ՀՀ էկոնոմիկայի գործող փոխնախարար, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի նախկին տեղակալ։ Ծնվել է 1993թ. մարտի 10-ին։
2009-2013թթ. սովորել է Հայ-ռուսական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, 2013-2015 թթ.` Հայ-ռուսական համալսարանի ֆինանսական տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում, ապա ասպիրանտուրայում, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։
2010թ. աշխատել է Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի Համաշխարհային ծրագրում՝ որպես փորձնակ, ապա 2012թ. ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում` դարձյալ փորձնակ։
2013-2014թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում` որպես ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ։
2014-2015թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում` որպես ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնագետ։
2015-2016թթ. եղել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության մակրոտնտեսական վերլուծությունների և համադրումների վարչության խորհրդատու։
2016-2017թթ.` ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունում՝ մակրոտնտեսական վերլուծությունների և համադրումների վարչության պետի տեղակալ։
2017-2018թթ.` ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն՝ մակրոտնտեսական վերլուծությունների և համադրումների վարչության պետն է եղել։
2018թ․ մարտի 6-ից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ, այժմ՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար։