aysor.am: Հանրային հեռուստաընկերությանը կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունք վերադարձնելը կարող է որոշակի դժվարություններ ստեղծել մասնավոր հեռուսատըներությունների համար գովազդ հայթայթելու տեսանկյունից, ԱԺ-ում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թևոսյանը։
«Կարևոր է գիտակցել, թե մենք ինչին ենք տալիս առաջնահերթություն։ 2015 թվականին, երբ Հանրային հեռուստաընկերությունը զրկվեց կոմերցիոն գովազդի հեռարձակման իրավունքից, հիմնավորումն այն էր, որ կարիքը չկա, քանի որ պետությունը ֆինանսավորում է, գովազդային շուկան թող մասնավոր հեռուստաընկերություններին պատկանի, որպեսզի նրանք նույնպես կայանան և ապահովվի մրցակցային միջավայր։
Բայց որոշակի հանգամանքներից ելնելով՝ այդ թվում՝ քաղաքական, այսօր ունենք իրողություն, երբ ձևավորվեց բիզնես իմպերիա, որին որոշակի փոխկապակցվածություն ունեցող ընկերություններ, եթե չասենք ֆորմալ, գոնե փաստացի մենաշնորհեցին և միանձնյա սկսեցին տնօրինել գովազդային շուկան։ Հանրայինին գովազդային հնարավորություն տալով՝ մենք կարող ենք նպաստել, որպեսզի ստեղծվի նոր «սելս հաուս», ինչն իր հերթին կստեղծի առողջ մրցակցային միջավայր և կբացառի մի ընկերության կողմից գնագոյացման հետ կապված միանձնյա նախաձեռնողականությունը և նորմալ մրցակցային միջավայր կստեղծի դաշտում», - ասաց նա։
comment.count (0)