Ավետ Ադոնց

Ավետ Ռոբերտի Ադոնցը (1963, դեկտեմբերի 27, Կիեւ) ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալն է 2019-ից: Եղել է Իսպանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (2014-2019)։ 

1985 թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 1991 թ. անցել է բանկային գործի դասընթացներ Ժնեւի UBS բանկում։ 1993թ. դիվանագիտական դասընթացներ է անցել Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում։

2014-2019թթ․ Իսպանիայի թագավորությունում եղել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, 2010-2014թթ․՝ Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել), 2009-2014թթ․ Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան եւ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ (նստավայրը՝ Բրյուսել), 2009-2011թթ․՝ Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել), 2008-2009թթ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ, 2007-2009թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2002-2007թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ, 1998-2001թթ. Բելգիայի Բրյուսել քաղաքի ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունում եղել է խորհրդական, ապա արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, 1996-1998թթ. ՀՀ ԱԳՆ–ում եղել է Միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի վարիչ, 1994-1996թթ. Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունում երկրորդ քարտուղար, 1992-1994թթ. ՀՀ ԱԳՆ–ում երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնում երկրորդ քարտուղար, 1991թ. ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարությունում եղել է գլխավոր մասնագետ, ապա նախարարի օգնական, 1985թ. եղել է տնտեսագետ ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում։

ԼՂ կարգավորման հարցը փաստացի հանված է օրակարգից. անհրաժեշտ է այն վերադարձնել՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները. ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի հայտարարությունը |mediamax.am|

ԼՂ կարգավորման հարցը փաստացի հանված է օրակարգից. անհրաժեշտ է այն վերադարձնել՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները. ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի հայտարարությունը |mediamax.am|

mediamax.am: Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը հայտարարություն է տարածել: «Հարկավոր է ոչ թե մուրճ, այլ դիրիժորական ձողիկ 21-րդ դարում օրենքի գերակայությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ ժողովրդավարական պետության կառավարումը չի կարող միանձնյա մենաշնորհ լինել: Հայաստանում, որը հետխորհրդային ողջ ժամանակահատվածում բախվում է տարածաշրջանային անվտանգության օրակարգով պայմանավորված մարտահրավերներին, միանձնյա, հուզական կառավարումը հանգեցրեց ողբերգության`44-օրյա պատերազմին: Ըստ պաշտոնական տվյալների, պատերազմում զոհվել են մինչեւ 4000 հայորդիներ, իսկ անհայտ կորածների եւ ռազմագերիների իրական թիվը Ադրբեջանը թաքցնում է՝ անտեսելով միջազգային հանրության բոլոր կոչերը նրանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտության մասին: Այսօր մենք մեր զինված ուժերի ամբողջական բարոյալքման եւ անգործության եւ ազգային անվտանգության կառույցների անարդյունավետ աշխատանքի ականատեսն ենք: Հայաստանը կորցրել է իր տեղը տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մեջ, եւ իրավիճակը բարդանում է երկրի տնտեսապես ոչ գրավիչ լինելու պատճառով: Նախաձեռնող օրակարգ ձեւավորելու, Հայաստանի անվտանգությունն ապահովող ճանապարհային քարտեզի շուտափույթ մշակման եւ իրագործման, ուժային կառույցների վերականգնման փոխարեն միանձնյա, հուզական եւ պարզունակ պետական կառավարման շարժիչ ուժն են դարձել վախերը եւ անհամոզիչ կանխարգելող քայլերը: Նման միջավայրը, որտեղ ջնջվում է արժանապատվության զգացումը, եւ միանձնյա կառավարման նման համակարգը Հայաստանն ու նրա արտաքին քաղաքականությունը դարձնում են անկանխատեսելի եւ, գուցե, հարմար աշխարհաքաղաքական խնդիրների լուծմամբ հետաքրքրված բոլոր դերակատարների, սակայն ոչ մեր երկրի համար: Ցավոք, Հայաստանը դառնում է գործիք՝ բավարարելով բոլոր կողմերի շահերը, բացառությամբ սեփական շահերի: ԼՂ կարգավորման հարցը փաստացի հանված է օրակարգից: Սկզբում ամբողջ շեշտը դրվում էր ռազմագերիների վերադարձի խնդրի վրա, այնուհետեւ՝ Ադրբեջանի զինված ուժերի Հայաստանի տարածք ներթափանցմանն ի պատասխան ցուցաբերած անգործությունից հետո՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման վրա։ Այս պայմաններում կենսական անհրաժեշտություն է. 1. Վերականգնել Հայաստանի տեղը տարածաշրջանային ճարտարապետության մեջ: Հնարավոր ապաշրջափակումը անիմաստ կլինի, եթե այդ ենթակառուցվածքների, մեր սահմանների եւ բնակչության անվտանգությունը չապահովվի ժամանակակից զինված ուժերի եւ պրոֆեսիոնալ ու գործունակ անվտանգության ծառայությունների կողմից: Առանց դրա դժվար է պատկերացնել մեր դիվանագետների արդյունավետ աշխատանքը, ինչպես նաեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը եւ ներդրումային գրավչությունը: 2. Անհրաժեշտ է ԼՂ կարգավորման հարցը վերադարձնել միջազգային օրակարգ՝ հաշվի առնելով հետպատերազմյան նոր իրողությունները: Սա օբյեկտիվ անհրաժեշտություն է, եւ ապագա սերունդները մեզ չեն ների, եթե դա չանենք։ 3. Ճկունություն ցուցաբերելով, կանխատեսելի լինել արտաքին քաղաքականության մեջ, համագործակցել մեր ռազմավարական եւ միջազգային գործընկերների հետ՝  հստակ եւ ազնվորեն նշելով մեր «կարմիր գծերը»: 4. Ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ամենաթանկ եւ արժեքավոր կապիտալը` ազգային ինքնությունը եւ համահայկական օրակարգը պահպանելու համար: Թվում է, թե այս ամենը փլվում է մեր աչքի առաջ: Հիշեցնեմ, որ տասնամյակներ շարունակ ոչ բարեկամ երկրները ահռելի ռեսուրսներ են ծախսել այդ նպատակին հասնելու համար: Այս ամենը եւ շատ ավելին կարելի է իրականացնել համակարգված պետական կառավարման պայմաններում, երբ ուժային կառույցների, արտաքին գործերի նախարարության եւ այլ պետական հաստատությունների միջեւ փոխգործակցությունը բարձր մասնագիտական մակարդակի վրա է: Պետք է ոչ թե մուրճ, այլ դիրիժորական ձողիկ, որն ապահովում է նվագախմբի բարձրորակ ու ներդաշնակ կատարումը»: «Հարկավոր է ոչ թե մուրճ, այլ դիրիժորական ձողիկ 21-րդ դարում օրենքի գերակայությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ ժողովրդավարական պետության կառավարումը չի կարող միանձնյա մենաշնորհ լինել: Հայաստանում, որը հետխորհրդային ողջ ժամանակահատվածում բախվում է տարածաշրջանային անվտանգության օրակարգով պայմանավորված մարտահրավերներին, միանձնյա, հուզական կառավարումը հանգեցրեց ողբերգության`44-օրյա պատերազմին: Ըստ պաշտոնական տվյալների, պատերազմում զոհվել են մինչեւ 4000 հայորդիներ, իսկ անհայտ կորածների եւ ռազմագերիների իրական թիվը Ադրբեջանը թաքցնում է՝ անտեսելով միջազգային հանրության բոլոր կոչերը նրանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտության մասին:   Այսօր մենք մեր զինված ուժերի ամբողջական բարոյալքման եւ անգործության եւ ազգային անվտանգության կառույցների անարդյունավետ աշխատանքի ականատեսն ենք: Հայաստանը կորցրել է իր տեղը տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մեջ, եւ իրավիճակը բարդանում է երկրի տնտեսապես ոչ գրավիչ լինելու պատճառով: Նախաձեռնող օրակարգ ձեւավորելու, Հայաստանի անվտանգությունն ապահովող ճանապարհային քարտեզի շուտափույթ մշակման եւ իրագործման, ուժային կառույցների վերականգնման փոխարեն միանձնյա, հուզական եւ պարզունակ պետական կառավարման շարժիչ ուժն են դարձել վախերը եւ անհամոզիչ կանխարգելող քայլերը: Նման միջավայրը, որտեղ ջնջվում է արժանապատվության զգացումը, եւ միանձնյա կառավարման նման համակարգը Հայաստանն ու նրա արտաքին քաղաքականությունը դարձնում են անկանխատեսելի եւ, գուցե, հարմար աշխարհաքաղաքական խնդիրների լուծմամբ հետաքրքրված բոլոր դերակատարների, սակայն ոչ մեր երկրի համար: Ցավոք, Հայաստանը դառնում է գործիք՝ բավարարելով բոլոր կողմերի շահերը, բացառությամբ սեփական շահերի: ԼՂ կարգավորման հարցը փաստացի հանված է օրակարգից: Սկզբում ամբողջ շեշտը դրվում էր ռազմագերիների վերադարձի խնդրի վրա, այնուհետեւ՝ Ադրբեջանի զինված ուժերի Հայաստանի տարածք ներթափանցմանն ի պատասխան ցուցաբերած անգործությունից հետո՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման վրա։ Այս պայմաններում կենսական անհրաժեշտություն է. 1. Վերականգնել Հայաստանի տեղը տարածաշրջանային ճարտարապետության մեջ: Հնարավոր ապաշրջափակումը անիմաստ կլինի, եթե այդ ենթակառուցվածքների, մեր սահմանների եւ բնակչության անվտանգությունը չապահովվի ժամանակակից զինված ուժերի եւ պրոֆեսիոնալ ու գործունակ անվտանգության ծառայությունների կողմից: Առանց դրա դժվար է պատկերացնել մեր դիվանագետների արդյունավետ աշխատանքը, ինչպես նաեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը եւ ներդրումային գրավչությունը: 2. Անհրաժեշտ է ԼՂ կարգավորման հարցը վերադարձնել միջազգային օրակարգ՝ հաշվի առնելով հետպատերազմյան նոր իրողությունները: Սա օբյեկտիվ անհրաժեշտություն է, եւ ապագա սերունդները մեզ չեն ների, եթե դա չանենք։ 3. Ճկունություն ցուցաբերելով, կանխատեսելի լինել արտաքին քաղաքականության մեջ, համագործակցել մեր ռազմավարական եւ միջազգային գործընկերների հետ՝  հստակ եւ ազնվորեն նշելով մեր «կարմիր գծերը»: 4. Ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ամենաթանկ եւ արժեքավոր կապիտալը` ազգային ինքնությունը եւ համահայկական օրակարգը պահպանելու համար: Թվում է, թե այս ամենը փլվում է մեր աչքի առաջ: Հիշեցնեմ, որ տասնամյակներ շարունակ ոչ բարեկամ երկրները ահռելի ռեսուրսներ են ծախսել այդ նպատակին հասնելու համար: Այս ամենը եւ շատ ավելին կարելի է իրականացնել համակարգված պետական կառավարման պայմաններում, երբ ուժային կառույցների, արտաքին գործերի նախարարության եւ այլ պետական հաստատությունների միջեւ փոխգործակցությունը բարձր մասնագիտական մակարդակի վրա է: Պետք է ոչ թե մուրճ, այլ դիրիժորական ձողիկ, որն ապահովում է նվագախմբի բարձրորակ ու ներդաշնակ կատարումը»:
17:07 - 24 հունիսի, 2021
Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև

Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև

ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջև մայիսի 26-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, չինական կողմից՝ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լը Յուչընը։  Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ «Ավետ Ադոնցը նշեց, որ Ադրբեջանը չի կատարում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ շարունակելով պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ և ոչնչացնում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունը: Նշվեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լը Յուչընը նշել է, որ Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրականացումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գրավականն է։  ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը գոհունակություն են հայտնել անցած ժամանակահատվածում կորոնովիրուսի դեմ համատեղ պայքարում հաջողված համագործակցության կապակցությամբ: Ավետ Ադոնցը շնորհակալություն է հայտնել չինական կողմին Հայաստանին որպես օգնություն 100 հազար դեղաչափ CoronaVac պատվաստանյութ տրամադրելու համար:  Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական, գիտակրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։
20:40 - 26 մայիսի, 2021
Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին

Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Կիև) Դրագիցա Պոնորացին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան մաղթել է բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, ինչպես նաև՝ հաջողություն իր կարևոր առաքելության ընթացքում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պոնորացը նշել է, որ կներդնի առավելագույն ջանքեր՝ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման նպատակով, և կնպաստի հայ-չեռնոգորական օրակարգն առաջ մղելուն: Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են հայ-չեռնոգորական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: ԱԳ նախարարի տեղակալը դեսպանի ուշադրությունը հրավիրել է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների վրա՝ ակնկալելով միջազգային հանրության առավել ակտիվ և հասցեական արձագանքը։ Ավետ Ադոնցը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և մտահոգություն հայտնել Ադրբեջանի կողմից մարդասիրական աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:
20:45 - 24 մայիսի, 2021
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽԽՎ զեկուցողին

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽԽՎ զեկուցողին

ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ մայիսի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանին (Իռլանդիա), ով զեկույցի նախապատրաստական շրջանում Հայաստանում է գտնվում փաստահավաք առաքելությամբ:  Ավետ Ադոնցը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: ԱԳ նախարարի տեղակալը նաև կարևորեց միջազգային կառույցների՝ ներառյալ Եվրոպայի խորհրդի իրավասու մարմինների մուտքն Արցախ, որը, սակայն, հնարավոր չի լինում իրականացնել Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների ստեղծման պատճառով: Երկուստեք ընդգծվեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը: Այդ համատեքստում, անընդունելի համարվեց Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները չկատարելու և վերջինիս հետ չհամագործակցելու հանգամանքը:  Ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանին սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը` Ավետ Ադոնցն անթույլատրելի համարեց միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:
19:08 - 21 մայիսի, 2021
Ստորագրվելիք փաստաթղթից որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի. ԱԳՆ փոխնախարար |tert.am|

Ստորագրվելիք փաստաթղթից որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի. ԱԳՆ փոխնախարար |tert.am|

tert.am: Փաստաթղթից որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի: Զարգացումները տեղի են ունենում շատ արագ և այնուամենայնիվ Ձեր հարցերի հասցեատերը Կառավարությունն է: Այս մասին այսօր Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով հարցին, թե վարչապետի պաշտոնակատարն այսօր հայտարարեց, որ փաստաթուղթ է ստորագրվելու, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, տարբեր տեղեկութուններ են շրջանառվում, որ հայկական կողմից Ադրբեջանին մի շարք տարածքներ են հանձնվելու, այդ թվում՝ Տավուշի մարզից 5 գյուղ և Արարատի մարզից՝ Տիգրանաշենը: Tert.am-ի հարցին, թե տեղեկություններ կան, որ արտգործնախարարը դեմ է փաստաթղթին, այսօր էլ նիստին ներկա չէր, Ադոնցն ասաց, որ արտգործնախարարը գտնվում է գործուղման մեջ և այլ պատասխան տալ չի կարող: Դիտարկմանը, թե վարչապետի պաշտոնակատարը ներկայացրեց, որ բանակցություններին ներգրավված է նաև ԱԳՆ-ն, Սև լճի հատվածում բանակցությունները վերսկսվելու են, թե՞ ձևաչափի փոփոխություն է լինելու, Ադոնցն ասաց՝ բանակցությունները հիմնականում տեղի են ունենում ուժայինների միջև, արտգործնախարարությունը տեղյակ է, բայց երեկ ադրբեջանական կողմը ներկա չի եղել բանակցություններին և որևէ նոր տեղեկություն չունի:
18:00 - 20 մայիսի, 2021
Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության 11-րդ նիստին բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության 11-րդ նիստին բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի համանախագահությամբ մարտի 25-ին  առցանց ձևաչափով տեղի է ունեցել մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության հերթական՝ 11-րդ նիստը, որին մասնակցել են նաև ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները և Մարդու իրավունքների պաշտպանը։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԵՄ կողմից նիստին առաջին անգամ մասնակցել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը։ Նիստի ընթացքում քննարկվել է մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ դատական և քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումները, հակախտրականության քաղաքականությունը, աշխատանքային իրավունքները, ընտրական բարեփոխումները։ Հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի հետևանքները՝ մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է գերության մեջ պահել հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին, խոչընդոտել Լաչինի միջանցքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը։ Գործընկերների ուշադրությունը հրավիրվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման վրա։ Նիստի արդյունքում ընդունվել են գործառնական եզրակացություններ և համատեղ մամլո հաղորդագրություն։
15:57 - 26 մարտի, 2021
Ավետ Ադոնցը Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ զրույցում կարևորել է Լաչինի միջանցքով Արցախ մարդասիրական օգնության առաքումը

Ավետ Ադոնցը Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ զրույցում կարևորել է Լաչինի միջանցքով Արցախ մարդասիրական օգնության առաքումը

Մարտի 19-ին տեսակապի միջոցով կայացել է զրույց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Ստանիսլավ Ռաշչանի միջև: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-սլովենական հարաբերությունների երկկողմ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել նախատեսված քաղաքական խորհրդակցությունների օրակարգին և ԱլԳ գալիք գագաթաժողովին: ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել մարդասիրական աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է միջազգային մարդասիրական, ինչպես նաև մարդու իրավունքների շարունակվող խախտումները բացառելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում նա անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների խախտումները, մասնավորապես, ընդգծելով հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի և Լաչինի միջանցքով դեպի Արցախ մարդասիրական օգնության անխափան մուտք գործելու կարևորությունը:
19:52 - 19 մարտի, 2021
ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանին

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանին

Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիրսթի Նարինենին (նստավայրը՝ Հելսինկի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորեց Կիրսթի Նարինենին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ֆիննական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր մակարդակներում առկա երկխոսության առավել ակտիվացմանը: Զրուցակիցները վերահաստատեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ կատարեցին ԼՂ հակամարտությանը՝ կարևորելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը։ Երկուստեք կարևորվեց ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծումը և հումանիտար իրավիճակի կարգավորումը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի, բազմաոլորտ համագործակցության, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ:    
21:32 - 11 մարտի, 2021
Ավետ Ադոնցը և Դանիայի թագավորության դեսպանը մտքեր  են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ

Ավետ Ադոնցը և Դանիայի թագավորության դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ

Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Օլե Էգբերգ Միկկելսենին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է  Օլե Էգբերգ Միկկելսենին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-դանիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում: Զրուցակիցները մտքեր են  փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնակի շեշտելով առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին համապարփակ տեղեկատվություն է  հաղորդել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի և առաջացած հումանիտար ճգնաժամի մասին: Վերջինս այս առնչությամբ կարևորել է միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը: ԱԳ նախարարի տեղակալն ու Դանիայի դեսպանը մտքեր  են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
20:01 - 11 մարտի, 2021
Ավետ Ադոնցը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ դեսպանության նոր գրասենյակի բացմանը

Ավետ Ադոնցը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ դեսպանության նոր գրասենյակի բացմանը

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթոնի մասնակցությամբ տեղի է ունեցել ՄԹ դեսպանության նոր գրասենյակի պաշտոնական բացումը Երևանում։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ-ն։ Այդ առիթով ողջույնի խոսքով հանդես են եկել Ավետ Ադոնցը և Ուենդի Մորթընը՝ երկուստեք կարևորելով հայ-բրիտանական երկխոսությունը և ընդգծելով կողմերի հանձնառությունը ամրապնդելու Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև գործընկերությունը՝ խարսխված փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և փոխշահավետության սկզբունքների վրա։
19:46 - 17 փետրվարի, 2021
ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յունի հետ

ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յունի հետ

Դեկտեմբերի 17-ին արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Չինաստանի դեսպան Ֆան Յոնի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր: ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին տեղեկատվություն հաղորդեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում առաջացած իրավիճակի և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք գործողությունների վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրներին:  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ Չինաստանի հետ համագործակցության խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, և կողմերն արդունավետ կերպով փոխգործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հայաստանը մշտապես աջակցում է Չինաստանին՝ «մեկ Չինաստանի» քաղաքականության իրականացման հարցում: ՉԺՀ դեսպան Ֆան Յունը նշեց, որ Հայաստանի և Չինաստանի ավանդական բարեկամական հարաբերությունները նպաստում են համագործակցության առաջխաղացմանը բոլոր ուղղություններով: Դեսպանը նշել է, որ Չինաստանը հավատարիմ է պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքին, Չինաստանը և Հայաստանը մշտապես աջակցում են միմյանց առանցքային կարևոր հարցերում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ օրակարգը հարստացնելու և առկա երկխոսությունն առավել ակտիվացնելու, ինչպես նաև՝ առևտրի, ներդրումների և տեխնիկատնտեսական ոլորտներում հետագա համատեղ աշխատանքների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
18:58 - 17 դեկտեմբերի, 2020
Ադոնցը իտալացի իր պաշտոնակցին է ներկայացրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման քայլերը

Ադոնցը իտալացի իր պաշտոնակցին է ներկայացրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման քայլերը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է իր իտալացի պաշտոնակից Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը։Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ավետ Ադոնցը հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ հայկական կողմի մոտեցումները և թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:Հանդիպման ընթացքում զրուցակիցները շեշտել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը։Իտալական կողմը պատրաստականություն է հայտնել ակտիվորեն ներգրավվելու մշակութային ժառանգության պաշտպանության գործում։Նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը մատնանշել է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում՝ դրանք գնահատելով որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության խաթարման հիմնական գործոն:Հակամարտության կարգավորման համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք և արդարացի իրացումը Հայաստանի համար մնում է առաջնահերթություն։ Ավետ Ադոնցը վերահաստատել է բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի շրջանակներում շարունակելու կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ՝ երկուստեք կարևորելով հայ-իտալական համագործակցության հետագա խորացումը և ընդլայնումը։
19:57 - 08 դեկտեմբերի, 2020
Էստոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Էստոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Էստոնիայի նորանշանակ դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Ռինա Կալյուրանդին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ դեսպան Կալյուրանդին Ավետ Ադոնցին փոխանցել է Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի ողջույնները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնակի շեշտելով առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի ոլորտում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցերին: ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին համապարփակ տեղեկատվություն է  հաղորդել  թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի և առաջացած հումանիտար ճգնաժամի մասին: Վերջինս այս առնչությամբ կարևորել է միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը: Էստոնիայի նորանշանակ դեսպանը հույս է հայտնել, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները կշարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ԱԳ նախարարի տեղակալն ու Էստոնիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
19:33 - 07 դեկտեմբերի, 2020
ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացրել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, սակայն 3 երկիր դեռ պաշտոնապես չի տեղեկացրել Բրյուսելին. Ադոնց
 |1lurer.am|

ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացրել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, սակայն 3 երկիր դեռ պաշտոնապես չի տեղեկացրել Բրյուսելին. Ադոնց |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության անդամ 27 երկրները վավերացրել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, վավերացման գործընթացը, կարծես, ավարտվել է: Այդ մասին ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:  «Սակայն կան դեռ երեքը՝ Իսպանիան, Իտալիան և Պորտուգալիան, որոնք դեռ պաշտոնապես չեն տեղեկացրել ԵՄ քարտուղարությանը վավերացման գործընթացի ավարտի մասին: Դա տեխնիկական է, ֆորմալ է, այսինքն՝ կա վավերացված փաստաթուղթը, բայց դրա մասին պետք է պաշտոնապես տեղեկացվի Բրյուսելին, որի արդյունքում ԵՄ-ն կճանաչի, որ համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է: Դրանից հետո համաձայնագիրն ամբողջությամբ կսկսի կիրարկվել: Այժմ իրականացվում է փաստաթղթի միայն 80 տոկոսը»,- ասաց Ադոնցը:
14:34 - 05 նոյեմբերի, 2020