Շիրակի պետական համալսարան

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանի Գյումրի քաղաքում։
Հիմնադրվել է 1934 թվականին Լենինականում, Հայկական ԽՍՀ: Ինստիտուտի հիմնադիր-ռեկտորն է եղել Ս. Մովսիսյանը (1935-1937): Առաջին ուսումնական տարում ինստիտուտն ունեցել է 100 ուսանող, այդ թվում ապագա մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը և 16 դասախոս։

Ներկա պահին համալսարանը պատրաստում է մասնագետների ավելի քան 30 մասնագիտությամբ։ Համալսարանում սովորում են 6000-ից ավելի ուսանող ինչպես պետպատվերի շրջանակներում, այնպես էլ վճարովի ուսուցմամբ։

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը 2022-2023 թվականներին մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումարներ: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։  Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ վերը նշված համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը՝ Ա. Մ.-ն, շուրջ երկու տասնյակ ուսանողների 2022-2023 թվականների ուսումնական կիսամյակի քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նրանցից ստացել է տարբեր չափերի՝ 60.000-340.000 ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև Շիրակի պետական համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում կեղծ տվյալներ են ներառել՝ ուսանողների կողմից քննությունները և մագիստրոսական թեզերը դրական ստանալու և պաշտպանելու վերաբերյալ: 2023 թվականի հունիսի 7-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Մ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալելու մասին: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:25 - 08 հունիսի, 2023
Երվանդ Սերոբյանը նշանակվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր |hetq.am|

Երվանդ Սերոբյանը նշանակվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր |hetq.am|

hetq.am: Կառավարությունը մարտի 17-ի նիստում հաստատեց «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Երվանդ Սերյոժի Սերոբյանի ընտրության արդյունքները: Փետրվարի 19-ին մրցույթ է տեղի ունեցել համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Նիստին մասնակցել է հոգաբարձուների խորհրդի 20 անդամներից 19-ը: Փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 19 անդամների ձայների մեծամասնությամբ (12 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ) ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Երվանդ Սերյոժի Սերոբյանն ընտրվել է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով: Նորընտիր ռեկտորը կառավարության նիստում նախ շնորհակալություն հայտնեց հոգաբարձուների խորհրդին, ապա նշեց, որ իր շուրջ ձևավորված թիմը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմը մտադիր է առաջնահերթ լուծել կրթության որակի խնդիրը։
13:15 - 17 մարտի, 2022
Երվանդ Սերոբյանն ընտրվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր |armenpress.am|

Երվանդ Սերոբյանն ընտրվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր |armenpress.am|

armenpress.am:  Փետրվարի 19-ին կայացած մրցույթի արդյունքում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր ընտրվեց Երվանդ Սերյոժի Սերոբյանը: Հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը հայտարարվել էր 2021 թվականի դեկտեմբերի 25-ին: Մրցույթում Երվանդ Սերոբյանը միակ թեկնածուն էր: Վերջինս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնում էր ավելի քան 3 տարի: Մինչ փակ քվեարկությունը, թեկնածուն ներկայացրեց բուհի զարգացման իր հայեցակարգը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին։ Քվեարկության արդյունքում Երվանդ Սերոբյանին կողմ էր քվեարկել հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակից 19 անդամից 12-ը: Հոգաբարձուների խորհուրդը, առաջնորդվելով  ՇՊՀ-ի ռեկտորի ընտրության կանոնակարգով, ընդունեց Երվանդ Սերոբյանին ՇՊՀ-ի ռեկտոր ընտրելու մասին որոշում:
16:57 - 19 փետրվարի, 2022
Շիրակի պետական համալսարանի գիտխորհուրդը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Շիրակի պետական համալսարանի գիտխորհուրդը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

ՇՊՀ գիտական խորհուրդը որոշել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծված օրհասական իրավիճակով որոշեց հանդես գալ հայտարարությամբ: Հայտարարությամբ իր էջում կիսվել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մենք՝ ՇՊՀ գիտական խորհրդի անդամներս, որպես անաչառ մտավորականներ, մեր ցավակցությունն ենք հայտնում ադերբեջանաթուրքական ագրեսիայի զոհերի ընտանիքներին, հարազատներին, և հեռու մնալով քաղաքական տարաբնույթ հոսանքներից, գիտակցելով պահի հրամայականը, լինելով մտահոգ՝ հայտնում ենք մեր տեսակետը և ներկայացնում ապագայի տեսլականը։ Սույն թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ վարչապետի կողմից խիստ գաղտնիության պայմաններում ստորագրված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ մի փաստաթուղթ, որի արդյունքում Արցախի և Հայաստանի Հանրապետություններն ունեն զգալի տարածքային կորուստներ, հայկական զույգ պետություններում և Սփյուռքում ստեղծվել է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։ Պարտադրված պատերազմում (ռազմի դաշտում և դիվանագիտական հարթակում) մեր կրած ցավալի պարտության պատճառների վերաբերյալ մեր կարծիքներն ու գնահատականները կարող են տարբեր լինել, սակայն մեկ բան ակնհայտ է և անվիճելի, որ այդ ամենի արդյունքում մեր երկրում առկա է խորը ճգնաժամ և քաղաքացիական պատերազմի իրական սպառնալիք։ Ցավով պիտի արձանագրենք, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իշխանությունների գործողություններն անարդյունավետ են և չեն նպաստում հասարակության մեջ առկա լարվածության և ներքին պառակտվածության թուլացմանը։ Կոչ ենք անում հասարակության քաղաքական և ապաքաղաքական բոլոր ներկայացուցիչներին, քաղաքական իշխանությանը, ընդդիմությանը սթափ գնահատել առկա իրավիճակը, գործել բացառապես ՀՀ սահմանադրության և օրենքների սահմաններում, դրսևորել պատասխանատվություն, զսպվածություն և համախմբված ձգտել ազգային համերաշխության։ Որպես առկա ճգնաժամի հաղթահարման ուղի՝ 1. պահանջում ենք ՀՀ կառավարության հրաժարականը՝ հանրապետության վարչապետի գլխավորությամբ, 2. կոչ ենք անում ԱԺ-ին դրսևորել պետական մտածողություն, որպես խորհրդարանական երկրի լեգիտիմ օրենսդիր մարմին, սահմանադրական ճանապարհով, ողջախոհության և ազգային համերաշխության պայմաններում ընտրել նոր վարչապետ և ձևավորել բացառապես արհեստավարժներից կազմված հանրային վստահություն ներշնչող ժամանակավոր կառավարություն, որի հիմնական խնդիրը պետք է լինի երկրի ներսում իրավիճակի կայունացումը, բացառապես հայկական գերակա շահի վրա հիմնված արտաքին քաղաքականության իրականացումը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպումը»:
14:24 - 21 դեկտեմբերի, 2020
ՇՊՀ-ում նոր ուսանողական խորհուրդ է ձևավորվում․ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության անդամները նախկին խորհուրդը ապօրինի են համարում

ՇՊՀ-ում նոր ուսանողական խորհուրդ է ձևավորվում․ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության անդամները նախկին խորհուրդը ապօրինի են համարում

Շիրակի պետական համալսարանը Հայաստանի ամենամեծ մարզային համալսարանն է, այնտեղ սովորում է մոտ 2500-3000 ուսանող։ «Ռեստարտ Գյումրի» ուսանողական նախաձեռնության անդամները կարծում են, սակայն, որ այս համալսարանում երբեք չի եղել լեգիտիմ ընտրված ուսանողական խորհուրդ։ Ուսանողական խորհրդում եւ ընդհանրապես բուհում առկա խնդիրների վերաբերյալ Infocom.am-ը զրուցեց «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության համակարգող Գեւորգ Ղուկասյանի հետ, որի պնդմամբ՝ ՇՊՀ-ում ուսանողական խորհուրդ համարվող մարմինը գործում է ապօրինի, քանի որ դրա կանոնադրությունը չի հաստատել ո՛չ նախարարությունը, ո՛չ էլ ընդհանուր ժողովը կամ ուսանողների ընդհանուր համագումարը։ Նախաձեռնության անդամները եւ բուհի մի շարք ուսանողներ կարծում են, որ բուհում երբեք գոյություն չի ունեցել ուսանողական խորհուրդ, եւ, հաշվի առնելով այս ամենը, անցյալ տարի «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը այդ կառույցի կատարած աշխատանքների մոնիթորինգ է սկսել։ Ղուկասյանի խոսքով՝ «Ռեստարտ Գյումրի»-ի մեջ հիմանկանում ՇՊՀ-ի եւ Շիրակի մարզի, Գյումրու այլ համալսարաններում սովորող ուսանողներ են։ «Մենք ուսանողական խորհրդի կատարած աշխատանքների մշտադիտարկում իրականացրինք, ֆինանսական հաշվետվություններ ուզեցինք, ուսանողական խորհրդի նախագահության արձանագրությունները եւ այլն։ Անցյալ տարի պարզվեց, որ ՇՊՀ-ի ուսանողական խորհրդի հաշվետվությունները քննչական մարմինները՝ ՀՔԾ-ն, դատախազությունը, առգրավել են։ Դա պարզել ենք հարցումների միջոցով, այդ ամենը գաղտնի է պահվում ուսանողներից։ Վարչական աշխատողն է վերահսկում ՇՊՀ-ի ապօրինի կառուց հանդիսացող ուսանողական խորհուրդը։ Պարզեցինք նաեւ, որ վարչական աշխատողը նույնպես չի համապատասխանում իր զբաղեցրած հաստիքին»,- պատմեց Ղուկասյանը։ Վարչական աշխատողը Արթուր Չարչoղլյանն է, որը բուհ-գործատու համագործակցության բաժնի առաջին կարգի մասնագետ է։ Ղուկասյանը տեղակացրեց, որ Չարչօղլյանն աշխատանքի է ընդունել նախկին ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը, որը նաեւ 20 տարի եղել է մարզպետարանի կրթության վարչության պետը եւ ՀՀԿ մարզային գրասենյակի պետը ու զուգահեռ նաեւ ՇՊՀ ռեկտորը։ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից մեկ-երկու ամիս հետո հանրային ճնշման ներքո Մինասյանը հրաժարական տվեց, սակայն, ուսանողների պնդմամբ, բուհում ոչինչ չփոխվեց։ «Այս տարիների ընթացքում բուհը եղել է հանցավոր ռեժիմի վերարտադրման թիվ մեկ օղակներից մեկը՝ ամբողջ Հայաստանում։ Սահակ Մինասյանի ժամանակ բուհը վերածվել էր ՀՀԿ շտաբի, կուսակցական հարցերի համար տարբեր մարդիկ գալիս էին ՇՊՀ ռեկտորի մոտ՝ այդ հարցերը քննարկելու, լուծելու համար։ Նրա հեռանալուց հետո էլ իրավիճակը չի փոխվել, հեղափոխությունից հետո էլ չի փոխվել, այլ հակառակը՝ ավելի է վատացել։ Ըստ էության, հոգաբարձուների խորհուրդը՝ կառավարող մարմինը փոփոխվել է, բայց ներքին ճնշում ու դիմադրություն կա փոփոխությունների նկատմամբ»,- մանրամասնեց «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության համակարգողը ։  Հարցին, թե ինչ քրեական գործերի շրջանակներում են առգրավված ուսանողական խորհրդի հաշվետվությունները եւ արձանագրությունները, Ղուկասյանը պատասխանեց, որ ներկա պահին ՇՊՀ-ի վերաբերյալ կա հարուցված մոտ 20 քրեական գործ, որոնք փակվում-բացվում են։ Նրա համոզմամբ՝ ստացվում է, որ ուսանողական խորհուրդը նույնպես ներքաշված է եղել կոռուպցիոն մեխանիզմներով գումարների յուրացման ու փողերի լվացման մեջ։  «Արթուր Չարչօղլյանը հանրապետականների հետ մինչ այսօր շատ մտերիմ է։ «Արմենիա թիվի»-ի նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որը հեղափոխությունից հետո եկավ հետ՝ Գյումրի, այստեղ սկսել է հասարակական, բարեգործական գործունեություն և աշխատում է  Արթուր Չարչօղլյանի հետ։ Այդ ապօրինի ուսանողական խորհրդի անդամներին Չարչօղլյանը ստիպում է, որ իրենց էջերում տարածեն Ռուբեն Մխիթարյանի մանիպուլյատիվ տեսանյութերը, մի քանի հոգի  դուրս են եկել խորհրդից՝ ասելով, որ իրենք պետք է որոշեն, թե ինչ տարածեն իրենց անձնական էջով։ Սա խայտառակություն է, երբ բուհի վարչական աշխատողը ուսանողական խորհրդի ուսանողներին ստիպում է քաղաքական կոնտենտ տարածել անձնական կամ ուսանողական էջով»,- մեր զրույցում պատմեց Ղուկասյանն ու հավելեց, որ, բացի այս, բուհում կան խմբավորումներ՝ նկատի ունենալով «Կամք» նախաձեռնությանը, որը վերջերս Գյումրիում բացել է իր գրասենյակը եւ հենց բուհի ներսում ունի ներկայացուցիչներ՝ ամբիոնների վարիչների տեսքով։ Ղուկասյանի պնդմամբ՝ այդ մարդիկ «վերբովկա» են անում ուսանողներն եւ ներքաշում իրենց քաղաքական մանիպուլյացիների մեջ։ «Ռեստարտ Գյումրու» համակարգողը պատմեց, որ, օրինակ, անցյալ տարվա վերջին «Բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխությունների ժամանակ, երբ քննարկվում էր հայոց լեզու եւ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու հարցը, մի քանի կուրսերից ուսանողներ եւ «Կամք»-ի ներկայացուցիչները եկել են բուհի բակ եւ պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, այն դեպքում, երբ ուսանողները առանձնապես տեղյակ էլ չէին, թե ինչի մասին է խոսքը։ «Շատերին չէր հետաքրքրում, բայց մեծ աղմուկ բարձրացավ, թե ՇՊՀ-ի ուսանողները մեծ ցույց են արել եւ այլն։ Մենք այդ ժամանակ այնտեղ էինք եւ տեսանք, որ ոչ մի ցույց էլ չկա, մի երկու կուրս են հանել, որոնց իրենք վերահսկում են ու մանիպուլյացիաների միջոցով իրենց շարքեր են «վերբորվկա» անում։ Փորձում են ուսանողներին իրենց կեղտոտ գործերի մեջ ներքաշելով՝ քաղաքական մանիպուլյացիաներ անել եւ այլն։ Այս ամենի հետեւում այն մարդիկ են, որոնց վերաբերյալ նախկինում(և հիմա էլ) քրեական գործեր են եղել, ու այս ամենից անմասն չի մնում նաեւ այդ ապօրինի ուսանողական խորհուրդը, իրենք էլ շատ ակտիվ մասնակցում են այդ ամենին՝ փոխանակ վերահսկելու»,- ընդգծեց Ղուկասյանը։ Հարցին, թե ինչու են նախաձեռնության անդամները ուսանողական խորհուրդն անվանում ապօրինի, եւ ո՞րն է ուսանողական խորհրդի օրինականացման ընթացակարգը, Ղուկասյանը պարզաբանեց, որ ուսանողական խորհուրդ համարվող մարմնի կանոնադրությունը պետք է ընդունի տվյալ բուհի ուսանողների ընդհանուր ժողովը եւ/կամ ընդհանուր համագումարը։ Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր կուրսից առնվազն մեկ պատվիրակ պետք է լինի ընդհանուր ժողովում։ ՇՊՀ-ի պարագայում 150-200 հոգի պետք է լիներ, այսինքն՝ պիտի քվեարկեին, հետո ընդունվեր կանոնադրությունը։ Ապա օրենքով սահմանված կարգով ուղարկեին նախարարություն՝ հաստատման։ Մեր զրուցակիցը մանրամասնեց․ «Օրենքով գրված է, որ ուսանողական ներկայացուցչական ընտրովի ինքնակառավարվող  մարմինների կանոնադրությունը հաստատում է լիազոր մարմինը, այսինքն՝ նախարարությունը։ Իրենք երբեւէ ընդհանուր ժողով չեն ունեցել։ Մենք ուզեցինք 5 տարվա հաշվետվությունները եւ արձանագրությունները, սակայն համագումարի մասին որեւէ արձանագրություն չգտանք։ Երկրորդը՝ իրենց կանոնադրությունը երբեք չի հաստատել նախարարությունը։ Հեղափոխությունից հետո անցել է 3 տարի, հիմա ուսանողական խորհրդը ղեկավարում է նախագահի ժ/պ-ն, չնայած այդ քվեարկությունը, որով Ժորա Նիկողոսյանը դարձել է պաշտոնակատար, նույնպես ապօրինի է եւ նույնիսկ չի համապատասխանում իրենց ապօրինի կանոնադրությանը, որովհետեւ կանոնադրությունը չի ենթադրում մեյլերով կեղծ քվերակություն, իսկ նա օնլայն քվեարկությամբ է դարձել նախագահի ժ/պ»։ Համաձայն սահմանված կարգի՝ յուրաքանչյուր ֆակուլտետ պետք է ունենա առանձին ուսանողական խորհուրդ, որը պետք է ներգրավված լինի ընդհանուր ժողովում։ Ըստ ուսանողների՝ ՇՊՀ-ում չկան ֆակուլտետային նման խորհուրդներ։ Ղուկասյանը նշեց, որ իրենց ունեցած ողջ ինֆորմացիան հրապարակել են, ուղարկել են վարչապետին, ԿԳՄՍ նախարարին, հոգաբարձուների խորհուրդին, բայց որպես այդպիսին արձագանք չեն ստացել։ «Ռեստարտ Գյումրու» ներկայացուցչի փոխանցմամբ՝ միայն մեկ ագամ հոգաբարձուների խորհրդում թեթեւակի խոսվել է վարչական աշխատողի հաստիքը կրճատելու մասին, բայց մինչեւ հիմա դա տեղի չի ունեցել։ Ղուկասյանը նաեւ պատմեց, որ անցյալ տարի տեղի են ունեցել հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների ընտրություններ, ըստ նրա՝ երկու անգամ ուսխորհուրդն ընտրել է հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչներ․ «Մեր բուհի պարագայում հոգաբարձուների խորհրդի կազմը 24 հոգի է, որոնցից 6-ը կանոնադրությամբ եւ օրենքով ուսանողական ներկայացուցիչներ պետք է լինեն, որոնց ընտրում է ուսանողական խորհուրդը, որը այս դեպքում գոյություն չունի եւ ապօրինի է։ Այդ կառույցը անգամ ընտրություն կատարելու իրավուք չուներ, բայց իրենք արեցին դա, դրա արդյունքները ուղարկեցին լիազոր մարմնին, բայց «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունը կանխեց այդ պրոցեսը եւ կանխեց վարչապետի կողմից դրա հաստատումը, այսինքն՝ վարչապետին դա չհասավ եւ հետ ուղարկվեց բուհ, որովհետեւ ընտրությունները տեղի էին ունեցել խախտումներով։ Նույն բանը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ, երբ ուսանողական խորհրդի ապօրինի նախագահությունը նորից փորձեց երկրորդ անգամ կազմակերպել հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների ընրություն»,- հավելեց Ղուկասյանը։ Վերջինս ընդգծեց, որ սա մի իրավիճակ է, երբ մի ընտրության կազմակերպողը, որն այդ ընտրության բարեհաջող անցկացման, արդարության, թափանցիկության եւ այլնի պատասխանատուն է, միեւնույն ժամանակ նաեւ այդ ընտրության թեկնածուն է, քվեարկում է ինքն իրեն եւ հավաքագրում է այդ ուսանողական խորհրդի մի քանի մարդկանց, որոնք պետք է քվեարկեն իր օգտին, չնայած՝ չի համապատասխանում նաեւ կանոնադրական ցենզերին․ ուսանողական խորհրդի նախագահի, փոխնախագահի, նրանց տեղակալների, քարտուղարի հաստիքները զբաղեցնող մարդիկ իրենց առաջադրել են հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների պաշտոններում, չնայած կանոնադարական ցենզերով չեն համակպատասխանում հոգաբարձուների խորհրդում ներգրավվելուն։ «Այսինքն՝ իրենք կեղծ փաստաթղթեր էին ներկայացրել, օրինակ՝ Ժորա Նիկողոսյանը, որը նախագահի ժ/պ-ն է, դպրոցական շնորհակալագրեր ու պատվոգրեր էր բերել, ինչը կանոնադրության 28-րդ կետի խախտում է, մենք այդ ամենը փաստարկված երկրորդ անգամ ուղարկեցինք վարչապետին, ԿԳՄՍՆ, հոգաբարձուների խորհրդին, եւ երկարատեւ ու հետեւողական աշխատանքի, քաղաքացիական վերահսկողության արդյունքում այս անգամ էլ նախարարությունը չուղարկեց վարչապետի հաստատմանը։ Այսինքն՝ երկու անգամ կանխել ենք ապօրինությունը, եթե չանեինք, այն կգնար վարչապետի հաստատմանը։ Երբ մենք 10 էջանոց նամակ ուղարկեցինք՝ հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների ապօրինի ընտրության մասին, փաստացի ապացուցել էինք նաեւ, որ ուսանողական խորհուրդը ապօրինի է եւ իրավունք չունի ընտրություններ կազմակերպել, ԿԳՄՍ նախարարությունը այդ ուսանողական խորհրդին լուծարման առաջարկություն է ուղարկել, որը խորհուրդը գաղտնի է պահում ուսանողներից, չնայած մենք այն հանրայնացրել ենք»,- հավելեց Ղուկասյանը։  Այս ընթացքում «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության անդամները, ՇՊՀ այլ ուսանողների հետ ինքնակազմակերպվել են և որոշել են ստեղծել նոր, լեգիտիմ ուսանողական ինքնավար կառույց։ Արդյունքում ձևավորվել է  ՇՊՀ նոր ուսանողական խորհրդի նախաձեռնող ուսանողների խորհուրդ, որը ընդունել է հռչակագիր, դրա տակ ստորագրել է ավելի քան 60 ուսանող՝ ՇՊՀ բոլոր ֆակուլտետներից։ Ընտրվել են կանոնադիր ժողովի անդամներ, որոնք գրելու էին ՇՊՀ ուսանողական խորհրդի կանոնադրությունը, քննարկման էին դնելու ուսանողների լայն շրջանակների հետ եւ ուղարկելու էին ԿԳՄՍՆ՝ հաստատման։ Հետագայում ընտրվել է 5 հոգանոց կանոնադիր ժողով, գրվել է 14 էջանոց կանոնադրություն, եւ քննարկման է դրվել «զում» հարթակիի միջոցով, որին մասնակցել է ավելի քան 90-100 ուսանող՝ ՇՊՀ բոլոր ստորաբաժանումներից։ Այս պահին բուհի հոգաբարձուների խորհրդում չկան ուսանողական ներկայացուցիչներ, եւ դա մեծ խնդիրներ է առաջացնում վերջինիս բնականոն աշխատանքի համար, որովհետեւ 24 հոգանոց հոգաբարձուների խորհրդից մնացել է ընդամենը 14 հոգի։ Օրինակ՝ ռեկտորի ընտրություններ կազմակերպելու համար հոգաբարձուների խորհուրդը քվորում չի ապահովում։ Քվորումի բացակայության հարցը կլուծվի նոր ուսանողական խորհրդի ստեղծմամբ։ Ղուկասյանի խոսքով՝ կկազմակերպվեն նոր, արդար, թափանցիկ եւ մասնակցային ընտրություններ՝ ուսանողական խորհրդի նախագահության եւ մնացած մարմինների դեպքում, որից հետո բուհի կառավարման մարմինների՝ հոգաբարձուների խորհրդի, գիտական ներկայացուցիչների ընտրությունները։  «Եթե նախարարը հաստատեց նոր ուսանողական խորհրդի կանոնադրությունը, օրենքի ուժով բոլոր լիազորությունները փոխանցվում են մեր նոր ուսանողական խորհրդին, հիմա սպասում ենք նախարարի հաստատմանը։ Մոտ օրերս հնարավոր է հանդիպում նախարարի հետ՝ այս հարցերը քննարկելու համար։ Մենք առաջին կուրսեցիների շրջանում նաեւ իրազեկող ակցիա արեցինք՝ նոր ուսանողական խորհրդի վերաբերյալ, թռուցիկներ էինք տպել եւ հայտարարություններ, որոնք փակցրինք ամբողջ բուհի տարածքով, բայց մեզ խոչընդոտեցին, խոչընդոտողների թվում՝ նույն գործավարության ու վարչարարության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը և ՇՊՀ Հումանիտար գիտությունների ու ֆակուլտետի դեկան Թմարա Մելիքյանը։ Նրանց քայլն անհաջող էր, քաշքշոց սկսվեց, իսկ Արթուր Չարչօղլյանը ինչ-որ տղաների ուղարկեց մեզ մոտ, որոնք պետք է մեզ հետ «ռազբոռկա» անեին, բայց չստացվեց, իհարկե, որովհետեւ մենք այդ նպատակով չէինք գնացել, գնացել էինք առաջին կուրսեցիներին իրազեկելու, թե ինչ է կատարվում»։ Նախաձեռնության անդամները նախապես իմացել էին նաեւ, որ ուսանողական խորհուրդը առաջին կուրսեցիներին վարչական լծակներով պարտադրում է 6 էջանոց ոչ լեգիտիմ, ոչ իրավական կանոնադրության տակ ստարոգրել, որպեսզի իրենք էլ իրենց կանոնադրությունը ուղարկեն նախարարություն՝ հաստատման։ «Ռեստարտ Գյումրի» անդամի խոսքով՝ իրենց նկատմամբ դիմադրությունն ակնհայտ է, քանի որ բուհի ղեկավար կազմը մտավախություն ունի, որ բուհում լեգիտիմ, առողջ, ուժեղ ժողովրդավարական, ներառական կառուց կստեղծվի, վախենում են, որ չեն կարողանա վերահսկել ուսանողներին եւ իրենց քաղաքական շահերը չեն սպասարկվի։ «ՀՀ պետականության հիմքերը խարխլող կազմակերպությունների մեջ մտած վարչական աշխատողները, ամբիոնների վարչիները հացավոր ռեժիմի մնացուկ դեկանները և իրենց ընտանքիքները պայքարում են ռեֆորմների և մեր նման խմբերի դեմ։ Երբ ԲՀԿ-ական ներկայիս պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն էր համալսարանի ռեկտորը, այդ ժամանակ էլ Գագիկ Ծառուկյանի միտինգներին էին տանում ուսանողներին, այդ ամենը բոլորը գիտեն։ Հանրապետական ռեկտորի դեպքում էլ շարունակվեց ավելի վատ վիճակ առաջանալ։ 30 տարիների ընթացքում բուհը չի ծառայել կրթությանն ու գիտությանը, այլ հանցավոր ռեժիմի վերարտադրությանը։ Այս ամենի պատճառով Գյումրիում սկսվել է ներքին միգրացիա, որովհետեւ ուսանողները գնում են Երեւան, կամ մեկնում են երկրից, քանի որ բուհը վարկաբեկված կառույց է եւ բոլորը գիտեն, որ այստեղ հանցագործներ են աշխատում։ Բուհը եղել է կաշառակերության, կոռուպիցայի, կրիմինալ ենթամշակույթի բուն»,- եզրափակեց Գեւորգ Ղուկասյանը։ ՇՊՀ նոր ուսանողական խորդրդի ներկայացուցիչները հանդիպել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, քննարկել կրթությանը, գիտությանը եւ մարզի ուսանողությանը առնչվող հարցեր եւ մարզում ուսանողական կյանքի ակտիվացման հեռանկարները՝ ուսանողների մասնակցությամբ։ Նրանք մարզպետին ներկայացրել են Շիրակի պետական համալսարանում ձեւավորված նոր Ուսանողական խորհրդի նպատակները, առաքելությունը եւ ապագա քայլերը՝ մարզի եւ Գյումրիի ուսանողների միավորման գործընթացների իրենց պատկերացումները։ Ի դեպ՝ երեկ Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ ամբիոնից անդրադարձել է ՇՊՀ նոր ուսանողական խորհրդին՝ նշելով, որ վերջիններս իրենց գործունեության արդյունքում բախվել են խոչընդոտների՝ դեկանների, ամբիոնների վարիչների կողմից։ Պատգամավորը ընդգծել է, որ անհրաժեշտություն կա խնդրին հետեւողական լինել, հայտնել է, որ հարցի մասին տեղեկացված է նաեւ նախարարը։  Պատգամավորի ելույթից հետո ՇՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել, թե Բաղդասարյանի ելույթը համարում են ՇՊՀ ուսանողական խորհրդի նկատմամբ քաղաքական ճնշում, ինչպես նաեւ ինքնակառավարվող մարմնի գործունեությանը քաղաքական միջամտություն։ «Պատգամավորն ինքն է քաղաքականացնում ուսանողական խորհրդի գործունեությունը՝ այն կապելով ապագայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ։ Պատգամավորը դիտավորյալ հաշվի չի առնում այն հանգամանքը, որ ՇՊՀ-ում վաղուց գործում է օրինական ուսանողական խորհուրդ, որն ընտրվել է բացառապես ՇՊՀ-ի ուսանողներից կազմված համագումարի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ասպրամ Փարսադանյան
11:56 - 18 սեպտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 50, 110 շենքեր, Սայաթ Նովա պող. 18 շենք, Չարենցի փ. 4 շենք, Չարենցի փ. 68-113 սեփական տներ, Չարենցի 1-ին նրբ․ 11-103 սեփական տներ, Թումանյան փ. 9ա շենք, Թումանյան անցուղի Բայրոնի փ. 2/1 շենք, Այգեստան 6փ․ 36, 38 սեփական տներ, Այգեստան 9փ. 65 շենք, Շահինյան փ. 1-23 սեփական տներ, Ձորագյուղ 21/1 սեփական տուն, Կիլիկիաև Նորագյուղ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կասյան փ. 6 շենք, Սունդուկյան փ. 29 շենք, Հփ. 3 շենք, Դ.Անհաղթ փ. 16, 18 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ 11 շենք, Այգեձոր փ. 70 շենք, Սունդուկյան փ. 17 շենք, 1-2 մուտքեր, Կոմիտասի պող. 52 շենք, Ռայնիսի փ. 17, 26 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գոգոլի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 22, 24, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Փափազյան փ. 29 շենք, Փափազյան փ. 17 շենք, Ա. Խաչատրյան փ. 1/2, 1/4, 30, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 132 դպրոց, թիվ 33 մանկապարտեզ, Մամիկոնյանց փ. 40, 40/1, 40/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ն.Տիգրանյան փ. 19, 19/1, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զարյան փ. 21 շենք, Արաբկիր 43փ. սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ 5-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արտաշիսյան փ․ 45/20, 45/21 շենքեր, Մանթաշյյան փ․4/1, 4/3, 4/4, 4/5, 4/6, 4/7 շենքեր, Մանթաշյան փողոցի սեփական տներ, Շահամիրյանների փողոցի սեփական տներ, Եղբայրության փ․ 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ․ 27, 37 շենքեր, Սիլիկյան 5, 7, 9, 11, 12, 13 փողոցներ, Հաղթանակ 1, 4, 6 փողոցներ մասնակի, Տիչինայի փողոց մասնակ, Նորք Մարաշ՝ Նորքի 13փ. 99-155; 15փ.1-49; 17փ. 50-105 սեփական տներ, Ն 17 փողոց 2-րդ նրբ․ 2-22ա սեփական տներ, Նորքի 1, 9, 11 փողոցների սեփական տներ, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորքի 5, 7 փողոցների սեփական տներ, Հովսեփյան փողոցի սեփական տներ, թիվ 61 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 3 շենք, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 25/3 շենք, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Գայի պող. 51 շենք, Նոր Նորքի 5-րդ զանգ.՝ Մառի փ. 6 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ 67/1 շենքեր, Ավան Առինջ՝ Բաբաջանյան փ. 9 (2/13), Դուշամբեի փ. 9 (4/1) շենքեր, Ավան՝ Բաբաջանյան փ. 38 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-15։00 Ակունք, Կարմրաշեն, Ոսկեթաս, Շղարշիկ, Եղնիկ և Իրինդ գյուղեր, 11։00-17։00 Հնաբերդ, Գեղաձոր, Նորաշեն և Գեղադիր գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք, Շահումյան, Սպանդարյան, Սաֆարյան, Գայի, Խանջյան, Զաքարյան, Սայաթ Նովա փողոցներ, Շիրակի, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր և Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-13։00 Առինջ գյուղ մասնակի, 11։00-17։00 Ձորաղբյուր, Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր մասնակի, Պտղնիի ամառանոցներ մասնակի, 12։00-16։00 Արզնի համայնք 5, 10, 12 փողոցներ, Փոստ, Գյուղապետարան, “Վիվասել ՄՏՍ” ընկերության բջջային կայան, Գեղարքունիքի մարզ․ 11։00-13։00 Մարտունի համայնք մասնակի, 13:30-16:30 Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն համայնքներն ամբողջությամբ, Վարսեր համայնք մասնակի, Լճաշենի զինմաս, Արա Արեգ, Քյավառ Նաիրի, Ռանչպար, Բաղդար, Նոյ Լենդ ՍՊԸ-ներ, Լեվ Լեն, Գազ Ամա, Հուսիկ Սեդրակյան ԱՁ-ներ, Լճաշենի պոմպակայանը, Ավտոտեխսպասարկում, Հեռուստակենտրոն,Վեոն Արմենիա, Վիվասել ՄՏՍ, Յուքոմ ընկերությունների բջջային կայաններ, Սևանա լճի Լճաշեն–Նորաշեն հատվածի ափամերձ հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան, Փոքր Սարիար գյուղի արևելյան մաս, 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Ցողամարգ գյուղ մասնակի, 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան, Մարմաշեն և Հայկավան գյուղեր, Գյումրի քաղաք, Մուշ-1, Մուշ-2, Շերամ և Շիրակացի թաղամասեր, Սյունիքի մարզում՝ 10:30-15:30 Շաքի գյուղ մասնակի, 16:00-17:00 Իշխանասար գյուղ:
09:16 - 11 սեպտեմբերի, 2020
Խոչընդոտվել է ՇՊՀ նոր ՈւԽ նախաձեռնող խմբի տեղաշարժը և իրազեկման ակցիան առաջին կուրսեցիների շրջանում․ ՇՊՀ ՈւԽ

Խոչընդոտվել է ՇՊՀ նոր ՈւԽ նախաձեռնող խմբի տեղաշարժը և իրազեկման ակցիան առաջին կուրսեցիների շրջանում․ ՇՊՀ ՈւԽ

Շիրակի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Խոչընդոտվել է ՇՊՀ նոր ՈւԽ նախաձեռնող խմբի թվով 40 ուսանողների տեղաշարժը և իրազեկման ակցիան Շիրակի պետական համալսարանի առաջին կուրսեցիների շրջանում։ ՇՊՀ նոր Ուսանողական խորհրդի /Խորհրդարան/ նախաձեռնող խմբի ՇՊՀ քառասուն ուսանողներ այսօր Շիրակի պետական համալսարանում իրականացրեցին իրազեկող ակցիա ձևավորվող ՇՊՀ նոր ՈւԽ-ի մասին, որի կանոնադրությունը արդեն իսկ ընդունվել է ՇՊՀ ուսանողական նոր Ընդհանուր ժողովի կողմից և ուղարկվել ԿԳՄՍ նախարարություն՝ հաստատման։ ՇՊՀ ապօրինի և խարդախությամբ «ընտրված» ՈՒԽ նախագահի ժ/պ Ժորա Նիկողոսյանը խոչընդոտեց և սադրեց այդ պրոցեսը ՇՊՀ Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան Թամարա Մելիքյանի և Գործավարության և վարչարարության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանի հետ միասին՝ ուսանողների ներկայությամբ։ Վերընշյալ անձանց կողմից փորձ արվեց թույլ չտալ ակցիան շարունակել Հումանիտար գիտությունների ֆակուլտետում և առհասարակ բուհում, ինչը, իհարկե ձախողվեց․ իրազեկման ակցիան շարնունակվեց ամբողջ բուհով․ թռուցիկներ բաժանվեցին ուսանողներին և հայտարարություններ փակցվեցին բուհում, որոնք բուհում խարդախ և անօրինական գործունեություն իրականացնող Ժորա Նիկողոսյանի կողմից պատառոտվում էին փակցնելուց վայրկյաններ անց, ինչը իհարկե ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ նման մարդիկ չեն կարող լինել ուսանողների ներկայացուցիչներ կամ հանդես գալ որպես Ուսանողական խորհուրդ․․․ Հետո այս պրոցեսը՝ իր հաստիքին չհամապատասխանող և ապօրինի ՈՒԽ-ն վերահսկող վարչական աշխատող Արթուր Չարչօղլյանի կուլիսային ուղղորդմամբ փորձ արվեց տեղափոխել անձնական, տղայական դաշտ․ Մենք ցանկանում ենք ընդգծել և զգուշացնել, որ ՇՊՀ-Ի նոր Ուսանողական խորհրդի ձևավորման պրոցեսը բացառապես իրավական դաշտում է, և ցանկացած փորձ այն տեղափոխել անձնական, տղայական, թաղային բարքերի դաշտ, ընդունելի չէ, և անհրաժեշտության դեպքում նման խնդիրների լուծումները ևս կհանգրվանեն իրավական դաշտում։ Սա և՛ կոչ է, և՛ հորդոր ուղղված ՇՊՀ-ում որոշումներ կայացնողներին, լինեն դրանք լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ որոշում կայացնողներ։ Մենք աշխատում ենք՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը և դրանից բխող օրենսդրական կարգավորումներն ու ենթաօրենսդրական ակտերը, դրանցից բխող համալսարանի աշխատանքն ու գործունեությունը կարգավորող կանոնադրությունը և այս ամենին հակասելու հիմք չունեցող ՇՊՀ նոր ՈւԽ կանոնադրության կետերին համաձայն։ Ցանկացած քայլ կամ արարք, որը կհակասի վերոնշյալներին, ստանալու է իրավական խստագույն պատասխան՝ հասկանալի բոլորին։ ԿԳՄՍ նախարարությանը կոչ ենք անում տեր կանգնել այս իրավիճակին, հեղափոխության արժեքներին և արդարության ու ճշմարտության համար պայքարող ուսանողներին մենակ չթողնել վարչական լծակներ ունեցող հանցագործների հետ դեմ առ դեմ, ովքեր բուհը քայքայել են այս տարիների ընթացքում և սերունդներ են փչացրել։ ՇՊՀ-ում վերականգնվելու է արդարությունը! Բոլոր հանցագործները պատասխան են տալու իրենց հանցանքների համար։ Հեղափոխությունը նոր է սկսվում։ Սպասում ենք պատկան մարմինների գնահատականին այս ամենի վերաբերյալ․ Հավելենք որ, մեր հեռանալուց հետո ապօրինի ՈՒԽ-ն Ժորա Նիկողոսյանի, Արթուր Չարչօղլյանի և այլ վարչական աշխատողների աջակցությամբ, ճնշումներ գործադրելով ուսանողներին հավաքել են բուհի մեծ դահլիճում։ Այս իրադարձությանը ևս հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությանը»։
16:20 - 09 սեպտեմբերի, 2020
Դատարան է ուղարկվել Շիրակի պետական համալսարանում պաշտոնական փաստաթղթերի կեղծման վերաբերյալ քրեական գործը

Դատարան է ուղարկվել Շիրակի պետական համալսարանում պաշտոնական փաստաթղթերի կեղծման վերաբերյալ քրեական գործը

Ավարտվել է Շիրակի «Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում առերևույթ պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու փաստի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախնական քննությունը: Պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե. Ս.-ն, 2018-2019թթ. ուսումնական տարվա ընթացում հանդիսանալով ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր, հրամանով մինչև 2019թ. օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածը ստանձնել է մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնացու, դոցենտի պարտականություններ՝ 0.5 դրույք ծանրաբեռնվածությամբ: Պարզվել է, որ ուսումնական նշված տարվա համար հաստատված դասաբաշխմամբ 2-րդ կիսամյակում, բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանություն մասնագիտության առկա 1-ին կուրսում նա պարտավորված է եղել դասավանդել ընդհանուր 66 դասաժամ, մինչդեռ դրա շրջանակներում իր վրա դրված՝ դասախոսությունները, գործնական պարապմունքները և ստուգումները չի կատարել: Դասաբաշխմամբ իր վրա դրված պարտավորությունները այլ աշխատակցին փոխանցելու ուղղությամբ իրավական գործընթաց ձեռնարկելու փոխարեն նա բանավոր համաձայնության է եկել մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Մ.-ի հետ՝ դրանք իր փոխարեն կատարելու շուրջ, ինչը վերջինս իրականացրել է: Այդ պայմաններում Ե.Ս.-ն ստորագրելով կեղծել է հիշյալ կուրսի՝ պաշտոնական  փաստաթուղթ հանդիսացող դասամատյանը՝ դասաբաշխմամբ իր վրա դրված պարտավորությունները փաստացի կատարվելու պատրանք ստեղծելով: Այնուհետև, նշված կուրսի ուսանողների 2019թ. 2 միջանկյալ ստուգումները Վ. Մ.-ի կողմից իրականացվելու պայմաններում նա ստորագրելով կեղծել է նաև բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանություն մասնագիտության «ֆիզիկա» առարկայի առկա 1-ին կուրսի 2-րդ կիսամյակի բազմագործոնային գնահատման տեղեկագիրը և այն հանձնել ֆակուլտետի դեկան Բ. Պ.-ին: Վերջինս, տեղեկացված լինելով Ե. Ս.-ի կողմից հիշյալ պարտավորությունները չկատարելու մասին, իր ստորագրությամբ և ֆակուլտետի կնիքով հաստատել է այն: Այնուհետև, Ե. Ս.-ն, դասաբաշխմամբ իր վրա դրված վերոհիշյալ ծանրաբեռնվածությունը չկատարելու փաստը քողարկելու նպատակով, 2019թ. հուլիսին իր ստորագրությամբ կեղծել է նաև 2018-2019թթ. ուստարվա «Դասախոսի աշխատանքի անհատական պլան» կոչվող փաստաթուղթը, որում ներառված են եղել բովանդակությամբ կեղծ տվյալներ դասաբաշխմամբ իր վրա դրված 383 ժամ ծանրաբեռնվածությունը վերջինիս կողմից ամբողջությամբ կատարված լինելու վերաբերյալ, որը նա ներկայացրել է ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարին, դեկանին, ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորին, գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրենին, ովքեր հաստատել են այն: Հիշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար Շիրակի «Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, նշված  ժամանակահատվածում  բուհի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի պաշտոնն զբաղեցնող Ե. Ս.-ին, մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Մ.-ին և բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Բ. Պ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ հուլիսի 31-ին ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   
14:59 - 31 հուլիսի, 2020
Գյումրու ինֆեկցիոնի բժիշկները չեն ուզում տուն գնալ․ Շիրակի մայր բուհի հյուրատունը հատկացվեց նրանց |aravot.am|

Գյումրու ինֆեկցիոնի բժիշկները չեն ուզում տուն գնալ․ Շիրակի մայր բուհի հյուրատունը հատկացվեց նրանց |aravot.am|

aravot.am: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը գրառում էր կատարել  իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ տեղեկացնելով, որ երկու օր առաջ Շիրակի պետական համալսարանի ղեկավարությունը կարևոր աջակցություն է ցուցաբերել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին, վերջինիս անմիջական հարևանությամբ գտնվող ՇՊՀ հյուրատունը ժամանակավորապես  տրամադրել է հերթապահող բժիշկներին՝ նրանց համար հատուկ կեցության միջավայրի վերածելով:Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն ասաց, որ հյուրատունը ծառայել է դրսից հրավիրված դասախոսներին, միջազգային կոնֆերանսների ժամանակ հյուրընկալված հյուրերին ու շարժունության ծրագրով Գյումրի եկած ուսանողներին։«Ես երկու օր առաջ մարզպետից առաջարկ ստացա, նրան դիմել էին ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատողները՝ խնդրելով ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը, մարդիկ չեն ուզում տուն գնալ։ Մարզպետից առաջարկ եղավ, ես շատ օպերատիվ արձագանքեցի, համաձայնեցի դրան։ Բուժաշխատողների՝ մարզպետին դիմելուց մեկ ժամ հետո հարցը լուծված էր, ես ու մարզպետը եղանք տեղում, մեր համապատասխան աշխատակիցները ևս եկան, եկավ  նաև ինֆեկցիոնի տնօրենը և շատ արագ պայմանավորվեցինք, թե ինչպես ենք կազմակերպելու։ Մեր հյուրատան կորպուսը ռազմական ամբիոնի ներսում էր, բայց այնտեղ ընդհանուր միջանցքով դուռ կա, այդ դուռը երկու կողմից հերմետիկ փակ է։ Ավելին, այդ տարածքը մեր աշխատակիցներն ամբողջությամբ մեկուսացրեցին, այսինքն՝ այն ամբողջությամբ անջատված է և միայն ինֆեկցիոնի կողմից կարող են մտնել, դուրս գալ։ Այդ տեսակետից բոլոր պաշտպանիչ միջոցները գործադրված են, բուժաշխատողների համար բոլոր պայմանները կան՝ առանձին սենյակներ՝ իրենց լոգարաններով, ճաշասենյակ կա, եթե կարիք լինի։Մենք մեր ունեցած գույքն ամբողջությամբ հանել ենք, հետագայում ախտահանելուց հետո կմնա միայն կահույքի ախտահանման պրոցեսը։ Ինձ թվում է՝ մենք պարտավոր էինք անելու,համալսարանը միայն կրթական միջավայր չէ, համալսարանը նաև հասարակական ու սոցիալական պատասխանատվություն պիտի կրի, շատ կարևոր է նման որոշումներ կայացնելը նաև դաստիարակչական տեսանկյունից, որպեսզի մեր ուսանողներն էլ  հասկանան՝ միասնությունը, միասնական ճակատով նման իրավիճակներում պայքարելը շատ կարևոր է։Բժիշկները, որոնք պիտի հանգստանան ու անցնեն հերթափոխի, գործնականում անցնելու են ընդամենը 25-30 մետր, դա շատ կարևոր է, որ քաղաքում նրանք չեն տեղաշարժվելու մեծ հեռավորությունների վրա։ Ավելին, Աստված մի արասցե, եթե նրանց կարիքը լինի, գիշերվա որ ժամին էլ լինի, նրանք 2-3 րոպե հետո կլինեն հիվանդի կողքին»,-ասաց Երվանդ Սերոբյանը։ Շարունակությունը՝ aravot.am-ում։
19:47 - 29 մարտի, 2020
ՇՊՀ-ում ճնշումներ են իրականացվում Ռեստարտ Գյումրի նախաձեռնության անդամ Գևորգ Ղուկասյանի հանդեպ. Լևոն Բարսեղյան

ՇՊՀ-ում ճնշումներ են իրականացվում Ռեստարտ Գյումրի նախաձեռնության անդամ Գևորգ Ղուկասյանի հանդեպ. Լևոն Բարսեղյան

Շիրակի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Հարգելի պարոն Դավթյան, 2020 թ. մարտի երեքին իմ [email protected] էլեկտրոնային հասցեին նամակ եմ ստացել, որը ներկայացնում եմ այս դիմումին կից: Խնդրում եմ հանձնարարել՝ ուսումնասիրել նամակը, դրանում նշված հանգամանքները եւ հիմքերի առկայության դեպքում քրեական գործ հարուցել», – գրել է նա ֆեյսբուքի իր էջում: Տեղեկացնենք նաև, որ նամակում նշվում է, որ ՀՀ Ազգային ժողովում Բարձրագույն կրթության օրենքի նախագծի վերաբերյալ լսումների ընթացքում «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության համակարգող Գևորգ Ղուկասյանի ելույթից հետո վերջինիս հանդեպ ՇՊՀ-ում սկսվել են իրականացվել ճնշումներ, որոնք ուղեկցվում են ատելության խոսքով և սպառնալիքներով: Լևոն Բարսեղյանի նամակն ամբողջության ստորև.  
15:14 - 03 մարտի, 2020