hetq.am: Կառավարությունը մարտի 17-ի նիստում հաստատեց «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Երվանդ Սերյոժի Սերոբյանի ընտրության արդյունքները:
Փետրվարի 19-ին մրցույթ է տեղի ունեցել համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Նիստին մասնակցել է հոգաբարձուների խորհրդի 20 անդամներից 19-ը:
Փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 19 անդամների ձայների մեծամասնությամբ (12 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ) ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Երվանդ Սերյոժի Սերոբյանն ընտրվել է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:
Նորընտիր ռեկտորը կառավարության նիստում նախ շնորհակալություն հայտնեց հոգաբարձուների խորհրդին, ապա նշեց, որ իր շուրջ ձևավորված թիմը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմը մտադիր է առաջնահերթ լուծել կրթության որակի խնդիրը։
comment.count (0)