ԲԷՑ-ում արձանագրվել է 29.7 մլրդ դրամի անհամապատասխանություն՝ 246 դեպքով, հարուցվել է 2 քրգործ. Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը |shantnews.am|
shantnews.am: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում են Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում իրականացված հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքները: Դրանցում արտացոլված են 2017-ից 2018-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածի աշխատանքները: Ուսումնասիրությունները կատարվել են մասնավորապես Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերությունում, որտեղ մեծ թվով չարաշահումներ են հայտնաբերվել, դրանք ներկայացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը:
«Երկու ուղղություններով նյութեր են ուղարկվել գլխավոր դատախազություն, կա քրեական գործ, քննությունն ընթացքում է՝ ելնելով նախաքննության սկզբունքից: Արձանագրել է 29.7 մլրդ դրամի անհամապատասխանություն, 246 դեպքով: 32 պարզապես ֆինանսական բնույթի, դրամային արտահայտությամբ 29․7 մլրդ ստուգել, 9.9 մլրդ անհամապատասխանություն հայտնաբերել:
Հաշվեքննության ընթացքում ԲԷՑ-ի համակարգում հայտնաբերել փաստաթուղթ, կապալառու ընկերություններից մեկը ներկայացրել փաստաթուղթ, որոնք առերևույթ հանցագործություն էին պարունակում, հաշվեքննության ընթացքում ունեցել են կասկածներ ակտիվների առկայության հետ կապված, եկել է եզրակացության, որ նյութը ներառում է կասկածներ, ուղարկվել է դատախազություն:
ԲԷՑ-ի և միջազգային կապալառուների միջև անհամապատասխանություններ են նկատվել: Չարենցավան ենթակայանի վերակառուցման մասով պայմանագրի վերակառուցումը էներգահամակարգի պահանջների փոփոխության պատրվակով 2017-ից կասեցվել է, եղել է ծրագիր, ընթացքում որոշում է կայացվել, որ պետք չէ, այն պարագայում, երբ կապալառուին վճարվել էր 1.2 մլն ԱՄՆ դոլարի կանխավճար:
Մինչև հաշվեքննության վերջին օրվա դրությամբ կատարողականները մինչև 21-44 տոկոս միջակայքում էին տատանվում:
Մատակարարման պայմանները չեն համապատասխանել պահանջներին»,- ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի պաշտոնյան:
12:55 - 17 հոկտեմբերի, 2019