունների թեկնածու
Թեմա՝ «Տվյալների պեղման ալգորիթմների բարելավում և կիրառում վերահսկման համակարգերում»,
2000 – 2005թթ. − Հայ - Ռուսական (Սլավոնական) պետական համալսարան, Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ: Մաթեմատիկոս, համակարգային ծրագրավորող:
Աշխատանքային գործունեություն
27.04.2022թ. − ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
2021 – 2022թթ. − ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
2014 – 2021թթ. − «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ (Էլ. հոսանքի բաշխիչ վահանների արտադրություն), տնօրեն,
2011 – 2013թթ. − «Աստրա Կրիստալս» ՓԲԸ (սինթետիկ սապֆիրի բյուրեղների աճեցում), կոմերցիոն տնօրեն,
2008 – 2013թթ. − ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտւտ, կրտսեր գիտաշխատող,
2007 – 2016թթ. − «Սիմարտեկ» ՓԲԸ (Siemens AG և Schneider-Electric ընկերությունների պաշտոնական գործընկեր ՀՀ-ում, էլ. հոսանքի բաշխման, վերականգնվող էներգետիկայի և արդյունաբերական պրոցեսների ավտոմատացման լուծումների մատակարար) տնօրենի օգնական, փոխտնօրեն, տնօրեն,
2001 – 2004թթ. − «ՄԹԴ-Գրոուպ» ՓԲԸ (Fujitsu Siemens, Siemens AG և Apple IMC ընկերությունների պաշտոնական գործընկեր ՀՀ-ում), մասնակցություն ՏՏ ոլորտի մի շարք նախագծերում: