8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Հայաստան» խմբակցությունից։
Ծնվել է 1962թ. նոյեմբերի 28-ին Երևանում:
1985թ. ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը: Բանասեր: 1996թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Քաղաքագիտության մագիստրոս: 2002թ.՝ Եվրախորհրդի քաղաքական հետազոտությունների թբիլիսյան դպրոցը: Բանասիրական գիտությունների թեկնածու է:
1986-1987թթ. Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել է ուսուցիչ: 1986-1991թթ. եղել է ՀԼԿԵՄ Երքաղկոմի պրոպագանդայի բաժնի վարիչ: 1991-1999թթ.` Համազգային հայ կրթական և մշակութային միության գործադիր տնօրեն: 1999-2005թթ.` ՀՀ ԿԳՆ Միջազգային ծրագրերի համադրման և աջակցման կենտրոնի գործադիր տնօրեն: 1999-2016թթ. եղել է «Համազգային հայ կրթական և մշակութային միություն» հիմնադրամի նախագահ: 2011 թվականից Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս է:
1990 թվականից ՀՅԴ անդամ է: 2006-2007թթ., 2014-2016թթ և 2019-2021թթ. եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ:
2002 թվականից Հայաստանի գրողների միության, իսկ 2014 թվականից՝ ՀՀ ժուռնալիստների միության անդամ է: 2007-2011թթ. եղել է ՀՀ Ազգային գրադարանի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2008-2011թթ.՝ ՀՀ քաղաքաշինական խորհրդի անդամ: 2009-2011թթ.՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
2010-2012թթ. եղել է Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ: 2011թ. հիմնադրել է «Օգնիր եղբորդ» սիրիահայերի աջակցության հիմնադրամը: 2017-2018թթ. եղել է Քուվեյթի Կանանց միջազգային կազմակերպության խորհրդի անդամ, համանախագահ:
2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2011-2012թթ.՝ ԵՄ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի անդամ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: