ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի բացառում ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնումը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո |armenpress.am|
19:01 - 14 մարտի, 2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի բացառում ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնումը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է վերականգնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն ընդգծել է, որ դա հնարավոր կլինի միայն հակամարտության ավարտից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Bloomberg TV-ին տված հարցազրույցում Ռյուտեն ասել է, որ նորմալ է, եթե ռազմական հակամարտության ավարտից հետո Եվրոպան քայլ առ քայլ, ինչպես նաև ԱՄՆ-ն քայլ առ քայլ սկսեն վերականգնել Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունները։

«Բայց մենք դեռ բացարձակապես այդ կետին չենք։ Մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի համոզվենք, որ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում բանակցություններին»,- ասել է Ռյուտեն։ 

Մարկ Ռյուտեն նաև հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այլևս չի դիտարկվում։

Ռյուտեն նաև նշել է, որ լավատեսորեն է գնահատում այս տարի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը։ 

Միաժամանակ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում անմիջականորեն մասնակցել Ուկրաինայում հրադադարի ապահովմանը, եթե այն կայանա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել