Գախարիան հանձնարարել է խստացնել դիմակ կրելու և սոցիալական հեռավորության վերահսկումը |aliq.ge|
12:02 - 03 սեպտեմբերի, 2020

Գախարիան հանձնարարել է խստացնել դիմակ կրելու և սոցիալական հեռավորության վերահսկումը |aliq.ge|

aliq.ge:  Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ՆԳ նախարարությանը, Առողջապահության նախարարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարել է խստացնել դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնակարգերի վերահսկումը: 

«Այս ամենը մեզ անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքացիների հետ պահենք այն, ինչին հասանք համաճարակը կառավարելու ճիշտ քայլեր ձեռնարկելու և տնտեսական ճգնաժամը մեղմելու արդյունքում: Սա շատ կարևոր է մեր վաղվա օրվա և աշխատատեղերի պահպանման համար», — հայտարարել է Գախարիան:

Վրաստանում գործող կանոնակարգի համաձայն՝ դիմակ կրելու կանոնները խախտելու համար քաղաքացին տուգանվում է 20 լարիով, իսկ ընկերությունը՝ 500 լարիով:

Վերջին երկու օրվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 58 նոր դեպք: Վարակաբանները բնակչությանը կոչ են անում պահպանել հակահամաճարակային կանոնները և զերծ մնալ մարդաշատ հավաքույթներ կազմակերպելուց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել