ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է նախագահի խորհրդական:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը.
Ռոբերտ Խաչատրյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Խաչատրյանը 2022թվականի ապրիլի 27-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը զբաղեցնում էր ԲՏԱ նախարարի պաշտոնը։
comment.count (0)