Ես չեմ մասնակցել, քանի որ տնտեսագետ չեմ. Արամ Սիմոնյանը՝ վարչապետի հետ հանդիպմանը չմասնակցելու մասին |news.am|
15:01 - 22 ապրիլի, 2019

Ես չեմ մասնակցել, քանի որ տնտեսագետ չեմ. Արամ Սիմոնյանը՝ վարչապետի հետ հանդիպմանը չմասնակցելու մասին |news.am|

news.am։ Տնտեսագետների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը մասնակցության հրավեր է ուղարկված եղել Երեւանի պետական համալսարանի ղեկավարությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ տնտեսագիտական համալսարանի դեկան Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հանդիպմանը ներկա չէր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։ 

«ԵՊՀ ադմինիստրացիան ներկա է գտնվել՝ պրոռեկտորի եւ հոգաբարձուների խորհրդի նախագահի մասնակցությամբ։ Հրավերը կազմակերպված է եղել, համալսարանի ղեկավարությունն անպայման տեղյակ է եղել։ Չմասնակցության հանգամանքը ես չեմ կարող պարզել»,–նշեց Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ տնտեսագիտական համայնքի հետ հանդիպումը նախաձեռնվել է կառավարության կողմից։

Արամ Սիմոնյանը նշեց, որ պայմանավորվածություն է եղել, որ այդ հանդիպմանը մասնակցի պրոռեկտորը, իսկ ինքը չի գնացել, քանի որ տնտեսագետ չէ։ «Որեւէ խնդիր պետք չէ փնտրել, նախկին վարչապետների օրոք էլ տնտեսագետների հետ հանդիպմանը միայն մեկ անգամ եմ մասնակցել»,–ասաց ԵՊՀ ռեկտորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել