Վահրամ Բաղդասարյան

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր։

Ծնվել է 1961թ. հունիսի 15-ին, Վանաձորում:

1984թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1992թ.` ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան, 1998թ.` Երեւանի արտաքին տնտեսական կապերի եւ կառավարման ինստիտուտի տնտեսաիրավագիտության ֆակուլտետը: Մաթեմատիկոս: Տնտեսագետ: Տեխնիկական գիտությունների թեկնածու: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր: Զինապարտ է: Պահեստի ավագ լեյտենանտ:

1978-1979թթ. «Կինշինտրեստ»-ում, 1980-1984թթ. Երեւանի «Երազ» ավտոգործարանում (ուսմանը զուգընթաց) աշխատել է բանվոր: 1984-1988թթ. եղել է Կիրովականի «Արդավտոմատիկա» ԳԱՄ գիտաշխատող: 1986 թվականից դասավանդում է Կիրովականի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ): 1992թ. եղել է Վանաձորի կահույքի ԱՄ փոխտնօրեն, 1993թ.` գլխավոր տնօրեն: 1995 թվականից ՎՊՄԻ ինֆորմատիկա եւ տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնի վարիչ է: 2009թ. ընտրվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2011-2012թթ. եղել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի փոխնախագահ:

1985 թվականից բռնցքամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ է: 1988թ. ընտրվել է ՎՊՄԻ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար:

1990-1996թթ. ընտրվել է Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր:

2005թ. հիմնադրել է «Հանուն Գուգարաց աշխարհի» բարեգործական հասարակական կազմակերպությունը:

2006 թվականից Հայաստանի հայրենակցական միությունների միաբանության նախագահն է:

1995-1999թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 60 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀ ԱԺ ներկայացուցիչ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովում: «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 46 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում ընդգրկված չի եղել, այնուհետեւ` «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 37 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար: Անկուսակցական: 2011 թվականից ՀՀԿ անդամ է:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2016թ. դեկտեմբերի 28-ին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:

2020 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԱԾ-ն Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման ախապատրաստման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում․ Գևորգ Պապոյան
 |tert.am|

Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում․ Գևորգ Պապոյան |tert.am|

tert.am: Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում և չի էլ լինելու։  Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Իր հերթին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շեշտեց, որ պետբյուջեում ավելացված գումարներն ուղղվելու են ԼՂ-ի բնակիչների թոշակների, կեցության և այլ սոցիալական խնդիրների լուծմանը։ Հիշեցնենք, որ  ԱՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը կարևորել էր Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյությունը։ Իր հարցազրույցներից մեկում արցախցի պատգամավորն ընդգծել էր, որ Արցախի վտարանդի կառավարությունը պետք է ՀՀ-ում պահվի․ դա նախ՝ հետագայում պահանջատեր լիելու առումով է կարևոր, իսկ ներկա պահին` բռնի տեղահանված արցախահայության խնդիրները համակարգելու համար։ Բացի Արցախի պատգամավորներից, ՀՀ ընդդիմությունը ևս հայտարարում է, որ Արցախի պետական ինստիտուտների գոյությունը պետք է պահպանվեն։ Իսկ  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, մեկնաբանելով Արցախի պետական ինստիտուտների՝ ՀՀ-ում պահպանման հնարավորությունը, բացառել է այն՝  հայտարարելով,  թե դա կարող է վտանգել ՀՀ ազգային անվտանգությունը։
11:09 - 08 նոյեմբերի, 2023
Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ․ դատախազության վերաքննիչ բողոքը մերժվեց |armtimes.com|

Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ․ դատախազության վերաքննիչ բողոքը մերժվեց |armtimes.com|

armtimes.com: ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ։ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով դատախազության բողոքը։ Վահրամ Բաղդասարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300 եւ 35-305-րդ հոդվածների 1-ին մասերով՝ իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու համար։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրան կալանավորելու միջնորդությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, նոյեմբերի 11-ին մերժել էր՝ արձանագրելով, որ առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ Բաղդասարյանն առնչվում է իրեն մեղսագրվող արարքին։ Դատարանի այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր՝ պնդումով, որ հիմնավոր կասկածն առկա է, եւ ազատության մեջ մնալով՝ Բաղդասարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։  Վահրամ Բաղդասարյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ դատախազության բողոքը ակնհայտ անհիմն էր եւ չպատճառաբանված Շարունակությունը՝ armtimes.com-ում
11:39 - 15 դեկտեմբերի, 2020