ԵՊՀ ռեկտորը հրավիրվել, սակայն չի մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը |aysor.am|
13:48 - 22 ապրիլի, 2019

ԵՊՀ ռեկտորը հրավիրվել, սակայն չի մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը |aysor.am|

aysor.am: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ վարչապետի հանդիպման նախաձեռնող կողմը եղել է կառավարությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը։

Հանդիպմանը, նշենք, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկա չէր։

Լրագրողները դեկանից հետաքրքրվեցին՝ Սիմոնյանը հրավիրված չէ՞ր, թե՞ չէր եկել. «ԵՊՀ ադմինիստրացիան ներկա է գտնվել՝ պրոռեկտորի և հոգաբարձուների խորհրդի նախագահի մասնակցությամբ։ Հրավերը կազմակերպված է եղել, համալսարանի ղեկավարությունն անպայման տեղյակ է եղել։ Չմասնակցության հանգամանքը ես չեմ կարող պարզել», - ասաց Հայկ Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել