lragir.am։ Երևանում անցկացվող WCIT 2019 համաժողովի բլոքչեյնի վերաբերյալ պանելային քննարկմանը ելույթ է ունեցել Էստոնիայի ներկայացուցիչ, e-Residency Estonia էլեկտրոնային ծառայություններ մատուցող ծրագրի ղեկավար Օտտ Վատերը՝ ներկայացնելով ոլորտում Էստոնիայի փորձը:
Օտտ Վատտերը նշեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Էստոնիան որոշեց արագ ինտերնետային կապով ապահովել դպրոցները, որի շնորհիվ ՏՏ մասնագետների բում եղավ: «2000-ականներին իրականացրինք թվային ինքնության ծրագիրը: Էստոնիայում յուրաքանչյուր ոք ունի թվային ինքնություն, որն օգտագործում են կառավարության հետ հաղորդակցության համար: Մենք ֆիզիկապես չենք գնում կառավարական գրասենյակներ, կառավարության հետ գործարքների 98%-ն առցանց ենք անում: Դա շատ արդյունավետ է, այն գումար ու ժամանակ է խնայում:
Հիմա կհարցնեք՝ իսկ անձնական տվյալնե՞րը, սովորաբար մարդիկ չեն վստահում իրենց կառավարություններին: Էստոնիայում կառավարության նկատմամբ վստահության մակարդակը շատ բարձր է: 2007 թվականին ձեզ ծանոթ ագրեսոր երկրի (Ռուսաստան)կողմից կիբերհարձակում իրականացվեց և մենք ստեղծեցինք բլոքչեյնի նման տեխոնոլգիա, որը մեր տվյալներն ապահով պահպանում է», – նշել է Վատտերը՝ ավելացնելով, որ փաստացի Էստոնիան ստեղծել էր այդ տեխնոլոգիան նախքան այն հայտնի դարձավ որպես բլոքչեյն:
comment.count (0)