Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանը հունվարի 9-ին փոխանցվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումը։
Դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության տնօրենի 2018 թվականի մարտի 16-ի հրամանով նախատեսվել է ապամոնտաժել և պահեստավորել «Նորադուզ» և «Լիճք» օդային գծերի որոշ հենարանների հաղորդալարերն ու ճոպանները։
Սակայն ապամոնտաժումից հետո ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, ապամոնտաժված նյութերը սահմանված կարգով գույքագրելու և պահեստավորելու փոխարեն յուրացրել են դրանք։ Արդյունքում՝ հափշտակվել է 47 միլիոն դրամի՝ 24․372 մետր հաղորդալար։
Մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքը օգտագործելով խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ և ուղարկվել նախաքննության։
Քննությունը շարունակվում է։
ՀՀ ոստիկանություն
comment.count (0)