Նաիրիտ

Նաիրիտ, արհեստական կաուչուկ արտադրող գործարան Երևանում, հիմնվել է Խորհրդային Միությունում 1940 թվականին, և նախկին ԽՍՀՄ երկրների և ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք: Այժմ Նաիրիտն Անկախ պետությունների համագործակցության և Արևելյան Եվրոպայի երկրներում քլորոպրենային կաուչուկների և լատեքսների միակ արտադրողն է։

«Ռոսատոմ»-ը կարող է սկսել Երևանում նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի ռեկուլտիվացումը
 |armenpress.am|

«Ռոսատոմ»-ը կարող է սկսել Երևանում նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի ռեկուլտիվացումը |armenpress.am|

armenpress.am: «Ռոսատոմ»-ը կարող է Երևանում սկսել նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացման աշխատանքները, հենց որ հայկական կողմը համապատասխան ցանկություն հայտնի, նախախորհրդատվությունն արդեն փոխանցվել է հայկական իշխանություններին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսատոմ»-ի բնապահպանության ոլորտում պետական և ոլորտային ծրագրերի իրականացման ուղղության տնօրեն Անդրեյ Լեբեդևը:  «Հայկական կողմի դիմումով անցյալ տարի մենք ձեռնամուխ եղանք այդ հարցի մշակմանը։ Երևան կատարած այցի ընթացքում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել կարճ ժամանակահատվածում իրականացված մեծ աշխատանքի արդյունքների վերաբերյալ վերլուծական հաշվետվությունը: Եվ մենք, մեր կառավարության համապատասխան հանձնարարականների դեպքում, հայկական կողմից հետագա ուշադրության և հարցման դեպքում, իհարկե, կզբաղվենք այդ խնդրով»,-ասել է Լեբեդևը:  Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ռուս մասնագետները գույքագրել են այն թափոնները, որոնք կուտակվել են նախկին քիմիական կոմբինատի տարածքում:   ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության առաջատարներից մեկը՝ «Նաիրիտ»-ը, կաուչուկի արտադրության մենաշնորհատեր էր: 1989 թվականին բնապահպանական շարժման ճնշման ներքո փակվեց «Նաիրիտ»-ը: Ձեռնարկության տարածքում մնացել է շուրջ 13 հազար տոննա վտանգավոր թափոն:
12:50 - 16 դեկտեմբերի, 2023
«Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց |armtimes.com|

«Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց |armtimes.com|

armtimes.com: Կառավարության շենքի դիմաց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վճարել աշխատավարձերը: Գործարանի աշխատակիցներից Կարո Քարաջյանը հայտնեց, որ 6 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել, դրանից առաջ էլ դարձյալ 6 ամիս չէին ստացել: «Նաիրիտում տարվա մեջ ընդամենը երկու անգամ աշխատավարձ ստանալն արդեն պարբերական բնույթ է կրում: Չէինք բարձրաձայնում, որովհետեւ երկիրը վատ վիճակում էր, բայց քանի որ առջեւում Ամանոր է, մարդկանց գումար է պետք»,- ասաց նա: Կարո Քարաջյանի խոսքով՝ տնօրինությանը բազմիցս են դիմել, սակայն քանի որ «Նաիրիտի» բաժնետոմսերի մեծ մասը Կառավարությանն են հանձնված, որոշել են անմիջապես Կառավարության ներկայացուցիչներին դիմել: «3-4 հազար հոգուց մնացել ենք 220 աշխատող, ապահովում ենք գործարանի եւ երկրի անվտանգությունը: Ես երկար տարիներ աշխատել եմ «Նաիրիտ»-ում, չեմ ուզում դուրս գալ»,- ասաց նա: Հիշեցնենք՝ դեռեւս 2006 թվականին Կառավարությունը «Նաիրիտի» 90 տոկոս բաժնեմասը վաճառել էր «Rhinoville Property Limited» օֆշորային ընկերությանը, որը պարտավորվել էր մինչեւ 2012 թվականը 120 մլն դոլարի ներդրում կատարել: Ներդրումները չկատարվեցին, իսկ գործարանը 2010 թվականից պարապուրդի մատնվեց էլեկտրաէներգիայի համար կուտակած 1 միլիարդ դրամի պարտքի պատճառով: 2007 թվականից գործարանը վարկային պարտավորություններ ունի նաեւ ԱՊՀ միջպետական բանկի նկատմամբ։ Այս վարկը չվերադարձնելու պատճառով գործարանը սնանկ ճանաչվեց: Ընկերությունն իր 90% բաժնետոմսերն անհատույց կերպով վերադարձրել է ՀՀ կառավարությանը: Հիմա «Նաիրիտ»-ը սնանկության գործընթացի մեջ է, սակայն հիմնական ակտիվները չեն վաճառում, որ հնարավոր լինի վերականգնել արտադրությունը։
12:33 - 08 դեկտեմբերի, 2021
Հայաստանի կառավարությունը բանակցում է իրանական ընկերություններից մեկի հետ՝ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ |lragir.am|

Հայաստանի կառավարությունը բանակցում է իրանական ընկերություններից մեկի հետ՝ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ |lragir.am|

lragir.am: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հարցին, որ Հայաստանի կառավարությունը բանակցում է իրանական ընկերություններից մեկի հետ՝ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ: Նախարարի խոսքով՝ նախագիծը բիզնես հիմնավորվածություն պետք է ունենա: «Եկեք սպասենք, կտեսնենք»,- ասաց նա: Տիգրան Խաչատրյանը չհերքեց, որ կարող է նաև քննարկվել «Նաիրիտի» վաճառքի հարցը իրանական կողմին: Հարցին, թե արդյոք կառավարությունը մտադիր է վաճառքի հանել «Նաիրիտը», նախարարը պատասխանեց. «Կառավարությունը բոլոր նման դեպքերում, եթե լինի այնպիսի ներդրումային առաջարկ, որն իր երկարաժամկետ կայունության հարցում երաշխիքներ է պարունակում, պատրաստ է քննարկել: Բոլոր դեպքերում, կառավարությունը պատրաստ է քննարկել դրա շուրջ որևէ ներդրումային նախաձեռնություն»: Տիգրան Խաչատրյանը նշեց, որ չի կարող հաշվարկ ներկայացնել, թե որքան գումար է անհրաժեշտ «Նաիրիտի» վերագործարկման համար: Անկախ գումարի չափից, նախ պետք է գնահատվի դրա տեխնիկական իրագործելիության հարցը, ասաց նա:
13:29 - 10 փետրվարի, 2020
Կառավարությունը հավանություն տվեց «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձի վճարումը հունվարի 1-ից հաշվելու նախագծին |armenpress.am|

Կառավարությունը հավանություն տվեց «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձի վճարումը հունվարի 1-ից հաշվելու նախագծին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն ընդունեց որոշում, որը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների ստաժը և աշխատավարձի վճարումը հունվարի 1-ից հաշվելու հնարավորություն կտա: Ըստ նախագծի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա  քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանը ֆինանսապես աջակցելու նպատակով աշխատակիցներին աշխատավարձի վճարման համար կառավարության որոշումը ընդունվել է  սույն  թվականի հունվարի 24-ին, սակայն փաստացի աշխատած աշխատողների աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարները պետք է վճարել հունվարի 1-ից, ուստի իրավական կարգավորումների անհրաժեշտությունից ելնելով անհրաժեշտ է ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ կատարել լրացում:Միաժամանակ նշվում է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ 2018 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 31.12.2018թ. և վճարվել է 2018 թվականի աշխատավարձը, կատարվել է վերջնահաշվարկ: Վերոնշյալ աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվել են սույն թվականի փետրվարի 6-ին:
08:12 - 11 ապրիլի, 2019