Ուսանողների կազմակերպած դասադուլը թյուրիմացության հետևանք է եղել. Արամ Սիմոնյան |aysor.am|
11:27 - 25 մարտի, 2019

Ուսանողների կազմակերպած դասադուլը թյուրիմացության հետևանք է եղել. Արամ Սիմոնյան |aysor.am|

Aysor.am-ի հետ զրույցում  ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, անդրադառնալով Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների կողմից իրականացված դասադուլին և ֆեյսբուք սոցիալական ցանցում «#ՔալանթարյանըՄնալուԷ» հեշթեգով ակցիային, ասաց․

«Որևէ խնդիր չկա, ուսանողները թյուրիմացաբար կարծել են, թե դեկանի տեղակալին աշխատանքից ազատել են։ Բայց այդպիսի բան չկա, Էդգար Քալանթարյանը մեր լավագույն աշխատողներից է, մենք նրան չենք ազատել։ Բողոքի ակցիան թյուրիմացության արդյունք է։ Դեկանը և դեկանի տեղակալն ինչ-որ հարցի շուրջ համաձայնության չեն եկել, փոքր վիճաբանություն է եղել։ Սովորական աշխատանքային պրոցես է։ Որևէ բան չկա, անցել-գնացել է»:

ԵՊՀ ռեկտորը հավաստիացրեց, որ այս պահին դասադուլն ավարտված է, դասապրոցեսը՝ վերականգնված։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել