Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ ՆԳՆ
18:51 - 26 հուլիսի, 2024

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ ՆԳՆ

Ոստիկանները ձերբակալել են Վեդու մանկապարտեզի 45-ամյա աշխատակցին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումից․

«Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։

ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։

ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել է հաղորդում։

Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին», - նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, ըստ որի՝ Վեդու մանկապարտեզներից մեկում աշխատակիցներից մեկը բռնության է ենթարկում քնելու պառկած մանկահասակ երեխային։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել