shantnews.am: Սաակաշվիլին այսօր պաշտոնապես ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից և «Ուժը միասնության մեջ» ընդդիմադիր ասոցիացիայի կողմից հայտարարվեց երկրի վարչապետի թեկնածու:
ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին ցինիզմ է համարել ընդդիմության որոշումը:
«Հասարակություն, որը շատ լավ հիշում է համակարգային հանցագործությունները, որոնք այս մարդը գործեց սեփական ժողովրդի նկատմամբ: Այս հանցագործությունների պատճառով է, որ նա դատապարտվել է վրացական դատական իշխանության կողմից, և այդ պատճառով նա ներողություն է խնդրել»,- ասել է նա:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ևս անդրադարձել է Սաակաշվիլիի անվան հետ կապված վերջին իրադարձություններին:
«Նրա վերադարձը Վրաստան, չի կարող խանգարել երկրում հանգիստ նախընտրական գործընթացներին․ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ժամանակին և ժողովրդավարական սկզբունքների լիակատար հարգանքով:
«Նորից կասեմ. թող գա: Ոչ ոք և ոչինչ չի կարող կասկածի տակ դնել երկրի կայունությունը: Ոչ ոք և ոչինչ կասկածի տակ չի դնի նախընտրական գործընթացի նորմալ, հանդարտ միջավայրում անցկացնելը… Քաղաքական գործընթացը, հատկապես քվեարկության գործընթացը, որևէ խնդիր կամ խոչընդոտ չի ունենա: Ամեն ինչ տեղի կունենա նախանշված ամսաթվերին և լիովին հարգելով ժողովրդավարության բարձր որակը», – ասել է Գախարիան:
comment.count (0)