Միրզոյանը Նիսում հանդիպել է Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ
 |factor.am|
16:03 - 09 հունիսի, 2025

Միրզոյանը Նիսում հանդիպել է Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ |factor.am|

factor.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Նիսում հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ․ «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում:

Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացումը Երևանում 2026 թվականին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միրզոյանը երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել