Արամ Սիմոնյան

ԵՊՀ նախկին ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀԿ անդամ։ Ծնվել է 1955թ․ ապրիլի 12-ին։ 1972 թ.-ին։

Ավարտել է Երևանի թիվ 19 միջնակարգ դպրոցը։ 1972 - 1977 թթ. ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1981 թ.-ին ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ ԽՍՀՄ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1982 - 1986 թթ. ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտ` կրտսեր գիտաշխատող, այնուհետև` գիտաշխատող։ 1983 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1986 - 2000 թթ. ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, Հայոց պատմության ամբիոնի դոցենտ։

1993 - 1995 թթ. ԵՊՀ գիտքարտուղար։ 2000 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1995 - 2000 թթ. ԵՊՀ ուսումնական վարչության պետ։ 2005 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ 2000 - 2006 թթ. ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։ 2006 թ. մայիսից ԵՊՀ ռեկտոր։ 2006 թ-ից ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է: 2008 թ. հուլիսի 10-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն։ Արամ Սիմոնյանը 1998 թ.-ին անդամագրվել է իշխանության եկած Հայաստանի հանրապետական կուսակցությանը և մինչև օրս էլ հանդիսանում է ՀՀԿ անդամ: 

2019-ի մայիսին հրաժարական է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի պաշտոնից։

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամները հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն
 |hetq.am|

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամները հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն |hetq.am|

hetq.am: Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դուստրերն ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Արամ Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուստրերը և կինը դատախազություն են հրավիրվել բացատրություն տալու նպատակով, քանի որ նրանց անունով հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա: Հիշեցնենք՝ Արամ Սիմոնյանը 67 տարեկան հասակում մահացել է 2022թ. հունիսի 8-ին: Առայժմ հայտնի չէ, թե նախկին ռեկտորին պատկանող որ գույքի օրինականության առնչությամբ է դատախազությունում կասկած առաջացել և իրականացվել ուսումնասիրություն: Այս փուլում դատախազությունը չի հրապարակում գույքի ցանկը կամ բգնագանձման ենթակա գումարի չափը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացատրությունների կամ ապացույցների արդյունքում դրանք կարող են փոխվել:
20:16 - 03 փետրվարի, 2023
Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը. պաշտպաններ

Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը. պաշտպաններ

Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնվելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը: Այս մասին հայտնում են Արամ Սիմոնյանի պաշպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը։ «Կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, գիտության վաստակավոր գործիչ Արամ Հրաչիկի Սիմոնյանը։ Նրա նկատմամբ 2018 թվականից սկսված խայտառակ ապօրինի հետապնդումներ նախաձեռնած անձինք կարող են իրենց բավարարված զգալ։ Արամ Սիմոնյանի հետ պատիվ ենք ունեցել ծանոթանալ 2018 թվականից հետո, ցավոք սակայն, այնպիսի հանգամանքներում, որոնք չպետք է առնչություն ունենային նրա կարգի մարդուն։ Քրեական գործ, մեղադրանք, խափանման միջոց հասկացություններն ու Արամ Սիմոնյանի անձը պարզապես անհամատեղելի էին։ Անհնար էր նրա հետ անգամ քննարկել իրեն առաջադրված մեղադրանքը, ամոթ էր պարզապես։ Համապատասխան արժեքներով ապրող ու դրանց հավատացող մարդ լինելով, Արամ Սիմոնյանն այդպես էլ հրաժարվեց հասկանալ, որ մարդուն կարելի է հանիրավի մեղադրել, կարելի է պատվերով քննություն նախաձեռնել, պարզել, որ քննելու որևէ բան անգամ գոյություն չունի, բայց շարունակել հետապնդումները։Ցանկանում ենք տեղեկացնել հանրությանը, որ Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակվելու է մինչև վերջ, մինչև Արամ Սիմոնյանի անմեղությունը հաստատող ակտի կայացում։Արամ Սիմոնյանի պաշտպաններ»:Հիշեցնենք, որ   Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 34 միլոն դրամի ենթադրյալ վատնում կատարելու համար։
13:28 - 08 հունիսի, 2022
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել. Փաստաբաններ

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել. Փաստաբաններ

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 34 միլոն դրամի ենթադրյալ վատնում կատարելու համար։ Հանրությունը հավանաբար հիշում է շուրջ երկու տարի առաջ տարածվող հայտարարությունները, Պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ-ում իբր հայտնաբերված շուրջ 800 միլիոն դրամի չարաշահումների մասին։ Այդ կապակցությամբ երկու տարի քննություն իրականացնելուց հետո, Քննչական կոմիտեն որոշեց Արամ Սիմոնյանին մեղադրանք առաջադրել ԵՊՀ անվտանգությունն ապահոված պահնորդական ընկերությանը իբր չհիմնավորված հավելյալ գումարներ` 4 տարվա ընթացքում 34 միլիոն դրամ փոխանցելու համար։ Բնականաբար, Արամ Սիմոնյանը որևէ վատնում չի կատարել։ Այդ գումարներն իրականում փոխանցվել են ոչ թե «չմատուցված ծառայությունների դիմաց», այլ կապված են եղել ինչպես պահնորդական ծառայության կողմից հավելյալ ծառայությունների մատուցման, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ։ Կարծում ենք, որ այս գործընթացը հերթական անգամ հասարակության աչքերում ինչ-որ արդյունք ցույց տալուն միտված մի բան է, ինչն անթույլատրելի է, հատկապես, երբ այդ ճանապարհին անվանարկվում են Հայաստանի կրթության ու գիտության զարգացման ճանապարհին անառարկելի վաստակ ունեցող մարդկանց անունները։ Բնականաբար, Արամ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Նախաքննության գաղտնիությունից ելնելով այս պահին, ցավոք, հավելյալ մանրամասներ գործից հայտնել չենք կարող, սակայն առավել քան համոզված ենք, որ այս մեղադրանքն ապագա չի կարող ունենալ ու իրականացվող նախաքննության արդյունքում հերքվելու է»։
12:55 - 17 սեպտեմբերի, 2020
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արամ Սիմոնյանը, 2015թ. հանդիսանալով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, ունեցել է նշված համալսարանի ֆինանսական գործունեությունը ղեկավարելու և մինչև հիսուն միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր կնքելու իրավասություն: Վերջինս, վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով պայմանագրային հիմքով ԵՊՀ մասնաշենքերում պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության տնօրենի հետ, 2015թ. հուլիսի 3-ին կնքված համաձայնագրի շրջանակներում մինչև 2019թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, առանց ծառայությունների մատուցման «Երևանի պետական համալսարան»  հիմնադրամի ֆինանսական միջոցներից վատնել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 34.362.581 ՀՀ դրամ գումար՝ բանկային եղանակով փոխանցելով վերոնշյալ ՍՊ ընկերության տնօրենին:  Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:14 - 17 սեպտեմբերի, 2020
Ես չեմ մասնակցել, քանի որ տնտեսագետ չեմ. Արամ Սիմոնյանը՝ վարչապետի հետ հանդիպմանը չմասնակցելու մասին |news.am|

Ես չեմ մասնակցել, քանի որ տնտեսագետ չեմ. Արամ Սիմոնյանը՝ վարչապետի հետ հանդիպմանը չմասնակցելու մասին |news.am|

news.am։ Տնտեսագետների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը մասնակցության հրավեր է ուղարկված եղել Երեւանի պետական համալսարանի ղեկավարությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ տնտեսագիտական համալսարանի դեկան Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հանդիպմանը ներկա չէր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։  «ԵՊՀ ադմինիստրացիան ներկա է գտնվել՝ պրոռեկտորի եւ հոգաբարձուների խորհրդի նախագահի մասնակցությամբ։ Հրավերը կազմակերպված է եղել, համալսարանի ղեկավարությունն անպայման տեղյակ է եղել։ Չմասնակցության հանգամանքը ես չեմ կարող պարզել»,–նշեց Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ տնտեսագիտական համայնքի հետ հանդիպումը նախաձեռնվել է կառավարության կողմից։ Արամ Սիմոնյանը նշեց, որ պայմանավորվածություն է եղել, որ այդ հանդիպմանը մասնակցի պրոռեկտորը, իսկ ինքը չի գնացել, քանի որ տնտեսագետ չէ։ «Որեւէ խնդիր պետք չէ փնտրել, նախկին վարչապետների օրոք էլ տնտեսագետների հետ հանդիպմանը միայն մեկ անգամ եմ մասնակցել»,–ասաց ԵՊՀ ռեկտորը։
15:01 - 22 ապրիլի, 2019
Արամ Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարց առայժմ չի նախատեսվում |armtimes.com|

Արամ Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարց առայժմ չի նախատեսվում |armtimes.com|

armtimes.com։ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի օրը դեռ հայտնի չէ: Այս մասին տեղեկացանք խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանից:Մոտավոր ժամկետ նույնպես դեռ որոշված չէ: Բայց հայտնի է, որ գումարվելիք նիստի օրակարգում կլինի ԵՊՀ կառուցվածքային փոփոխությունների հարցը: Ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարց, գոնե, առայժմ չի նախատեսվում: Նման օրակարգ, հիշեցնենք, ձեւավորվել էր անցյալ նիստի ժամանակ, բայց հոգաբարձուների խորհուրդը մեծամասնության քվեարկությամբ դա չհաստատեց: Ինչ վերաբերում է բուհում ձեռնարկված կառուցվածքային փոփոխություններին, այդ մտադրության մասին հայտարարել է ռեկտոր Արամ Սիմոնյանը: Մեր հարցմանն ի պատասխան նա փոխանցեց, որ կան նախատեսվող փոփոխությունների որոշակի նախագծեր, բայց դրանք նախ պետք է քննարկի ու հաստատի ԵՊՀ գիտական խորհուրդը եւ դրանից հետո ներկայացնի հոգաբարձուների խորհրդին:
11:50 - 28 մարտի, 2019
Իմ դեմ ուղղորդված արշավը քաղաքական պատվերի հետևանք է․ Արամ Սիմոնյան |aysor.am|

Իմ դեմ ուղղորդված արշավը քաղաքական պատվերի հետևանք է․ Արամ Սիմոնյան |aysor.am|

aysor.am։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում, անդրադառնալով ԿԳՆ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լուրջ խնդիրներ է տեսում, արձագանքել է. «Նա սովորական, շարքային դասախոս է եղել և համալսարանի ներքին կյանքին նա ակտիվ չի էլ մասնակցել։ Թե ինչ նկատի ունի, ես դժվարանում եմ ասել։ Իսկ եթե խոսում է դեգրադացիայի մասին, հարց է ծագում՝ ինչու է այդպիսի դեգրադացված հիմնարկում աշխատել, թող գնար, ուրիշ տեղ աշխատեր։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ դա համալսարանի և համալսարանականների հասցեին լուրջ վիրավորանք է, և ցավում եմ, որ նման պատասխանատու պաշտոն զբաղեցրած մարդը իրեն թույլ է տալիս այնպիսի արտահայտություններ, որոնք դաստիարակված և մտավորական մարդը իրեն չպիտի թույլ տար։ Ինչ վերաբերում է ծրագրին, մեր ռազմավարական բարեփոխումներին, դրանք տարբեր բաներ են։ Ինքը չգիտի, որ ծրագիրը շատ հաջող իրականացվում է, նա չգիտի, որ համալսարանի վարկանիշը շատ բարձր է ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։ Այսինքն՝ ոչ թե չգիտի, այլ շատ լավ էլ գիտի, ուղղակի ուզում է այդպես ներկայացնել։ Ինձ համար բավականին անհասկանալի է իր թշնամանքի աղբյուրը։ Այդ թշնամանքն ու ատելությունը, որը ինքը ունի իմ նկատմամբ, ինչ աղբյուր է դա, և ինչ խնդիր է ուզում լուծել։ Եթե ընդամենը ինձ պաշտոնանկ անելու խնդիր կա, հազիվ թե նման թշնամանք լիներ, բայց, մյուս կողմից, ես կարծում եմ, որ մարդը եթե ինչ-որ բանի մասին խոսում է, նա պետք է լավ ինֆորմացված լինի դրանից»։ Սիմոնյանը նշել է, որ ինքը շարունակում է մնալ ՀՀԿ անդամ, կուսակցությանն անդամակցել է 97թ-ին՝ գաղափարական հենքի վրա: Ըստ նրա, իր դեմ ուղղորդված արշավը քաղաքական պատվերի հետևանք է:
06:44 - 27 մարտի, 2019