factor.am: ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մեղմացնել Ռուսաստանի հասցեին քննադատությունը առաջնորդների կողմից ստորագրված հայտարարության մեջ, գրում է The Telegraph-ը։ Ըստ պարբերականի՝ հայտարարությունն ավելի թույլ է թվում, քան նախորդ տարիներին։
The Telegraph-ի կողմից առաջին անգամ հրապարակված հայտարարության մեջ ՆԱՏՕ-ի 32 անդամները «վերահաստատում են իրենց շարունակական ինքնիշխան հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինային, որի անվտանգությունը նպաստում է անդամների անվտանգությանը, և այդ նպատակով դաշնակիցների պաշտպանական ծախսերի մեջ կներառեն Ուկրաինայի պաշտպանությանը և նրա պաշտպանական արդյունաբերությանը ուղղված ուղղակի ներդրումներ»։
«Մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը կոլեկտիվ պաշտպանությանը, ինչպես ամրագրված է Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածում. մեկի վրա հարձակումը բոլորի վրա հարձակում է», – ասվում է հայտարարության մեջ։
Հաագայում հանդիպումից առաջ Թրամփը կասկածի տակ էր դրել ԱՄՆ հանձնառությունը դաշինքին։ Նա ասել էր, որ 5-րդ հոդվածի «բազմաթիվ սահմանումներ» կան, ինչը անդամ պետությունների շրջանում մտավախություն է առաջացրել, որ նրանք շուտով կարող են կորցնել ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները։
«Միավորված լինելով խորը անվտանգության սպառնալիքների և մարտահրավերների առջև, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից Եվրատլանտյան անվտանգությանը ներկայացվող երկարաժամկետ սպառնալիքի և ահաբեկչության մշտական սպառնալիքի առջև, դաշնակիցները պարտավորվում են մինչև 2035 թվականը տարեկան ՀՆԱ-ի 5 տոկոսը ներդնել հիմնական պաշտպանական պահանջների, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հետ կապված ծախսերում», – ասվում է հայտարարության մեջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
comment.count (0)