Իշխան Սաղաթելյան

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Սևանի շրջանի Գեղամավան գյուղում  (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։

Վաղը՝ ժամը 8-ից, մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ են անցկացվելու․ Ազգային կոմիտեն մտադիր է պարալիզացնել մայրաքաղաքը

Վաղը՝ ժամը 8-ից, մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ են անցկացվելու․ Ազգային կոմիտեն մտադիր է պարալիզացնել մայրաքաղաքը

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում Իշխան Սաղաթելյանը կոչ արեց վաղը՝ ժամը 8-11-ը, մայրաքաղաքում համատարած անհնազանդության բողոքի ակցիաներ անցկացնել։ Սաղաթելյանը նշեց, որ ամբողջ քաղաքը պարալիզացնելու են, որ որևէ մեկը աշխատանքի չգնա, կառավարության բոլոր շենքերը դատարկ մնան։ Նա նաև նշեց, թե Երևանի տարբեր վարչական շրջանների որ հասցեներում են հավաքվելու քաղաքացիները՝ անհնազանդության ակցիաներն իրականացնելու համար։ «Դրանից հետո շարունակվում են անհնազանդության, իրազեկման ակցիաները, իսկ 18։00-ին հավաքվում ենք այստեղ՝ հանրահավաքի։ ․․․․ Եթե մի քանի օր բոլորս դուրս գանք միասին, պետական ամբողջ ապարատը կագնեցնելու ենք»,- ասաց Սաղաթելյանը։ Նա ուսանողներին կոչ արեց շարունակել դասադուլը, նաև դիմեց մարզերի բնակիչներին․ «Հանրապետության բոլոր մարզերում գլխավոր մայրուղիները փակում և կանգնեցնում, պարալիզացնում եք պետական ողջ ապարատի գործունեությունը»։ Վազգեն Մանուկյանն էլ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը «գնալու է 100%-ով, ցանկացած գնով»։ «Բայց մենք դա փորձում ենք անել այնպես, որ նոր եկած իշխանությունը լինի լեգիտիմ։ Եթե չէ, ապա ժողովուրդը կդառնա անկառավարելի»,- ասաց նա։ Այնուհետև հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Ոստիկանություն: Իշխան Սաղաթելյանն ասաց՝ գնում են Ոստիկանություն՝ «ցույց տալու իրենց ուժը ու զգուշացնելու, որ վաղը հանկարծ չսխալվեն»։ Երթով շարժվող քաղաքացիները բացականչում են՝ «Արցախ», «Առանց Նիկոլ Հայաստան»։
20:22 - 24 սեպտեմբերի, 2023
Վաղվա հանրահավաքին կհրապարակվի Ազգային կոմիտեի կազմը

Վաղվա հանրահավաքին կհրապարակվի Ազգային կոմիտեի կազմը

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ «Մայր Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կոչ արեց ուսանողներին ստիպել իրենց դասախոսներին դասադուլ իրականացնել։  «Բացի հատուկ նշանակության կառույցներից՝ մենք պետք է գործադուլների շարք սկսենք։ Մենք պետք է կարողանանք ամբողջ հանրապետությունով այս հրապարակի ոգին տարածել։ հավատացնում եմ ձեզ՝ այդ դեպքում է միայն հնարավոր, որ մենք կարողանանք արդյունք ապահովել»,- ասաց նա։ Հանրապետության հրապարակում էր նաև Վազգեն Մանուկյանը։ Նա նշեց՝ վաղվա հանրահավաքին կասի Ազգային կոմիտեի կազմը, ինչպես նաև այն, թե ինչ գործունեությանբ է կոմիտեն զբաղվելու։  Հիշեցնենք՝ Ազգային կոմիտե ստեղծելու մասին այսօր հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ այդ որոշմանն են հանգել ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերի հետ խորհրդակցությունից հետո։ «Ես կարծում եմ, որ մենք մտնում ենք նոր փուլի մեջ։ Ի տարբերություն նախորդ շարժումների՝ Փրկության կոմիտեի, Դիմադրության շարժումի, որոնք բավականին արդյունավետ բաներ անում էին, մենք հիմա մի շրջանում ենք, որ հայ ժողովուրդը հասկանում է, որ կործանվում է Արցախը, և նույնը լինելու է հիմա Հայաստանում»,- ասաց Վազգեն Մանուկյանը։ Հանրահավաքի ժամանակ մարդկանց կոչ արեցին վաղը՝ Անկախության օրը, առավոտյան 7-ից սկսած, հավաքվել Եռաբլուրում։ 
21:29 - 20 սեպտեմբերի, 2023
Ընդդիմությունն առաջարկում է ստեղծել Ազգային կոմիտե, որը կառաջնորդի ժողովրդին

Ընդդիմությունն առաջարկում է ստեղծել Ազգային կոմիտե, որը կառաջնորդի ժողովրդին

Հանրապետության հրապարակում այսօր ևս հանրահավաք է։ Հանրaհավաքի ժամանակ ելույթ ունեցավ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը, որ նշեց՝ երեկ Հայաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ ունեցել են խորհրդակցություն՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզը։ «Երկու հարցում ձեռք ենք բերել փոխըմբռնում և ունենք որոշում․ առաջինը, որ ժողովրդական շարժումը, պայքարը գլխավորելու և առաջնորդելու համար անհրաժեշտ է ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կկրի այս ամեն ինչի համար, առաջնորդի ժողովրդին և այս պայքարը հասցնի իր հաղթական ավարտին։ Դա կկոչվի Ազգային կոմիտե։ Երկրորդը՝ մենք մշակել ենք քայլերի, գործողությունների ծրագիր, որի վերջնարդյունքը պիտի լինի այս չարիքի կառավարության հեռացումը»,- նշեց նա։ Սաղաթելյանի խոսքով խորհրդարանական ընդդիմությունն այդ ծրագրի շրջանակում օգտվելու է նաև Ազգային ժողովում ինպիչմենտ սկսելու գործընթացից։  «Քաղաքական ուժերի խորհրդակցությունների արդյունքում ձևավորած ծրագիրը, պատկերացումները փոխանցելու ենք նոր ստեղծվող Ազգային կոմիտեին, որը շատ կարճ ժամանակ հետո այս հարթակից հստակ ներկայացնելու է քայլերի և գործողությունների ծրագիր»,- ասաց Սաղաթելյանը։ Նա նշեց, որ դեռ ուշ չէ ինչ-որ բան փոխելու համար, չնայած այդպիսի կարծիքներ են հնչում․ «Եթե ուշացնենք, Սյունիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ ենք կորցնելու։ Մի՛ կոտրվեք․ պետք է շարունակել պայքարը»։   Գլխավոր լուսանկարը՝ սեպտեմբերի 19-ի ցույցից
20:20 - 20 սեպտեմբերի, 2023
ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Երևանի Ազատության հրապարակում 18:00-ից մեկնարկել էր ընդդիմության հրավիրած՝ Արցախի Հանրապետության օրվան նվիրված հանրահավաքը: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:15-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 10500 մարդ: «Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Նշենք, որ որոշ քաղաքացիներ կանգնած էին ծառերի տակ, ուստի նրանց քանակը հաշվել հնարավոր չի եղել: Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հանրահավաքի՝ դրոնով արված տեսանյութը՝ այստեղ։
22:08 - 02 սեպտեմբերի, 2023
Սերժ Սարգսյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի գործոնն առաջիկայում էական հանգամանք է հանդիսանալու |armenpress.am|

Սերժ Սարգսյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի գործոնն առաջիկայում էական հանգամանք է հանդիսանալու |armenpress.am|

armenpress.am: Երևանի Ազատության հրապարակում ընթանում է հանրահավաք՝ նվիրված Արցախի անկախության տարեդարձին։   Հանրահավաքին ներկա է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ արցախյան խնդրի կարգավորման գործում բեկում մտցնելու հնարավորություններ կան։ «Արցախը միշտ էլ գործոն է եղել և կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից՝ այդ գործոնը կամ շատ մեծացել է, կամ էլ փոքրացել է։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Արցախի գործոնն էական հանգամանք է հանդիսանալու։ Մեզնից յուրաքանչյուրը ցանկացած բառ ընկալում է յուրովի, ես շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելն Արցախից նորից խիզախություն է պահանջում, և կարծում եմ, որ արցախցիները նրան հուսախաբ չեն անի։ Բայց, գուցե, նա այլ լուծումներին է խիզախ անվանում։ Մենք այդպես չենք համարում»,- ասել է Սարգսյանը։   ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր հերթին հավաստիացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում բեկում մտցնելու մասին և խոստացել, որ ամեն ինչ անելու են, որպեսզի այդ հնարավորությունը ստեղծվի։ Սաղաթելյանը տեղեկացրեց, որ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ այսօր աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունենալու ցույցեր, բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Արցախի։ ԱԺ ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ այսօր հայ ժողովրդի համազգային, համասփյուռ ձայնի հնչեցումը շատ կարևոր է նաև Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության վերականգնման համար։ «Սա մեր ոչ առաջին, ոչ էլ վերջին  հանրահավաքն է, մենք չենք համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ, չենք լռելու, քանի որ սա մեր լինել-չլինելու պայքարն է, իսկ վերջնական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մեր ժողովրդի լայն զանգվածների, մեր ժողովրդի անհաղթահարելի ուժի ներկայությունը Երևանի փողոցներում և հրապարակներում»,- ասել է Սաղաթելյանը։ Հանրահավաքին ներկա գտնվող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ է արել չհուսահատվել, չհոգնել և շարունակ պայքարել Արցախի համար։ Նրա կարծիքով՝ Արցախի հերոս ժողովուրդը, մեր եղբայրներն ու քույրերը, կրելով ծանր զրկանքներ, ցույց են տալիս, որ իրենք պայքարում են մեր ընդհանուր հայրենիքի համար։ «Թշնամի պետության կողմից իրականացվող սպանություններն ու գերեվարությունները մշտական են, հետևաբար պետք է պայքարենք, և այսօրվա խորհուրդը հենց դրա մասին է։ Մենք երբևէ չենք խուսափել մեր սխալներն ընդունելուց, բայց պետք չէ խոսել միայն ընդդիմության սխալների մասին։ Մենք հնարավորություն ունենք կանգնեցնելու պարտությունների անիվը, այս գահավիժումը, հետևաբար վստահ ենք, որ համախմբված ու միասնական ուժերով, ողջ ժողովրդով կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ եթե մի փոքր թուլանանք, ապա մեզ կհոշոտեն։ Մեր հարևանները չեն փոխվել, և պատմությունը, ցավոք, կրկնվելու հատկություն ունի»,- նշել է Վանեցյանը։ Երևանի քաղաքապետի թեկնածու, «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, Անդրանիկ Թևանյանն էլ իր հերթին արձանագրեց, որ սեպտեմբերի 2-ը մեծ խորհուրդ է պարունակում, հետևաբար բոլորիս խնդիրն է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Արցախը մենակ չէ և Հայաստանի ուշադրության կենտրոնում է։ «Արցախի խնդիրը մեր անվտանգության խնդիրն է, և այսօրվա հանրահավաքը նաև այդ մեսիջն ունի իր մեջ։ Մարդիկ հասկանում են, որ Երևանի ընտրությունները կարելի է վերածել համապետական օրակարգի։ Մեր քարոզը նույնպես դրան է ուղղված։ Հանրահավաքի գլխավոր նպատակը մեր հավաքական միասնությունն ի ցույց դնելն է»,- հավելեց Թևանյանը։   Հանրահավաքի ժամանակ նաև ցուցադրվեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի տեսաուղերձը։ Գեղամ Ստեփանյանն ընդգծել է, որ Արցախը հունիսի 15-ից հայտնվել է Ադրբեջանի ամբողջական պաշարման մեջ, որի հետևանքով 120 հազար մարդ զրկվել է հումանիտար մատակարարումներից։ «Սեպտեմբերի 1-ին Արցախի 30 հազար երեխաները նոր ուսումնական տարին սկսել են թերսնված, հոգեբանական անորոշությունների մեջ։ Միջազգային մեր գործընկերները ինձ հաճախ են հարցնում, թե մարդու որ իրավունքներն են խախտվել կամ խախտվում շրջափակման պատճառով։ Սա միամիտ հարց է և կարող է առաջանալ միայն նրանց մոտ, ովքեր չեն պատկերացնում իրավիճակի ողջ ողբերգությունը։ Արցախում ստեղծված իրավիճակն աղետ է, հանցագործություն մարդկության դեմ, որը իրականացվում է 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքերի առաջ և նրանց լռելյայն համաձայնությամբ։ Սա աղետ է, որ ունի հստակ հեղինակներ, որոնք, ցավոք, մինչև հիմա չեն պատժվում»,- նշեց Ստեփանյանը։  Ստեփանյանն ընդգծեց, որ համահայկական միասնության շնորհիվ Արցախն ապրելու և հարատևելու է։  Հանրահավաքի մասնակիցների թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 
20:01 - 02 սեպտեմբերի, 2023
Իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու․ խաբելով, մանիպուլացնելով իշխանության ղեկին հայտնված մարդը պետք է հասկանա՝ չի մարսելու, թույլ չենք տալու․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու․ խաբելով, մանիպուլացնելով իշխանության ղեկին հայտնված մարդը պետք է հասկանա՝ չի մարսելու, թույլ չենք տալու․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am:  24-ժամյա նստացույցի նպատակն է վերջ դնել երկակի ստանդարտներին։ Արցախը գտնվում է հումանիտար աղետի, էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգի առջև, իսկ միջազգային հանրությունն ընդամենը բավարարվում է լոկ հայտարարություններով, երբեմն ընդունված բանաձևերով, բայց դրա արդյունքում Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Լրագրողի հարցին, թե ինչ պահանջ ունեն ցուցարարները ՌԴ-ից, քանի որ նստացույց է իրականացվում նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց, Սաղաթելյանը պատասխանեց, որ իրենք մեծապես կարևորում են ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում, սակայն ունեն հստակ պահանջ։ «Մենք գտնում ենք, որ ռուս խաղաղապահներն ունեն մեծ առաքելություն և պետք է քննարկենք նաև ժամկետի երկարացման հարցը, բայց սրանով հանդերձ մենք ունենք նաև շատ հստակ պահանջ, որովհետև ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունն է նաև ապահովել Լաչինի միջանցքի անխափան ընթացքը։ Այս իմաստով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մենք ունենք ակնկալիք», - ասաց պատգամավորը։ Նրա խոսքով՝ իրենք չեն ակնկալում, որ ակցիան անմիջապես կլուծի խնդիրները, սակայն բողոքի ձայն բարձրացնելն առնվազն անհրաժեշտություն է, քանի որ շուրջ 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախը վերջին 10 օրվա ընթացքում տոտալ շրջափակման մեջ է, կա դեղորայքի ու սննդի խնդիր, իսկ մարդիկ կանգնած են ցեղասպանության ու էթնիկ զտման վտանգի առջև։ Դիտարկմանը, որ բազմաթիվ քննադատություններ են հնչում ակցիան միջազգային կազմակերպությունների, այլ ոչ թե ՀՀ կառավարության դիմաց անցկացնելու վերաբերյալ, Սաղաթելյանը պատասխանեց, որ միջազգային կազմակերպությունների դիմաց ակցիա իրականացնելը դեռ չի նշանակում, որ իրենք բավարարված են կառավարության գործունեությամբ։ «Մեկ անգամ ևս պնդում ենք, որ մենք այս օրին հասանք Հայաստանի օրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում։ Իրենք են բերել հասցրել այս վիճակին։ Ամենևին չի նշանակում, որ վաղը բողոքի ակցիաներ չենք անելու Կառավարության, ԱԳՆ-ի դիմաց, որովհետև մեզ համար ակնհայտ է՝ քանի կա օրվա այս անհայրենիք, անսրբություն, դավաճան և կապիտուլյանտ իշխանությունը մեր վիճակը գնալով ավելի է վատանալու», - նշեց նա՝ հավելելով, որ իրենք քննադատողների ձեռքը չեն բռնել, սակայն միևնույն է որևէ մեկը չի շտապում քայլեր ձեռնարկել։ Ըստ Իշխան Սաղաթելյանի, ընդդիմություն իսկապես անելիք ունի և ժողովրդին համախմբելու ու համահայկական անհնազանդության կազմակերպելու հարց ունի, որն արդեն օրակարգում է։ Ճշտող հարցին՝ արդյոք առաջիկայում կլինեն նոր գործողություններ, պատգամավորը դրական պատասխան տվեց՝ շեշտելով, որ փողոցային պայքարի պասիվությունը պետք չէ դիտարկել, որ իրավիճակին իրենք հարմարվում են կամ անելիք ու ասելիք չունեն։ Անդրադառնալով հարցին, թե ինչու չի ստացվում համախմբել ժողովրդին Արցախի ու Արցախում ցեղասպանությունը կանխելու հարցի շուրջ, Սաղաթելյանն ընդգծեց, որ ներկայիս իշխանություններն այս ընթացքում կարողացել են զարգացնել տարածված թեզն ու հասարակության որոշ շերտերին համոզել, որ հարկավոր է Արցախը հանձնել, որպեսզի Հայաստանը հնարավոր լինի փրկել։ «Այս իմաստով կա պրոպլեմ՝ համահայկական զորաշարժ անելու, ամբողջական համախմբում ունենալու և շատ հստակ արձանագրելու, որ օրվա իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։ Այս մարդը, ով հայտնվել է իշխանության ղեկին ժողովրդին խաբելով, մանիպուլացնելով և նախընտրական շրջանում այլ բան խոստանալով, պետք է հասկանա, որ չի մարսելու, թույլ չենք տալու։ Մեր բոլորի խնդիրն է այսօր կանխել մեր երկրի գլխին կանգնած նոր կապիտուլյացիան։ Դա կարող ենք կանխել միայն ուժ ցույց տալով, համախմբվելով և օրվա իշպանությանը, մեր թշնամի երկրներին, բարեկամ ու ոչ բարեկամ երկրներին շատ հստակ ասելով, որ նա լեգիտիմ չէ, իրավունք չունի երկիրը տանել նոր զիջումների և չի մարսելու։ Այս ամենը կանխելու, կասեցնելու, իսկ ինչ-որ տեղ նաև խաղաքարտերը խառնելու համար մենք մի ճանապարհ ունենք ու պիտի գործենք։ Դա մեր ժողովուրդն է ու պայքարը», - եզրափակեց նա։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց մեկնարկել են Հայ Հեղափոխական Դաշնակցության նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը, որոնք կրում են «SOS Artsakh» խորագիրը։ Նստացույցերի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել Արցախի ամբողջական շրջափակման դադարեցման ուղղությամբ։ Ցուցարարներն իրենց հետ բերել են Արցախի Հանրապետության դրոշները, ինչպես նաև «Բացեք կյանքի ճանապարհը», «Գործելու պահը հիմա է», «Արցախում 120,000 մարդ է ապրում», «Առանց Արցախ չի լինելու նաև Հայաստանը» և նմանատիպ այլ գրություններով պաստառներ։
13:15 - 27 հունիսի, 2023
Խնդիր կա ավելի լայն թափով դուրս գալու, որ վերջնական արդյունքներ արձանագրենք. Սաղաթելյանը հորդորում է պասիվությունը հարմարվողականություն չդիտարկել |aysor.am|

Խնդիր կա ավելի լայն թափով դուրս գալու, որ վերջնական արդյունքներ արձանագրենք. Սաղաթելյանը հորդորում է պասիվությունը հարմարվողականություն չդիտարկել |aysor.am|

aysor.am: Ընդդիմադիր դաշտում մենք ո՛չ հակառակորդներ ունենք, ո՛չ՝ մրցակիցներ։ Մեզ մեր համակիրները և մեզնից ակնկալիքներ ունեցող քաղաքացիները քննադատելու տեղ ունեն, որովհետև դավաճանները շարունակում են մնալ իշխանության, թշնամին օրեցօր մոտենում է Երևանին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Այս իմաստով՝ ընդդիմությունն անելիք ունի ժողովրդին համախմբելու, համահայաստանյան, եթե կուզեք՝ նույնիսկ համահայկական անհնազանդություն կազմակերպելու հարցում։ Մենք պարտավոր ենք դա անել։ Քննարկում ենք առաջիկայում «ի պաշտպանություն Արցախի» օրակարգով համահայաստանյան մեծ հանրահավաք կազմակերպելու հարցը։ Մանրամասների մասին կհայտնենք։ Փողոցային պայքարի պասիվությունը որևէ մեկը թող չդիտարկի, թե իրավիճակին հարմարվել ենք կամ ասելիք չունենք։ Խնդիր կա ավելի լավ պատրաստվելու, ավելի լայն թափով դուրս գալու, որ վերջնական արդյունքներ արձանագրենք», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
11:52 - 27 հունիսի, 2023
Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց կազմակերպելու ենք ժողովրդի ընդվզումը և համաժողովրդական ճակատի ստեղծումը․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց կազմակերպելու ենք ժողովրդի ընդվզումը և համաժողովրդական ճակատի ստեղծումը․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Եթե ստորագրվի այն, ինչի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, լինելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ նոր կապիտուլյացիա և ունենալու է  աղետալի ու ողբերգական հետևանքներ հայ ժողովրդի համար։ Այս մասին ՀՅԴ ԳՄ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Վերջինս ընդգծեց, որ վերը նշվածը կանխելու միակ ճանապարհը համաժողովրդական ընդվզման ու դիմադրության ճակատի ձևավորումն է։ «Մեր գլխավոր խնդիրը հիմա ամեն ինչ անելն է, որ այդ փաստաթուղթը չստորագրվի, դրա համար պետք է կազմակերպենք ժողովրդի ընդվզումը, ժողովրդին դուրս բերենք պայքարի։ Մեր առաջիկա քայլերն ու գործողությունները ուղղված են լինելու դրան։ Եթե մեր երկրի ներսում չլինի դիմադրություն, եթե օրվա իշխանությունը հասկանա, որ կարող է ստորագրել այդ փաստաթուղթը և մարսի, ապա իրենք ստորագրելու են։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի միջև կա հստակ պայմանավորվածություն այս տարվա ընթացքում այդ գործընթացը ավարտին հասցնելու վերաբերյալ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում կազմակերպել համաժողովրդական ընդվզումը և կա՞ն հստակեցված ժամկետներ, Սաղաթելյանը պատասխանեց․ «Մենք այս մասին նոր չէ, որ խոսում ենք, պարզապես Գերագույն ժողովը այս պահանջը հստակ դրել է։ Ունենք քայլերի ու գործողությունների մեր պատկերացումները, բայց քանի որ գտնում ենք, որ սա մեկ քաղաքական ուժի կամ կազմակերպության խնդիր չէ, մեր բոլոր գաղափարները քննարկելու ենք ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանակն բոլոր առողջ ուժերի հետ, ամբողջացնելու ենք այս ամեն ինչը  ու դուրս գանք պայքարի։ Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց, որ ամբողջ ուժերով լծվելու ենք այս գործին, արդեն հայտարարել ենք դրա մասին»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:58 - 13 հունիսի, 2023
Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ

Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը: 2023 թ․ հունիսի 9-11-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 26-րդ Գերագույն ժողովը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից։ Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված իրավիճակը, նախանշել առաջիկա անելիքները և սահմանել ՀՅԴ Հայաստանի կառույցի գործունեության ուղենիշները։ Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին հետևյալ կազմով. Ավետիսյան Թադևոս, Գալստյան Լիլիթ, Գևորգյան Արգիշտի, Հակոբյան Վարդան, Մաթիլյան Հակոբ, Մանուկյան Գեղամ, Մեղրյան Պետրոս, Սաղաթելյան Իշխան, Սարգսյան Իգոր, Սիմոնյան Աշոտ, Ստեփանյան Խաչատուր, Վարդանյան Գերասիմ, Տոնոյան Տարոն:
15:55 - 12 հունիսի, 2023
ԱԳՆ-ում էլ կամավոր ատեստավորում կիրականացվի, ինչը հնարավորություն կտա աշխատավարձերը կրկնակի դարձնել. Արարատ Միրզոյան
 |aravot.am|

ԱԳՆ-ում էլ կամավոր ատեստավորում կիրականացվի, ինչը հնարավորություն կտա աշխատավարձերը կրկնակի դարձնել. Արարատ Միրզոյան |aravot.am|

aravot.am: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի կարծիքով, հայկական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները անհավասար պայմաններում են աշխատում Հայաստանի համար հիմնականում մարտահրավերներ ստեղծող երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ՝ թե դիվանագետների թվի պակասով, որոշ երկրներում անգամ դիվանագիտական ներկայացուցչություններ չունենալով եւ այլ երկրներից սպասարկվելով: Նա նկատեց, որ ռեսուրսների սղության պայմաններում, որոշ երկրներում ունենք դեսպանատներ, ինչը նաեւ անհասկանալի է: Խնդիրն այսօր իշխանական պատգամավորն արծարծեց ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի եւ Ֆինանսավարկային հանձնաժողովի համատեղ նիստում՝ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Ըստ Արսեն Թորոսյանի, մենք արդեն բավարար տնտեսական աճ ունենք, նաեւ բյուջետային աճ կունենանք, ուստի կարելի կլինի հարցին անդրադառնալ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կիսում է պատգամավորի մտահոգությունները եւ փաստում, որ հաճախ ոչ մրցակցային պայմաններում ենք՝ սկսած շենքային պայմաններից: Չնչին բացառություններով, հիմնականում, տարբեր երկրներում Հայաստանը ներկայացված է «1+1» ձեւաչափով՝ դեսպան եւ մեկ աշխատակից, որոնց աջակցում են տեղի վարչական աշխատակիցները, ինչը ոչ միշտ է բավարար, արդյունքում «մնում են հորիզոններ, որոնք չեն նվաճվում»: Խնդիրը, ըստ ԱԳ նախարարի, միշտ չէ, որ ֆինանսական է, հաճախ նաեւ կադրային է եւ եթե հիմա որոշենք որոշ երկրներում աշխատել «1+5» ձեւաչափով, կպարզվի, որ մենք այդքան որակավորված դիվանագետներ չունենք: Կադրային բազան լրացնելու համար ԱԳՆ-ն նաեւ արտաքին մրցույթներ է իրականացնում. երկու մրցույթ եղել են, երրորդը սպասվում է: Իսկ որպեսզի ԱԳՆ-ում աշխատանքը գրավիչ դառնա, այնտեղ ևս կամավոր ատեստավորման սխեմա կիրականացվի, ինչի արդյունքում մեր դիվանագետները հնարավորություն կունենան ընդհուպ մինչեւ կրկնապատկել աշխատավարձերը: Արարատ Միրզոյանն ասաց, որ անցնող տարում հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների վերանորոգումներ են եղել, քանի որ վաղուց այդ մասով աշխատանք չէր արվել, համակարգիչներն են փոխվել, որոշ մայրաքաղաքներում աշխատանք են տանում անշարժ գույք ձեռքբերելու համար, որպեսզի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը լինի ՀՀ սեփականությունը, քանի որ դա առավել ձեռնտու կլինի, քան անընդհատ վարձակալությունը: Քանի որ աշխատանքները ընթացքի մեջ են, նա չհրապարակեց, թե ո՞ր պետությունների մասին է խոսքը: Ըստ Արարատ Միրզոյանի, 2022 թվականին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկան զգալիորեն աճել է, ինչը պայմանավորված է նաեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու ԵՄ ջանքերով:
16:53 - 05 հունիսի, 2023
Մենք ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանի ճանապարհը. Իշխան Սաղաթելյան  |armeniasputnik.am|

Մենք ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանի ճանապարհը. Իշխան Սաղաթելյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Սարդարապատն անակնկալի բերեց թշնամուն, որովհետև շատերին թվում էր, թե ցեղասպանված ժողովուրդն այլևս չի պայքարելու պետականության և ապրելու իրավունքի համար, բայց հայ ժողովուրդը դա արեց։ Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ Դաշնակցության հրավիրած «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա զուգահեռներ անցկացրեց անցյալի և ներկայի միջև՝ նշելով, որ ներկա իշխանություններն այսօր հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու փոխարեն առաջարկում են հանձնվել և ընդունել թշնամու պայմանները։ «Մենք մերժում ենք այդ ճանապարհը, դա ինքնաոչնչացման ճանապարհ է»,- հայտարարեց Սաղաթելյանը։ Նրա կարծիքով՝ այսօր մեր շատ քաղաքացիներ ամբողջովին չեն գիտակցում այն վտանգը, որ կանգնած է յուրաքանչյուր հայի առջև։ Շեշտեց՝ իրականում ընտրություն չկա, քանի որ ընտրությունն ապրելու և ցեղասպանվելու միջև է։ «Մեր ընտրությունը հայրենիք, պետականություն ունենալու, կամ թափառական ժողովուրդ դառնալու միջև է, մեր ընտրությունը ստրկանալու, անթասիբ, աննամուս ապրելու, կամ ուժեղ և արժանապատիվ Հայաստան ու Արցախ ունենալու միջև է։ Մենք ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանի ճանապարհը, մենք հանձնվելու և պարտության օրակարգին հակադրելու ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանի օրակարգը, և դա մենք անելու ենք միասին»,- հայտարարեց Սաղաթելյանը։ Նա շեշտեց՝ ցանկացած փաստաթուղթ, որով գործող իշխանությունն ընդունելու է Արցախը Ադրբեջանի կազմում՝ լեգիտիմ չէ։ Հավելեց՝ ժամանակ այլևս չկա, քանի որ իշխանություններն արդեն հայտնել են հանձնելու ճանապարհային քարտեզն ու ժամանակացույցը։ 2023 թվականը յուրաքանչյուր հայի համար ճակատագրական տարի է լինելու՝ վճռական որոշումներ կայացնելու համար։ Ելույթներ ունեցան դաշնակցական մի շարք գործիչներ, ապա հավաքվածների հետ միասին երթով շարժվեցին «Նեմեսիս» գործողության հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։ Նրանց ձեռքերում Հայաստանի և Արցախի դրոշներն էին։ Շարունակությունը՝ armeniasputnik.am-ում
19:00 - 28 մայիսի, 2023
Արցախում և Հայաստանում պետք է սկսվեն բողոքի ակցիաներն ու ցույցերը. Իշխան Սաղաթելյան
 |aysor.am|

Արցախում և Հայաստանում պետք է սկսվեն բողոքի ակցիաներն ու ցույցերը. Իշխան Սաղաթելյան |aysor.am|

aysor.am: Մենք քաղաքական այն ուժն ենք, որ հայտարարություններից բացի՝ վերջին 3 տարիների ընթացքում շատ կոնկրետ քայլեր ու գործողություններ արել է: Հիմա էլ հայտարարում եմ, որ այս իրավիճակի հետ մենք չենք համակերպվելու, չենք հանձնվելու, պայքարելու ենք մինչև վերջին շունչը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը։ «Բոլոր այն խոսակցությունները, որ ընդդիությունը հեռացել է իր օրակարգից, դադարեցրել է պայքարը՝ այդպես չէ: Անցած տարի այս օրերին ինչ արել ենք, կանխել, հետաձգել է գործընթացը: Եթե անցած տարի այն, ինչ արել ենք արած չլինեինք, այս գործընթացն այլևս ավարտված կլիներ: Հիմա մեր խնդիրն է նոր թափով, նոր ուժով Հայաստանում, Արցախում, սփյուռքում ձևավորել համաժողովրդական դիմադրություն, ՀՀ քաղաքացիներին պատրաստել  լայն համաժողովրդական անհնազանդության, դուրս գալ և կանխել այս իրավիճակը», - նշեց նա՝ շեշտելով, որ ընդդիմության գլխավոր խնդիրը շարունակում է դա մնալ: Նա նաև ավելացրեց, որ «Դաշնակցությունն» ունի իր պատկերացումները և՛ փողոցային պայքարի, և՛ առաջիկա անելիքների մասով. «Մեր առաջարկները կքննարկենք մեր գործընկերների հետ: Հստակ է, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, հստակ է նաև  նրա ժամանակացույցը: Ընդդիմությունը ևս պետք է հստակ ձևավորի իր քայլերն ու գործողությունները և պայքարը շարունակի: Կարծում եմ՝ մինչ այդ ՀՀ-ում և Արցախում պետք է լինեն բողոքի ակցիաներ, ցույցեր, դժգոհության ու դիմադրության օջախներ՝ առնվազն հիմա ցույց տալու համար, որ Փաշինյանը լեգիտիմ չէ, նրա ստորագրածը առոչինչ է: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող և  ժողովրդի կողմից չունի մանդատ՝ հանձնելու Արցախն ու Հայաստանը: Ակնհայտ է, որ խոսքը միայն Արցախի մասին չէ, այն, ինչի մասին նա խոսում է, դրանից հետո Հայաստանի պետականության գոյությունը լրջորեն դրված է լինելու հարցականի տակ»: «Եթե հիշում եք, վերջին 3 տարիներին, անցած տարի հենց այս օրերին այս վտանգների մասին մենք բարձրաձայնել ենք: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհը և ժամանակացույցը: Ինձ թվում է, մայիսի 25-ին Մոսկվայում հանդես կգան եռակողմ ինչ-որ հայտարարությամբ, որից հետո այդ ամեն ինչը կշարունակվի Քիշնևում, այնուհետև Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի նոր պայմանագրի շուրջ: Հոկտեմբերի հանդիպման մասին ևս հայտարարվել է, կփորձեն ունենալ ամբողջական կապիտուլյացիայի պայմանագիր, այնուհետև այն կվավերացնեն: Ըստ էության՝ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը, մտահոգ քաղաքացիները ունեն ընդամենը 5-6 ամիս երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար», - շեշտեց Սաղաթելյանը:
12:24 - 23 մայիսի, 2023
Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ․ երթի մասնակիցները այրեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները

Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ․ երթի մասնակիցները այրեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները

Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա ջահերով երթն այս տարի կրում է «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ՝ պայքար» խորագիրը։ Երթի մեկնարկից առաջ իր ելույթում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Վերջին տարիներին ջահերով երթին մասնակցում ենք ոչ սովորական հույզերով ու ապրումներով․ 2020 թվականի պատերազմը, Արցախի մեծագույն մասին հանձնումը թշնամուն, մեր հազարավոր հայորդիների նահատակությունը և երկրի առջև կանգնած ներկա մարտահրավերները արմատապես փոխել են իրավիճակը։ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց ՀՀ իշխանությունները, կատարելով թուրք-ադրբեջանական նախապայմանները ցանկանում է հրաժարվել մեր համահայկական պայքարից՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և իրավունքների պաշտպանության սահմանադրական իր հանձնառությունից։ Հրաժարվում են Արցախից ու հայրենիքի դարպասները բացելով թշնամու առաջ՝ խաղաղության անվան տակ ժողովրդին տանում նոր ցեղասպանության»։ Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները:
20:48 - 23 ապրիլի, 2023
Լուրջ ուժերով ու լավ կազմակերպված ենք դուրս գալու փողոց, որ ունեցած թերությունները չկրկնենք․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Լուրջ ուժերով ու լավ կազմակերպված ենք դուրս գալու փողոց, որ ունեցած թերությունները չկրկնենք․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Իշխանությունների ատելությունն ու բռնաճնշումները ՀՅԴ-ի նկատմամբ հասկանալի է, Դաշնակցությունը ազգային ուժ է, որն իր ամբողջ կենսագրության ընթացքում պաշտպանել է հայ ժողովրդին, իսկ այսօր թշնամուն ծառայող իշխանությունների համար Դաշնակցությունը խոչընդոտ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Ադրբեջանը և Հայաստանի իշխանությունները իրար պաս տալով, նույն բովանդակցությամբ տեքստերով պայքարում են Դաշնակցության դեմ, ինչը նորություն չէ մեզ համար։ Այո, Դաշնակցությունը իրենց համար ընդհանուր թշնամի է։ Ցանկացած բռնաճնշում ավելի մեծ հակազդեցության է արժանանալու, մենք զիջման, նահանջի կամ համակերպվելու որևէ տեղ չունենք։ Անձնական խնդիր, այս պայքարում չկա, սա պայքար է մի կողմից մարդկանց միջև, ովքեր ուզում են ունենալ հայրենիք, և մյուս կողմից մարդկանց, ովքեր ասում ենք առանց դրա էլ «յոլլա» կգնանք։ Մենք չենք ընդունում իրենց առաջարկած «հանձնվել փրկվելու համար, օրակարգը»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։ Հարցին՝ քննարկումներ կան ընդդիմության կողմից կրկին փողոցային պայքարին անցնելու, Սաղաթելյանը պատասխանեց․ «Մեզ մոտ փողոց դուրս գալու քննարկումներ տեղի են ունենում ամեն օր, պետք է լուրջ նախապատրաստական աշխատանք իրականցնել, լուրջ ուժերով, ավելի կազմակերպված դուրս գալ փողոց ու բոլոր այն թերություններն ու բացթողումները, որ ունեցել ենք, հաջորդին պետք է չկրկնենք»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
16:53 - 03 ապրիլի, 2023