Ավետ Ադոնցը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ դեսպանության նոր գրասենյակի բացմանը
19:46 - 17 փետրվարի, 2021

Ավետ Ադոնցը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ դեսպանության նոր գրասենյակի բացմանը

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթոնի մասնակցությամբ տեղի է ունեցել ՄԹ դեսպանության նոր գրասենյակի պաշտոնական բացումը Երևանում։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ-ն։

Այդ առիթով ողջույնի խոսքով հանդես են եկել Ավետ Ադոնցը և Ուենդի Մորթընը՝ երկուստեք կարևորելով հայ-բրիտանական երկխոսությունը և ընդգծելով կողմերի հանձնառությունը ամրապնդելու Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև գործընկերությունը՝ խարսխված փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և փոխշահավետության սկզբունքների վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել