aysor.am։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում, անդրադառնալով ԿԳՆ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լուրջ խնդիրներ է տեսում, արձագանքել է.
«Նա սովորական, շարքային դասախոս է եղել և համալսարանի ներքին կյանքին նա ակտիվ չի էլ մասնակցել։ Թե ինչ նկատի ունի, ես դժվարանում եմ ասել։ Իսկ եթե խոսում է դեգրադացիայի մասին, հարց է ծագում՝ ինչու է այդպիսի դեգրադացված հիմնարկում աշխատել, թող գնար, ուրիշ տեղ աշխատեր։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ դա համալսարանի և համալսարանականների հասցեին լուրջ վիրավորանք է, և ցավում եմ, որ նման պատասխանատու պաշտոն զբաղեցրած մարդը իրեն թույլ է տալիս այնպիսի արտահայտություններ, որոնք դաստիարակված և մտավորական մարդը իրեն չպիտի թույլ տար։
Ինչ վերաբերում է ծրագրին, մեր ռազմավարական բարեփոխումներին, դրանք տարբեր բաներ են։ Ինքը չգիտի, որ ծրագիրը շատ հաջող իրականացվում է, նա չգիտի, որ համալսարանի վարկանիշը շատ բարձր է ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։ Այսինքն՝ ոչ թե չգիտի, այլ շատ լավ էլ գիտի, ուղղակի ուզում է այդպես ներկայացնել։ Ինձ համար բավականին անհասկանալի է իր թշնամանքի աղբյուրը։ Այդ թշնամանքն ու ատելությունը, որը ինքը ունի իմ նկատմամբ, ինչ աղբյուր է դա, և ինչ խնդիր է ուզում լուծել։ Եթե ընդամենը ինձ պաշտոնանկ անելու խնդիր կա, հազիվ թե նման թշնամանք լիներ, բայց, մյուս կողմից, ես կարծում եմ, որ մարդը եթե ինչ-որ բանի մասին խոսում է, նա պետք է լավ ինֆորմացված լինի դրանից»։
Սիմոնյանը նշել է, որ ինքը շարունակում է մնալ ՀՀԿ անդամ, կուսակցությանն անդամակցել է 97թ-ին՝ գաղափարական հենքի վրա: Ըստ նրա, իր դեմ ուղղորդված արշավը քաղաքական պատվերի հետևանք է:
comment.count (0)