shantnews.am: shantnews.am: «Վրացական երազանքը» երկրի վարչապետի պաշտոնի համար ներկայացրել է Գիորգի Գախարիայի թեկնածությունը: Համապատասխան նամակը ստորագրել է կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին:
Նոր խորհրդարանի լիազորություններն ընդունելուց հետո նախարարների կաբինետը հրաժարական է տվել, բոլոր նախարարները համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ: Գախարիան մինչև կիրակի ժամանակ ունի՝ կառավարության կազմը հայտնելու համար:
Վստահություն ստանալու համար կառավարությանն անհրաժեշտ է նվազագույնը 76 պատգամավորի աջակցություն: Գախարիան համարվում է «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ֆավորիտը, նախարարների կաբինետի ամենաազդեցիկ անձը: Նա Վրաստանի վարչապետի պաշտոնում է 2019-ի սեպտեմբերից:
comment.count (0)