armtimes.com: ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ։
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով դատախազության բողոքը։
Վահրամ Բաղդասարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300 եւ 35-305-րդ հոդվածների 1-ին մասերով՝ իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու համար։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նրան կալանավորելու միջնորդությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, նոյեմբերի 11-ին մերժել էր՝ արձանագրելով, որ առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ Բաղդասարյանն առնչվում է իրեն մեղսագրվող արարքին։ Դատարանի այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր՝ պնդումով, որ հիմնավոր կասկածն առկա է, եւ ազատության մեջ մնալով՝ Բաղդասարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։
Վահրամ Բաղդասարյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ դատախազության բողոքը ակնհայտ անհիմն էր եւ չպատճառաբանված
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)