armtimes.com։ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի օրը դեռ հայտնի չէ: Այս մասին տեղեկացանք խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանից:
Մոտավոր ժամկետ նույնպես դեռ որոշված չէ: Բայց հայտնի է, որ գումարվելիք նիստի օրակարգում կլինի ԵՊՀ կառուցվածքային փոփոխությունների հարցը:
Ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարց, գոնե, առայժմ չի նախատեսվում: Նման օրակարգ, հիշեցնենք, ձեւավորվել էր անցյալ նիստի ժամանակ, բայց հոգաբարձուների խորհուրդը մեծամասնության քվեարկությամբ դա չհաստատեց:
Ինչ վերաբերում է բուհում ձեռնարկված կառուցվածքային փոփոխություններին, այդ մտադրության մասին հայտարարել է ռեկտոր Արամ Սիմոնյանը: Մեր հարցմանն ի պատասխան նա փոխանցեց, որ կան նախատեսվող փոփոխությունների որոշակի նախագծեր, բայց դրանք նախ պետք է քննարկի ու հաստատի ԵՊՀ գիտական խորհուրդը եւ դրանից հետո ներկայացնի հոգաբարձուների խորհրդին:
comment.count (0)