ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամները հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն
 |hetq.am|
20:16 - 03 փետրվարի, 2023

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամները հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն |hetq.am|

hetq.am: Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դուստրերն ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Արամ Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուստրերը և կինը դատախազություն են հրավիրվել բացատրություն տալու նպատակով, քանի որ նրանց անունով հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա:

Հիշեցնենք՝ Արամ Սիմոնյանը 67 տարեկան հասակում մահացել է 2022թ. հունիսի 8-ին:

Առայժմ հայտնի չէ, թե նախկին ռեկտորին պատկանող որ գույքի օրինականության առնչությամբ է դատախազությունում կասկած առաջացել և իրականացվել ուսումնասիրություն: Այս փուլում դատախազությունը չի հրապարակում գույքի ցանկը կամ բգնագանձման ենթակա գումարի չափը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացատրությունների կամ ապացույցների արդյունքում դրանք կարող են փոխվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել