«Խաղի հաշիվը չափազանց դաժան էր մեզ համար». Կապառոսը՝ Հայաստան-Ուկրաինա հանդիպման մասին |azatutyun.am|
21:56 - 24 սեպտեմբերի, 2022

«Խաղի հաշիվը չափազանց դաժան էր մեզ համար». Կապառոսը՝ Հայաստան-Ուկրաինա հանդիպման մասին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր խոշոր` 0:5 հաշվով սեփական հարկի տակ պարտվեց Ուկրաինային։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, հետխաղային մամուլի ասուլիսին ի պատասխան հարցին՝ չի՞ պատրաստվում հրաժարական տալ, ասաց. «Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ»:

Խոսելով այսօրվա խաղի արդյունքների մասին` Կապառոսը նշեց. «Խաղի հաշիվը չափազանց դաժան էր մեզ համար, նրանք ընդամենը 5 անգամ մոտեցան մեր դարպասին և 5 անգամ գրավեցին այն։ Մաքսիմալ էֆեկտիվությամբ գործեցին, և դա լավ թիմի նշան է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել