Լարա Ահարոնյան

Կանադահայ իրավապաշտպան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր և համանախագահ:

Ծնվել է 1972թ․ սեպտեմբերի 7-ին։ 1990թ. ներգաղթել է Կանադա: Այնտեղ ավարտել է Կոնկորդիա համալսարանի Համեմատական գրականության /մագիստրոսի կոչումով/ և Մոնրեալի համալսարանի Մանկավարժական հոգեբանության բաժինները: 1995–1997թթ. աշխատել է որպես մանկավարժ–հոգեբան Մոնրեալ քաղաքում` անչափահասների կալանքի բարձր անվտագության հաստատությունում:

1998–2002թթ. դասախոսել է Կոնկորդիա համալսարանում՝ ֆրանսերեն լեզվի բաժնում: Տեղափոխվել է Հայաստան 2003թ. և հիմնել «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն, որտեղ զբաղեցնում է համահիմնադրի պաշտոնը:

Արևմուտք գնալու դեպքում Երևանը Մոսկվայի նման թշնամի կունենա, դեպի ՌԴ՝ նշանակում է ՀՀ կորուստ. Գագիկ Մելքոնյան
 |azatutyun.am|

Արևմուտք գնալու դեպքում Երևանը Մոսկվայի նման թշնամի կունենա, դեպի ՌԴ՝ նշանակում է ՀՀ կորուստ. Գագիկ Մելքոնյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանն այժմ կանգնած է ընտրության առջև՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, Երևանը պետք է կողմնորոշվի՝ իր անվտանգային խնդիրները որ դեպքում ինչ կերպ կլուծվեն, հայտարարում է իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Ըստ նրա՝ Հայաստանն ինչ-որ պահի այդ ընտրությունը պետք է կատարի։ «Լավրովն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի, Արևմուտքն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Հիմա գնացիր դեպի Արևմուտք, Ռուսաստանի նման թշնամի ես ունենալու, գնացիր դեպի Ռուսաստան, դա նշանակում է Հայաստանի կորուստ՝ իր տարածքներով, Հայաստանի անկախությունը վերացնում եք, որովհետև վերջը մենք գիտենք՝ այնտեղ ինչ է, երբ մեզ առաջարկում են մտնել ռուս-բելառուս կազմ՝ դաշինք, դա արդեն Հայաստանի վերջն է», - ասաց «Քաղաքացիական պայմանագրի» անդամը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ացնած շաբաթ չբացառեց՝ Հայաստանը կարող է նաև դե յուրե սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Կազմակերպության վերաբերյալ Երևանից հնչող գնահատականներին շաբաթավերջին արձագանքեց նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Անթալիայի դիվանագիտական ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովն ընդգծեց՝ հետևում են Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և և հետևություններ կանեն սեփական գործնական քայլերը պլանավորելիս: Լավրովի խոսքով՝ ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի շուրջ: Երևանը ոչ այս, ոչ էլ ՀԱԿՊ-ից դուրս գալու հարցով դեռ որոշում չունի, վստահեցնում է իշխանական պատգամավորը: Միևնույն ժամանակ Գագիկ Մելքոնյանը չի բացառում՝ եթե Հայաստանը շարունակի այժմյան քաղաքականությունը, կհեռացվի Մոսկվայի առաջնորդած դաշինքից: «Այդ ամեն ինչը քննարկվում է, այդ քննարկումից հետո կերևա՝ իրե՞նք են մեզ դուրս հանելու, թե՞ մենք ենք դուրս գալու։ Բայց ժամանակ կա, որովհետև քննարկումները դեռ գնում են», - շեշտեց իշխանական պատգամավորը։
19:29 - 04 մարտի, 2024
Ոստիկանությունը փնտրում է Լարա Ահարոնյանին սպառնացողներին |forrights.am|

Ոստիկանությունը փնտրում է Լարա Ահարոնյանին սպառնացողներին |forrights.am|

Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Լարա Ահարոնյանի դեմ ֆեյսբուքյան սպառնալիքների և հայհոյանքների առթիվ: Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից: Լարա Ահարոնյանն իր դեմ սպառնալիքների առթիվ իրավապահներին է դիմել մարտի 11-ին. այն բանից հետո, երբ մարտի 8-ին, խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովում արած իր հայտարարությունից հետո ատելության ֆեյսբուքյան արշավ սկսվեց իր դեմ: Դիմումում Ահարոնյանը խնդրել է գտնել և պատժել վիրավորանքների և ատելության խոսքի հեղինակներին։ «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ընթացքում Լարա Ահարոնյանը ասել էր, թե շատ անգամ կնոջ մասին խոսելիս, մենք պատկերացնում ենք միայն հայ կնոջ ու վերջ: «Բայց ես ուզում եմ հիշեցնեմ, որ մենք նաեւ միայնակ մայրերն ենք, բանակում երեխա կորցրած մայրերը։ Մենք նաև մայր դառնալ չուզեցողներն ենք, մենք նաև տրանս կանայք ենք լեսբի ու բիսեքսուալ կանայք ենք, ուզում ենք կամ չենք ուզում երեխա ունենալ կամ որդեգրել, նաև եզդի կանայք ենք ու եթե օրենքներ ենք մշակում, պետք է այնպես անենք, որ մի տեսակ կանայք չլինեն այդ օրենքի կենտրոնում»,-հավելել էր նա։ Այս հայտարարությունը մեծ աղմուկ ու բողոքի ալիք բարձրացրեց: «Սրա նմաններին պետք է վառել մեր անհանդուրժողականության ու ժխտողականության կրակի վրա»,- ի պատասխան Ահարոնյանի հայտարարության՝ ֆեյսբուքում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցը:Իսկ ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Խորասանյանը գրել է. «Սա էլ անբարո նոր ձև է գովազդվելու համար, տեսարաններ, սենսացիաներ, այս ուր են գլորվել»: Եղան նաև այլ բազմաթիվ վիրավորական ու սպառնալից գրառումներ: Մեր հարցին, թե իրական սպառնալիք զգո՞ւմ է, Լարա Ահարոնյանը պատասխանեց. « Իրավապաշտպան Արթուր Սաքունցը խոսքով՝ առավել կարևոր է ուշադրության կենտրոնում պահել հարցը, որ անձը հետապնդման է ենթարկվում իր կարծիքն արտահայտելու համար: «Հայաստանում նման հետապնդման կամ ատելության խոսքի հեղինակը մշտապես մնացել է անպատիժ»,-նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ եթե նախորդ իշխանության ժամանակ կարելի էր ենթադրել, որ դա քաղաքական պատվեր է կամ հովանավորված է, այս իշխանության ժամանակ «նման բան պնդելու հիմքեր չունի»: Մյուս կողմից Արթուր Սաքունցը գտնում է, որ իշխանությունը պետք է դիրքորոշում արտահայտի նման դեպքերի առթիվ. «Առնվազն ԱԺ հանձնաժողովը պետք է դա աներ, որտեղ անցկացվել է քննարկումը»: Մարդու իրավունքների մասին խոսելը որպես քարոզչություն որակելը Սաքունցն անընդունելի է համարում: «Մարդը չպետք է կաշկանդված զգա կարծիք արտահայտելու ժամանակ, և սա պետք է ապահովի իշխանությունը»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Թշնամանք հրահրող և պարունակող կարծիքները պետք է կանխվեն և այդ խնդիրը պետք է լուծի իշխանությունը՝ իր արդյունավետ գործողություններով, իր դիրքորոշումներով»: Ըստ հայտարարության հեղինակների՝ «Ցավոք, ատելության խոսքի դեմ ոստիկանություն իրավապաշտպանների տրված հաղորդումներից որևէ մեկը չի բացահայտվել, և ոչ-ոք պատասխանատվության չի ենթարկվել, և ոստիկանության ու այլ իրավասու կառույցների անգործությունը միայն վատթարացնում է դրությունը, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ իրավապաշտպանների նկատմամբ բռնությունները անպատիժ են մնում»։ Ուստի վերոնշյալ կազմակերպությունները գտնում են, որ ՀՀ Կառավարությունը պետք է ապահովի ոստիկանության արդյունավետ գործունեությունը իրավապաշտպանների դեմ ատելության խոսքի, հարձակումների դեպքերով պատշաճ քննության առնչությամբ և փոփոխություններ նախաձեռնի ՀՀ Քրեական օրենսգրքում՝ ներառելով կարգավորումներ ատելության խոսքի եւ ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ։ Ավելին՝forrights.am-ում
11:41 - 20 մարտի, 2019
Հայաստանում իրավապաշտպաններն էլ պաշտպանության կարիք ունեն

Հայաստանում իրավապաշտպաններն էլ պաշտպանության կարիք ունեն

Մարտի 8-ին «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ընթացքում Ահարոնյանն իր ելույթում խոսել էր աղքատ, հաշմադամություն ունեցող, միայնակ մայր, լեսբի, տրանս և բիսեքսուալ կանանց իրավունքների մասին, ինչի արդյունքում նա կրկին հայտնվել էր օնլայն հարձակումների և ատելության խոսքի թիրախում։ «Մարդու իրավունքների տուն Երևանը» և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարություն են տարածել այս մասին՝ մտահոգությունն հայտնելով Ահարոնյանի դեմ ատելության խոսքի և հարձակումների առնչությամբ։ «Թշնամական վերաբերմունքը, որ ուղեկցվում էր ատելության խոսքով և խտրականության կոչերով, իր մեջ ներառում էր նաև նրան սպանելու, բռնաբարելու և ընտանիքին վնասելու սպառնալիքներ։ Վերջին ամիսներին իրավապաշտպանները Հայաստանում հաճախ են թիրախավորվում, իսկ Լարա Ահարոնյանն էլ ավելի հաճախ է լինում թիրախում, քանի որ ակտիվորեն պայքարում է գենդերային հավասարության և կանանց վերարտադրողական առողջության իրավունքի համար։ Նա հարձակումների թիրախում է դեռևս 2013 թվականից: Դրանք այժմ էլ շարունակվում են նրա և նրա ընտանիքի դեմ։ Պետությունը դեռևս թերանում է իրավապաշտպանների համար անվտանգ և նպաստավոր միջավայրի ապահովման, իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության երաշխավորման իր պարտավորություններում, որոնք ստանձնել է մարդու իրավունքների մի շարք միջազգային պայմանագրերի վավերացմամբ։ ․․․Իրավապաշտպանների՝ ատելության խոսքի թիրախ դառնալու և Ոստիկանություն հաղորդում տալու, ապա դրան հաջորդող շարունակական հարձակումների փորձը ցույց է տալիս իրավապաշտպանների անվտանգության ապահովման գործում վճռական և հրատապ քայլերի անհրաժեշտությունը։ Ցավոք, իրավապաշտպանների կողմից ատելության խոսքի դեմ Ոստիկանություն տրված հաղորդումներից որևէ մեկը չի բացահայտվել, և ոչ-ոք պատասխանատվության չի ենթարկվել, և Ոստիկանության ու այլ իրավասու կառույցների անգործությունը միայն վատթարացնում է դրությունը, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ իրավապաշտպանների նկատմամբ բռնությունները անպատիժ են մնում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում օր օրի աճում են ծայրահեղական խմբերը, որոնք ամեն կերպ խոչընդոտում և վարկաբեկում են իրավապաշտպանների գործունեությունը, մենք կարիք ունենք ՀՀ Կառավարության կողմից արդյունավետ պաշտպանության, իրավական երաշխիքների և աջակցության՝ մեր գործունեության շարունակությունը ապահովելու համար։ Մենք գտնում ենք, որ ՀՀ Կառավարությունը պետք է ապահովի Ոստիկանության արդյունավետ գործունեությունը իրավապաշտպանների դեմ ատելության խոսքի, հարձակումների դեպքերով պատշաճ քննության առնչությամբ։ ՀՀ Կառավարությունը պետք է ընդունի գենդերային զգայուն քաղաքականություն՝ իրավապաշտպանների պաշտպանության գործում հստակ գենդերային հեռանկարներով։ ՀՀ Կառավարությունը պետք է ընդունի, որ իրավապաշտպանների արդյունավետ պաշտպանությունն ու նրանց հետ համագործակցությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում առաջնահերթություն է։ ՀՀ Կառավարությունը պետք է գործի ՄԱԿ-ի կին իրավապաշտպանների բանաձևի շրջանակներում, հրապարակայնորեն ընդունի նրանց գործունեության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում, հասցեագրի բոլոր տարիքային խմբերի կին իրավապաշտպանների հանդեպ խտրականությունը և բռնությունը, միջոցներ ձեռնարկի նրանց պաշտպանության համար։ Բացի այդ, ՀՀ Կառավարությունը պետք է ընդունի իրազեկման քաղաքականություն, այդպիով նպաստելով իրավապաշտպանների գործունեության օրինականությանը։ ՀՀ Կառավարություն պետք է փոփոխություններ նախաձեռնի ՀՀ Քրեական օրենսգրքում՝ ներառելով այնտեղ կարգավորումներ ատելության խոսքի եւ ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ»։
08:39 - 18 մարտի, 2019