ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունը հետևողականորեն աջակցում է ներառականության գործընթացին. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հետևողականորեն աջակցում է ներառականության գործընթացին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամներին: Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետ Փաշինյանը ողջունել ու կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք արդյունավետ հարթակ են ներառականության գործընթացին վերաբերող խնդիրները և դրանց լուծման ուղիները քննարկելու համար: Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը ողջունել է Կառավարության՝ ներառականության գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը օրենսդրական նախաձեռնություններով աջակցելու քաղաքականությունը: Անդրադառնալով կոալիցիայի գործունեությանը՝ նա նշել է, որ այն Հայաստանում գործող 14 կազմակերպությունների միություն է, ձևավորվել է 2017թ. և իրավական աջակցություն է տրամադրում հաշմանդամություն ունեցող անձանց: Հանդիպմանը քննարկման առարկա են դարձել ներառականությանն առնչվող թե՛ բովանդակային, թե՛ օրենսդրական, թե՛ տեխնիկական հարցեր: Կոալիցիայի անդամները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների ստեղծմանը, կրթության հասանելիությանը, սուբվենցիոն ծրագրերով ստեղծվող ենթակառուցվածքների մատչելիությանը, ցերեկային խնամքի ծառայությունների ավելացմանը, հոգեկան առողջության պահպանման ռազմավարությանը, աջակցող տեխնոլոգիաների մշակմանը և այլն: Նրանք գոհունակություն են հայտնել Երևանում հանրային տրանսպորտի մատչելիության կապակցությամբ և նշել, որ մարզերում ևս տրանսպորտի հասանելիությունը բարձրացնելու խնդիր կա: Վարչապետը, անդրադառնալով հարցադրումներին, նշել է, որ Կառավարությունը հետևողական է ներառականության գործընթացին աջակցելու գործում, և այդ նպատակով այս տարի պետական բյուջեից հատկացվել է 4 մլրդ դրամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ներկայացրել է պետական ծրագրերն ու բարձրացված խնդիրների համատեքստում ձեռնարկվող քայլերը: Մտքերի փոխանակության շրջանակում քննարկվել են ընթացիկ բարեփոխումները և ներառականության խթանման ուղղությամբ համատեղ անելիքները: Կառավարության ղեկավարը նկատել է՝ 2018 թվականից ի վեր չի եղել ծրագիր, որը չիրականացվի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, և ըստ այդմ պետք է կենտրոնանալ բովանդակային ծրագրերի իրականացման վրա՝ առանցքում ունենալով կրթության և զբաղվածության ապահովման բաղադրիչները: Վարչապետն առաջարկել է ԱՍՀՆ-ՀԿ սեկտոր-ԱԺ համագործակցությամբ գույքագրել առկա կարիքները ըստ խմբերի և պետական աջակցության ռազմավարությունը կառուցել այդ կարիքների հասցեական սպասարկման շուրջ: Քննարկման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ինչպես նաև առաջարկել ՀԿ ներկայացուցիչներին՝ հանդես գալ խնդիրների լուծման առաջարկներով:
18:14 - 24 հունիսի, 2022
ԱՍՀ նախարարությունը պարզաբանել է անկանխիկ գործարքներ կատարող կենսաթոշակառուներին և նպաստառուներին 10% հետվճարի կարգը

ԱՍՀ նախարարությունը պարզաբանել է անկանխիկ գործարքներ կատարող կենսաթոշակառուներին և նպաստառուներին 10% հետվճարի կարգը

Կառավարությունը հունիսի 23-ին հաստատել է «Կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման» իրականացման կարգը։ Այդ կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։     «Հետվճարի մեխանիզմը կգործի նաև կոմունալ վճարումների դեպքում, որի շրջանակում, ըստ այսօր հաստատված ընթացակարգի՝ հետվճարի մեխանիզմը կգործի ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումների դեպքում։ Այս պահի դրությամբ՝ ծրագրին արդեն իսկ միացել են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը։ Պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառմանը միանալու գործընթացը լինելու է շարունակական․համագործակցության պատրաստակամ բանկերը կարող են շարունակել դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծրագրին միանալու համար»,- ասվում է պարզաբանման մեջ։ Ըստ աղբյուրի՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
20:07 - 23 հունիսի, 2022
Կանխիկ և անկանխիկ վճարումների դեպքում ապրանքների գինը տնտեսվարողների կողմից պետք է նույնը լինի. ԿԲ նախագահ |1lurer.am|

Կանխիկ և անկանխիկ վճարումների դեպքում ապրանքների գինը տնտեսվարողների կողմից պետք է նույնը լինի. ԿԲ նախագահ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կանխիկի շրջանառության կրճատման փաթեթը: Վարչապետն այն համարում է կարևորագույն բարեփոխումներից մեկը: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ թեմայի վերաբերյալ մի քանի շեշտադրում արեց՝ գործընթացն ավելի պարզ ներկայացնելու համար: «Անկանխիկ գործառնությունների մասին օրենքը ենթադրում է 300 հազար դրամը գերազանցող ձեռքբերումների պարագայում անկանխիկ վճարումների կիրարկում, ինչպես նաև որոշակի ծառայությունների մասով անկանխիկ վճարումների իրականացում: Կառավարության հետ համատեղ համաձայնության արդյունքում վճարային տերմինալներով վճարվող գումարները ևս, եթե դրանք միանգամից փոխանցվում են ընկերության հաշվին, այս պահի դրությամբ համարում ենք անկանխիկ գործառնություն»,- ասաց Գալստյանը: Ինչ վերաբերում է վճարային տերմինալներին և մասնավորապես ՀԴՄ-ների վրա դրանց ֆունկցիոնալության ավելացմանը, Գալստյանը նշեց, որ այս պահին հարցը լուծված է: «Բանկերն այս փուլում լիցենզիաների ձեռքբերման և ՀԴՄ-ներն ակտիվացնելու ծախսը վերցնում են իրենց վրա: Բանկերի հետ եկել ենք համաձայնության, որ տնտեսվարողների բեռը հնարավորինս մինիմալ լինի: Հիմա մենք ունենք մոտավորապես 50 հազար ՀԴՄ-ներ, որոնք պոստ տերմինալի ակտիվացման ֆունկցիա պետք է անեն, ու դա մենք հնարավորինս արագ տեմպերով կիրականացնենք: Գերխնդիրն այն է, որ ամեն բնակավայրում լինի գոնե մեկ խանութ կամ տերմինալ, որը հնարավորություն կտա վճարել մարդուն անկանխիկ, որ օգտվի քեշբեքի մեխանիզմից»,- ասաց Գալստյանը: Նա շեշտեց, որ կանխիկ կամ անկանխիկ վճարումների դեպքում ապրանքների գինը տնտեսվարողների կողմից պետք է նույնը լինի: «Տնտեսվարողը չի կարող դիսկրիմինացնել մարդուն, եթե նա վճարում է կանխիկ, առավել ևս անկանխիկ եղանակով»,- ասաց նա: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:43 - 23 հունիսի, 2022
Վարչապետը կարևորեց ընտրությունների՝  նույնականացման քարտերով անցկացումը

 |armenpress.am|

Վարչապետը կարևորեց ընտրությունների՝ նույնականացման քարտերով անցկացումը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրական գործընթացներում որևէ տեսակի լարվածություն բացառելու համար կարևորում է, որ ընտրություններն անցկացվեն նույնականացման քարտերով՝ մաքսիմալ էլեկտրոնային ձևով: Փաշինյանն այս հարցի մասին խոսեց Կառավարության նիստում: «Քաղաքական առումով՝ մենք պետք է չմոռանանք մի խնդրի մասին, որն ունենք: Ընտրական գործընթացն, ի վերջո, պետք է տեղի ունենա անձը հաստատող մեկ միասնական փաստաթղթով, դա պետք է լինի նույնականացման քարտը: Ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս խնդրի վրա»,-ասաց վարչապետը: Նա հիշեցրեց՝ հիմա ընտրական մի քանի փաստաթուղթ կա՝ նույնականացման քարտ, անձնագիր, կենսաչափական անձնագիր: Այսպիսով, ըստ նրա, անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, ընդ որում՝ ընտրական տեղամասում պետք է լինեն նաև քարտը կարդացող սարքեր, որոնք կլուծեն մանիպուլյացիայի հետ կապված բոլոր թեմաները: Վարչապետը, սակայն ընդգծեց՝ թեև, վերջին երկու ընտրություններում, որևէ նման խնդիր չի եղել: «Սակայն, ամեն դեպքում, այս հարցում որևէ լարվածություն բացառելու միջոցն այն է, որ մենք ընտրություններն անցկացնենք նույնականացման քարտով, մաքսիմալ էլեկտրոնային ձևով: Այսինքն՝ մարդը գալիս, նույնականանում է, էլեկտրոնային համակարգը հաշվառում է  նաև իր քվեարկած լինելը, որը և՛ տեսական առումով, և՛ գործնականում բացառում է այլ տեղամասում այդ մարդու քվեարկած լինելը: Սա կլուծի նաև ընտրացուցակների խնդիրը: ID քարտ կունենան միայն այն մարդիկ, որոնք ներկայացել են և ստացել են, և դրանով բոլոր հարցերը կփակվեն»,-ասաց վարչապետը: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:30 - 23 հունիսի, 2022
Մայիս ամսվա դրությամբ վճարովի աշխատատեղերի թվի նոր ռեկորդ ունենք. Նիկոլ Փաշինյան
 |1lurer.am|

Մայիս ամսվա դրությամբ վճարովի աշխատատեղերի թվի նոր ռեկորդ ունենք. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Մայիս ամսվա դրությամբ վճարովի աշխատատեղերի թվի նոր ռեկորդ ունենք: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մայիս ամսին Հայաստանում արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ: 2022 թվականի մայիսին 2021 թվականի համեմատ մեր աշխատատեղերը ավել են 38 հազար 273-ով կամ 6 տոկոսով, 2019 թվականի մայիսի համեմատ ավել են 72 հազար 359-ով կամ 12 տոկոսով, 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 125 հազար 235 աշխատատեղով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ի հայտ է եկել ավելի քան 125 հազար աշխատատեղ»,- ասաց Փաշինյանը: Վարչապետն անդրադարձավ նաև աշխատավարձի ֆոնդին: «Մայիսին այդ ֆոնդը կազմել է 160 միլիարդ 56 միլիոն դրամ, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավել է 4 միլիարդ 531 դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 63 միլիարդ 369 դրամով: «Այսինքն՝ աշխատավարձային ֆոնդը 2018 թվականից ի վեր 65 տոկոսով ավելացել է»,- ասաց նա:
12:46 - 23 հունիսի, 2022
Սուբվենցիոն ծրագրերով կատարվող աշխատանքների մեկնարկի ժամկետը կփոխվի․ կառավարությունն ընդունեց նախագիծը

Սուբվենցիոն ծրագրերով կատարվող աշխատանքների մեկնարկի ժամկետը կփոխվի․ կառավարությունն ընդունեց նախագիծը

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց նախագիծ, որի ընդունմամբ սուբվենցիոն ծրագրերի վրա աշխատանքները կսկսվեն նախորդ տարվա հուլիսից, ոչ թե տվյալ տարվա փետրվարից։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց՝ պարբերաբար այդ քննարկումները ունեցել են և վարչապետի կողմից ունեցել են հանձնարարական՝ այնպես անել, որ հաջորդ տարի իրականացվող սուբվենցիոն ծրագրերի փաստաթղթային, նախագծման և այլ աշխատանքները կատարվեն այս տարի, որպեսզի շինարարական աշխատանքները իրականության մեջ սկսվեն ավելի վաղ․ «Վերջապես կարողացանք այդ փոփոխություններին հասնել և առաջարկվող նախագիծը հետևյալն է․ մեր համայնքները մինչև այս տարի հուլիսի 10-ը սուբվենցիոն հայտեր են ներկայացնելու մարզպետարաններին, մարզպետարանները մինչև հուլիսի 15 կներկայացնեն նախարարություն, մենք արդեն գործընկերների հետ կշրջանառենք, կքննարկենք, հավանություն կտանք, այդ ամբողջ պրոցեսը կսկսի աշխատել և նախագծերի ներկայացման վերջնաժամկետը կլինի մինչև նոյեմբերի 30-ը»։ Նա հավելեց՝ նոյեմբերի 30-ից  փոխվարչապետի գլխավորությամբ նիստերը կգումարեն․ «Այսինքն՝ ամենաուշը, որ ծրագիրը կգնա համայնք և մրցույթ կհայտարարվի, փետրվարի 1-ն է կամ 2-ը։ Կլինեն ծրագրեր, որոնք դեկտեմբերին հաստատված կտանք համայնքին, համայնքը այդ ամիսներին մրցույթ կհայտարարի, կունենա շինարար և եղանակների բարենպաստ լինելուն պես կարելի է արդեն շինարարական աշխատանքներ իրականացնել»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ գյուղական փողոցների սալարկման խնդիրներին անդրադարձավ՝ նշեով, որ տվյալ սուբվենցիոն ծրագրերում բարձրացրել են կառավարության տոկոսը․ «Այն, ինչ պետական միջոցներով կառուցվում է, դրա հետագա սպասարկումը նույնքան կարևոր է, որքան բուն կառուցումը։ Մանկապարտեզների դեպքում մենք այդ խնդիրը լուծել ենք, նույնը պետք է փողոցների դեպքում անենք, մենք փողոցում համայնք ենք կառուցում, բա համայնքին հարց չենք տալիս՝ հարգելի համայքն, այս փողոցը ոնց ենք սպասարակելու, դրա համար իրենց բյուջեում պետք է լինեն համապատասխան միջոցներ»։ Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ երկրի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները և կառավարության նիստին քննարկված խնդիրնեչրը իրար հետ գենետիկ կապ ունեն․ «Մենք միլիոններ ենք ծախսում, փողոց ենք կառուցում, լավ ենք անում, և պիտի շարունակենք, բայց միևնույնն է, անձրևը գալիս է, կամ քամին բերում է ինչ-որ բան, դա հետո պետք է մաքրել, եթե չանենք, 6 ամիս հետո, 1 տարի հետո լավ արած ասֆալտի վրա 10 սանտիմետր ցեխ է առաջանալու։ Ես երբեմն մտածում եմ՝ կառավարության նիստում այսպիսի հարցեր ենք քննարկում, մարդիկ կասեն՝ ինչից են խոսում, նայեք մեր երկիրը ինչ մարտահրավերների առաջ է կանգնած, եկել են բորդյուրի տակ հավաքված ցեխն են քննարկում, բայց իմ խորը համոզմունքն այն է, որ այս ու այն բևեռները իրար հետ գենետիկ կապ ունեն։ Որովհետև դա ընդհանուր հայացք է, ընկալում է, մտածելակերպ է։ Այն պրոբլեմները, որ մենք ունեցել ենք և ունենք, ես այդ պրոբլեմների արմատը տեսնում եմ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ»։
12:40 - 23 հունիսի, 2022
Վանաձորում նախատեսվում է Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց կառուցել. Նիկոլ Փաշինյան


 |armenpress.am|

Վանաձորում նախատեսվում է Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց կառուցել. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կառավարության՝ հունիսի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում Վանաձորում ծրագրվում է բացել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց: «Մենք նախատեսել ենք բացել Արթուր Աբրահամի անվան  բռնցքամարտի դպրոցը և  քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացությանը, որ Վանաձորում էլ պետք է Վիկ Դարչինյանի անվան դպրոցը ստեղծենք»,-ասաց վարչապետը, հավելելով, որ այս շրջանում նախագծերը պետք է պատվիրվեն: «Մենք պետք է  մեր չեմպիոնների հետ էլ խոսենք, քանի որ այստեղ կա կարևոր մի նրբություն. նրանք նույնպես հետագա կառավարմանը պետք է մասնակցություն ունենան»,-ասաց վարչապետը: Կառավարության հունիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Չարբախում նախատեսվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց կառուցել: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
12:32 - 23 հունիսի, 2022
Հանկարծ որեւէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է. դա բացառված է. Նիկոլ Փաշինյան
 |news.am|

Հանկարծ որեւէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է. դա բացառված է. Նիկոլ Փաշինյան |news.am|

news.am: Մենք ծրագրերի իրականացման հարցում ֆինանսավորման խնդիր չունենք. մենք ծրագիր չունենք, որ շինարարը կառուցում է, մենք հետեւից չենք հասնում, հակառակը, շինարարները մեր հետեւից չեն հասնում եւ դա պրոբլեմ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ մամուլի հրապարակումներին, որտեղ շինարարները բողոքում են, թե իրենց գումարները չեն տրվում. «Չեն տրվում այն գումարները, որոնց աշխատանքները որակով չեն իրականացվում: Հանկարծ որեւէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է: Դա բացառված է: Բացառվում է, որ պատշաճ կարգով ընդունված որեւէ ծրագրի ֆինանսավորումը իրականացված չլինի, իսկ խոտանի համար ինչի՞ պետք է պետությունը վճարի: Ընդհակառակը, մենք պետք է սեւ ու սպիտակ ցուցակներից բացի նաեւ պետք է ռեյտինգավորենք կապալառու ընկերություններին: Դեպքեր կան, որ հաղթում են մրցույթները, բայց պատշաճ որակով ու ժամանակին չեն իրականացնում աշխատանքը»,-ասաց նա: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
11:52 - 23 հունիսի, 2022
2022 թվականի պետբյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացվեցին
 |1lurer.am|

2022 թվականի պետբյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացվեցին |1lurer.am|

1lurer.am: 2022 թվականի պետբյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացվեցին, և դրանք ուղղվեցին Կառավարության պահուստային ֆոնդ: «Տարվա առաջին կեսը մոտենում է ավարտին, և կարող ենք արձանագրել, որ պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին: Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 միլիարդ դրամ. դա 30 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր:  Եթե այս կիսամյակի հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 միլիարդ դրամը, որը նախորդ տարվա նույն կիսամյակում դեռևս չէր կիրառվում, որպեսզի համադրելի դարձնենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա հարկերի աճը կկազմի մոտ 25 տոկոս: Հարկային եկամուտների աճը պայմանավորված է մի քանի գործոններով, դրանց թվում նախևառաջ հարկային վարչարարության բարելավումն է, որի արդյունքում մենք ստացել ենք թե՛ մեկանգամյա զգալի լրացուցիչ հարկային եկամուտներ, թե՛ պարբերաբար նաև ավելացված հարկեր: 2021 թվականի արդյունքներով՝ շահութահարկ վճարողների հանրագումարային հարկվող շահույթի ավելի մեծ աճն է, որն ազդել է 2022 թվականի հարկային եկամուտների մեծության վրա: 2022-ի ընթացքում մենք ստանում ենք շահութահարկ, որը հիմնված է 2021 թվականի ֆինանսական արդյունքների վրա: Երրորդ պատճառը խտանյութերի համար պետական տուրքի գումարն է»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Խաչատրյանը նաև նշեց, որ առաջին կիսամյակում կա գնաճային որոշակի միջավայր, որը որոշ հարկատեսակների դեպքում հանգեցնում է բազաների ընդլայնման: Խոսքը հատկապես ԱԱՀ-ի մասին է: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
11:44 - 23 հունիսի, 2022
Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն․ կառավարությունն ընդունեց նախագիծը

Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն․ կառավարությունն ընդունեց նախագիծը

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը պահետազորայինների հերթական վարժական հավաքները կանցկացվեն։ Որոշումն ընդունվեց այսօր՝ կառավարության նիստի ընթացքում։ Ըստ որոշման նախագծի՝ հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինները։ Հավաքներին կներգրավվեն մինչև 1444 քաղաքացիներ, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից կներգրավեն մինչև 134 միավոր տրանս­պորտային միջոց։ Վարժական հավաքները, ըստ կառավարության ներկայացրած նախագծի, հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, կնքված պայմանագրի համաձայն մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով: Նշենք, որ այս տարվա ընթացքում սա պահեստազորայինների երրորդ վարժական հավաքն է․ նման հավաքներ կազմակերպվել են նաև ապրիլի 1-ից հունիսի 30-ը և ապրիլի 15-ից հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածներում։ Իսկ անցած երկու այսպիսի վարժական հավաք է անցկացվել՝ օգոստոսից նոյեմբեր և սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածներում։
11:02 - 23 հունիսի, 2022
Եթե դուք հայտարարում եք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դուք զրկվում եք մանևրելու իրավունքից․ ՀՀ նախագահի հարցազրույցը «Հանրային» ՀԸ-ին

Եթե դուք հայտարարում եք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դուք զրկվում եք մանևրելու իրավունքից․ ՀՀ նախագահի հարցազրույցը «Հանրային» ՀԸ-ին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:  Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև. - Բարի երեկո, պարոն Խաչատուրյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: - Բարի երեկո: - Անցել է 100 օր, շատ չէ, բայց նաև քիչ չէ որոշակի եզրահանգումների համար: Որո՞նք են այն գլխավոր եզրահանգումները որ Դուք արել եք այս 100 օրվա ընթացքում: - Իրականում ճիշտ եք՝ շատ չէ, բայց եզրահանգումներ անելու ժամանակն է նաև, ինչու՝ ոչ հանրությանը ներկայանալու հնարավորություն է: Այդ առումով շնորհակալ եմ, որ Դուք այդ հնարավորությունն ընձեռել եք ինձ: Ընդհանուր առմամբ, աշխատանքի բովանդակությունը բավականին հետաքրքիր է: - Կներեք, դրա համար ես հարցս մի փոքր վերախմբագրեմ: Ի՞նչ եք արել այս 100 օրվա ընթացքում: - Պաշտոնական դիրքից ելնելով՝ արել եմ այն, ինչ Սահմանադրությամբ նախատեսված է՝ հրամանագրեր, օրենքներ ստորագրել, քաղաքացիություն շնորհել, ցավոք սրտի, նաև որոշ մարդկանց քաղաքացիությունից զրկել, տարբեր հանդիպումներ ունենալ, կառավարության, Ազգային ժողովի, հասարակական կազմակերպությունների հետ աշխատանք: Ինձ հետաքրքրող թեմաներ, որոնք կապված են նաև նախկին աշխատանքի հետ, նկատի ունեմ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որտեղ որոշ ծրագրեր կիսատ էին մնացել, հետևել, որ այդ աշխատանքների շարունակականությունն ապահովվի: - Պարոն Խաչատուրյան, մեկ դրվագ նշեցիք՝ քաղաքացիություն շնորհել: Ճի՞շտ են ասում, որ այս տարի աննախադեպ շատ է: - Ես համեմատություն չեմ կարող անել: Կարող եմ նշել, որ կառավարության, վարչապետի կողմից իսկապես գալիս են բավականին մեծ թվով առաջարկություններ: Ես չգիտեմ նախորդ տարիներին ինչպես է եղել: Հիմա ասել եմ նաև որ մոնիտորինգ անեն, որպեսզի ձեր նշած խոսակցություններին արձագանք լինի, առաջին իսկ առիթի դեպքում ձեզ ևս տեղյակ կպահենք, հանրությանը ևս, թե ինչ իրավիճակ է այդ առումով: Մի բան կարող եմ ասել, որ գաղտնիք չէ, որ լավ իմաստով տարբեր տեսակի միջնորդություններ կան, մարդիկ ուզում են ճշտել ինչպես կարող են ստանալ քաղաքացիություն, ինչպես արագացված կարգով կամ սովորական ընթացակարգով ստանալ: Այս պահին նման դիմումներ իսկապես շատ կան, նաև անձամբ ինձ են դիմում: Սա նշանակում է, որ իսկապես Հայաստանի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծացել է: - Այս ինստիտուտի ներդրման ամենասկզբից շատ քննադատներ ասում էին, որ այս ինստիտուտն այս կարգավիճակով պետք չէ: Դրանից բողոքում էր նաև Ձեր նախորդը, կհիշեք ասում էր, որ լիազորությունները քիչ են, չի կարողանում ազդել տնտեսության վրա, չի կարողանում ազդել արտաքին քաղաքականության վրա: Դուք 100 օրն արդեն գործնականում զգում եք, ինչպիսի՞ն է Ձեր եզրահանգումը: - Չէ, ազդելու հնարավորություն կա, նույնիսկ այդ սահմանափակ լիազորություններով, որ տրված են: Դա կախված է նրանից, թե ինչպես եք աշխատում կառավարության հետ, ինչպես եք աշխատում Ազգային ժողովի հետ, նաև ինչպես եք ձեր լիազորությունները պատկերացնում իրականացնել: Այդ շրջանակներում որևէ սահմանափակում չկա: Իսկ ընդունված կարգով խորհրդարանական երկրներում իսկապես նախագահական ինստիտուտի կարիք կա, որը վեր է կանգնած քաղաքական կամ ավելի ճիշտ՝ կուսակցական գործունեությունից, ինչպես նաև իր արբիտրաժի դերն է կատարում, որը նաև հնարավորություն է տալիս իշխանության մնացած օղակներին ուղղակի հավասարակշռված աշխատել: Եվ ամենակարևորը՝ Սահմանադրությանը հետևելն է, Սահմանադրության կատարմանը հետևելը, որպեսզի այդտեղ ևս որևէ մի իշխանության թևի կողմից իշխանազանցություն տեղի չունենա: Այս ամենը շատ կարճ եմ ներկայացնում, բայց բովանդակության առումով բավականին մեծ ծավալի աշխատանքներ են պահանջվում: - Վերջին թարմ օրինակը՝ Սահմանադրությանը հետևելու Ձեր պարտականությունների հետ կապված, երևի տեսել կամ լսել եք Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք: - Ես չեմ ուզում հիմա մեկնաբանեմ, որովհետև իրապես այդ լիազորությունները չունեմ: Հաճելի պատմություններից չէ: - Խոսքը... տեսեք ինչ ենթատեքստով եմ հարցնում՝ դատական և գործադիր իշխանության անկախության:- Հասկանում եմ: Ես դրա համար չեմ ուզում ավելի մանրամասների մեջ մտնել, որովհետև իրականում իրավապահ մարմինները հիմա զբաղվում են դրանով: Դուք ևս տեղյակ եք: Թող իրենք զբաղվեն, հետո դրանից հետո արդեն առիթ կլինի՝ գնահատականներ կտանք: - Շատ խոսակցություններ կային, նաև ընդդիմության կողմից, Ձեր ընտրությունից հետո, որ այ Դուք երբեք չեք հակադրվելու կառավարությանը, իշխանությանը, քանի որ Դուք Փաշինյանի թիմակիցն եք: Այս 100 օրում եղե՞լ է դեպք, որ Դուք կառավարության հետ ունենաք աշխատանքային կոնֆլիկտ, կամ օրենքի հետ կապված, կամ Ազգային ժողովի հետ, ասեք՝ ոչ, համաձայն չեմ: - Հակադրվելն ինքնանպատակ չպետք է լինի: Իրականում իմ բնույթն էլ է այդպես, երբևիցե առանց որևէ հիմնավորման որևէ հարցում հակադրվելն անիմաստ եմ գտնում: Աշխատանքային խոսակցություններ եղել են և՛ Ազգային ժողովի պատգամավորների, և՛ կառավարության ներկայացուցիչների հետ, որոշ հարցեր, որոնք մեր փորձագիտական խումբն, որն աշխատել է որոշ փաստաթղթերի վրա ինչ-որ խնդիրներ է տեսել, որոնք աշխատանքային քննարկման ընթացքում փորձել ենք լուծել, և ստացվել է: Ես կողմնակից եմ այդպիսի աշխատանքի, իսկ այդ աշխատանքը կախված է մեզնից, թե մենք ինչքանով ենք պատրաստ նույն օրենսդրական նախաձեռնություններին նախապես ծանոթանալ, իմանալ և դրանք ոչ թե ընդունելուց հետո դարձնել քննարկման առարկա, այլ մինչ ընդունելն: Ազգային ժողովում կամ կառավարությունում եթե կան որոշումներ, որոնք կարիք կա մեր տեսակետը հայտնենք՝ այդ հնարավորությունն ունենք, նախագծերը ստանում ենք, օրակարգին ծանոթանում ենք: Գտնում եմ, որ եթե իսկապես աշխատանքային հարաբերություններ է ձևավորված, պետք է այդպես էլ պահպանել և դրանով առաջնորդվել, իսկ եթե ուզում եք պարզապես կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, դա էլ կարող եք անել՝ ուղղակի մի կողմ եք քաշվում, հետո օրենքն ընդունվում է, սկսում եք այդ օրենքի հետ կապված ձեր տեսակետները հայտնել, որ կարող էիք նախապես անել: - Այսինքն՝ Դուք նախօրոք այդ օրենքները, որոնք պետք է ստորագրեք նայում եք, մասնակցում եք... - Այս պահին իմ սեղանին կան դրված օրենքներ, որոնք Ազգային ժողովի կողմից ընդունվել են, այդ օրենքների հետ կապված՝ մենք նախօրոք տեսակետներ ենք հայտնել, հիմա էլ այս պահին մեր փորձագիտական խումբն աշխատում է, որպեսզի վերջնական եզրակացություն տա՝ ես վավերացնեմ այդ օրենքները թե ոչ, բայց մենք արդեն 99 տոկոսով, եթե ոչ ավել գիտենք, որ մեր բոլոր առարկությունները կամ տեսակետները հաշվի են առնված և դա լավագույն աշխատանքի ձևն է: Վերջերս բավական հետաքրքրության արժանացավ Ընդերքի մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու թեման և հասարակական կազմակերպությունները դիմել էին ինձ և ես փորձեցի հասկանալ, խորանալ խնդրի մեջ և առաջին ընթերցումից հետո, և երկրորդ ընթերցումից հետո: Ինձ հետաքրքրում էր հանրային տիրույթում քննարկումներն ինչպես են տեղի ունեցել, այդ թվում Հանրային հեռուստաընկերության եթերում նույնպես քննարկում էր եղել և արդյունքում պարզեցինք, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի փոխնախագահ Բաբկենը Թունյանը և փոխնախարարն էր ինձ մոտ, պարոն Հարությունյանը, քննարկումներ ունեցանք, տեսակետները լսեցինք և ես հասկացա, որ իրականում ամեն ինչ արվել է, հնարավորություն տրվել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, որպեսզի իրենք իրենց տեսակետները հայտնեն: Այդ ամենը համադրելով մենք եկանք այն եզրակացության, որ օրենքը հակասահմանադրական չէ, օրենքում հաշվի է առնված բոլոր այն կարծիքները որոնք հնչել են մինչ օրենքն ընդունելը: Հասարակական կազմակերպությունները որոշակի տարաձայնություններ ունեն, բայց դրանք տարաձայնություններ են իրենց ներկայացմամբ, բայց օրենքի և սահմանադրականության առումով որևէ խնդիր չկար: - Ինչպե՞ս կգնահատեք Ձեր և կառավարության փոխհարաբերությունները: - Շատ աշխատանքային, նորմալ: Ես տեղեկացված եմ բոլոր հարցերի վերաբերյալ՝ և՛ արտաքին քաղաքական, և՛ ներքին քաղաքական, և՛ տնտեսական: Ի դեպ, դա օրենքի պահանջ է: Դա ոչ թե իմ ցանկությունն է, ոչ թե Վահագն Խաչատուրյանը լավն է կամ լավը չէ, այլ օրենքի պահանջ է: Այդ օրենքի պահանջի համապատասխան՝ կառավարությունը պարբերաբար նախագահին է զեկուցում արված աշխատանքների մասին, և ես հնարավորություն ունեմ նաև ինձ մոտ հրավիրել կառավարության ներկայացուցիչներին և ինձ հետաքրքրող թեմաների շրջանակներում իրենց հետ քննարկում ունենալ: - Իսկ այս 100 օրվա մեջ հանդիպե՞լ եք կամ փորձե՞լ եք խոսել, զրուցել ընդդիմության ներկայացուցիչների հետ: Գիտեք՝ ամիսուկես է նրանք հեղափոխություն էին անում, վրաններ էին տեղադրել, պարալիզացրել էին քաղաքը: - Ես առաջին օրվանից ասել եմ, որ բաց եմ ցանկացած քննարկման, երկխոսության համար կամ ցանկացած հարցի վերաբերյալ խոսել, եթե կարիք ունենք իրար լսելու: Սակայն, ինձ համար մեկ պայման կա, եթե դա արվում է քաղաքակիրթ ձևով, և դա լինում է նորմալ բառապաշարով, հայերեն, և հռետորաբանությունը պետք է լինի շատ համապատասխան, որովհետև ես չեմ փորձելու որևէ մեկին դաստիարակել կամ փորձեն ինձ դաստիարակել, արդեն այդ տարիքում չենք: Եթե քաղաքականության մեջ ենք ուրեմն քաղաքականության մեջ որոշակի կանոններ կան գրված, նաև չգրված, որոնք ուղղակի բարոյական դաշտում են գտնվում: Հիմա ևս, օգտվելով այս առիթից, ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ այդ խոսակցություններին: Առաջին իսկ օրվանից ընդդիմությունը՝ հատկապես խորհրդարանական, այդ խոսակցությունից, երկխոսությունից հրաժարվել էր, տարբեր պատճառաբանություններով և մինչև հիմա էլ նույն իրավիճակն է: Խոսքը գնում է այն ընդդիմության մասին, որը ներկայացված է խորհրդարանում:-Այսինքն՝ Դուք պատրա՞ստ եք նրանց հրավիրել, լսել նրանց տեսակետները: - Իհարկե: - Ապա ինչու՞մն է խնդիրը: - Իրենց ցանկությունը չկա: Մի անգամ միջոցառում էր բողոքով եկան այստեղ, հայտնեցին իմ գործընկեր Լիտվայի նախագահին, որին հյուրընկալել էինք այստեղ, որ կարիք չկա ինձ հետ բանակցություններ ունենալ, հանդիպել, որովհետև լեգիտիմության հարց կա և այլն: Սակայն իրականում դա իրենց խնդիրն է:Սա էլ է նույնիսկ ընդունելի է, բայց այն բառապաշարը, որ կա, որը կիրառվում է փողոցում, որը կիրառվել է մեկուկես ամսվա ընթացքում, ինձ համար անընդունելի է, և այդպես չեմ կարծում, որ իրենք հնարավորություն են տալիս դիմացինի հետ խոսելու: Իրենք նաև պետք է պատրաստ լինեն, որպեսզի այդ երկխոսությունը կայանա, բայց իրենք են որոշողը: Նորից եմ կրկնում նախագահականի դռները բաց են: - Իսկ ինչպե՞ս կգնահատեք այդ ամիսուկեսը, դա օգուտ տվե՞ց Հայաստանին, թե ոչ: - Իմ կարգավիճակն այդ առումով շատ բարդ է, որովհետև եթե ես հիմա խոսեմ, քաղաքական գնահատականներ եմ տալու, բայց քանի որ 1988-ից հետո բազմաթիվ այսպիսի իրավիճակներ եմ տեսել, մոտավորապես գուշակում էի, թե ինչ պետք է լինի: - Համեմատում էին 1988 թվականի շարժման հետ: - Ոչ, ոչ, 1988 թվականի շարժումն երբևիցե իր բառապաշարով, իր պահվածքով, իր ամեն ինչով այդպիսին չի եղել և չէր կարող լինել: - Մի խոսքով Ձեր դռները բաց են: - Իհարկե, միանշանակ: - Շատ լավ, գանք... մենք Ձեզ ճանաչում ենք որպես տնտեսագետ, և հիմա տնտեսության մեջ հետաքրքիր շարժեր կան, կան տպավորիչ թվեր, բայց մյուս կողմից աղքատությունը խնդրահարույց է, և հավանաբար գիտեք՝ կուրսերի հետ ինչ է կատարվում: Ինչպե՞ս կմեկնաբանեք: Գնաճը շատ մեծ է: - Վերջից սկսենք, որովհետև մեզ բոլորիս անհանգստացնողը գնաճն է, որն իսկապես մեր կենսամակարդակի վրա զգալի ազդեցություն է ունենում: Ես չեմ կարող տնտեսագիտությունից հրաժարվել և դա իմ ամենօրյա հետաքրքրությունների շրջանակում է և մասնագիտական առումով և ինքս անձամբ նաև կառավարության կամ կենտրոնական բանկի հետ իմ շփումներում: Ինֆլյացիայի բացատրությունը պայմանավորված է արտաքին ազդակների հետ, և այդ ինֆլյացիան նոր չէր, դա դեռևս անցյալ տարի այս ժամանակներից սկսեց, դա պայմանավորված էր հիմնականում քովիդով: Դա համաշխարհային խնդիր է դարձել: Արդարացման համար չէ, պարզապես օբյեկտիվ գնահատականներ են: Այն քաղաքականությունը, որը վարում է կենտրոնական բանկը, որպեսզի կարողանա կառավարելի դարձնել, այդ գործիքակազմը, ցավոք սրտի ոչ միայն մեր կենտրոնական բանկի այլ նաև համաշխարհային մասշտաբով և բոլոր երկրների կենտրոնական բանկերի կողմից այլևս չի աշխատում: Այդ գործիքակազմը հիմնականում կայանում էր դրամավարկային քաղաքականությամբ ազդեցություն ունենալ, կուրսը իջեցնել, բարձրացնել, փողի բազան կամ մասսան մեծացնել կամ պակասեցնել: Դրանք ուղղակի չեն աշխատում, որովհետև քովիդը լրջագույն փոփոխություն մտցրեց մեր կյանքում համաշխարհային մակարդակով, լոգիստիկ այդ բոլոր կապերը կտրվեցին: Տեսեք ԱՄՆ մոտ 5 տրիլիոն ուղղակի գումար է բաժանել քաղաքացիներին, ԵՄ-ն մոտ 3 տրիլիոն եվրո է բաժանել քաղաքացիներին, իսկ դրանք այսպես թե այնպես պետք է ազդեին ինֆլյացիայի, գների վրա: Սա դասական տնտեսագիտություն է: Այս հանգամանքները հաշվի չառնելը և այս հանգամանքներն ուղղակի չտեսնելը, բերեց նրան, որ նույն ԱՄՆ-ում, նույն ԵՄ-ում աննախադեպ գների աճ է նկատվում:Երեկ չէ առաջին օրը իմ ընկերների հետ խոսում էի, որոնք տրանսպորտային փոխադրումներով են զբաղված, նրանք նշում էին, որ եվրոպական տրանսպորտայի փոխադրումները 4 անգամ են թանկացել, ամերիկյանը 5-6 անգամ է թանկացել: Այս ամենը չէր կարող չազդել ինֆլյացիայի վրա: Ուղղակի պետք է փորձել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, և համաշխարհային բանկը ... - Պարոն Խաչատուրյան, Դուք ասացիք դասական տնտեսագիտություն, մեզ մոտ կա մի երևույթ, ըստ որի՝ մի կողմից դասական տնտեսագիտությունը գործում է, մյուս պարագայում ոչ մի իշխանության օրոք կարծես թե ... տեսեք կուրսը բարձրանում է, բենզինը միանգամից թանկանում է, ասում են ինչու՝ պատասխանում են դասական տնտեսագիտություն է, քանի որ կուրսը բարձրացել է դոլարը թանկ են առնում, պետք է թանկացնեն: Կուրսը իջնում է, դոլարն էժանանում է, բենզինի գինը նույնիսկ թանկանում է, ասում ենք բա ու՞ր մնաց այդ դասական տնտեսագիտությունը, ոչ միայն բենզինի, շատ այլ ապրանքատեսակների ևս: - Շատ ճիշտ եք ասում, մենք բոլորս էլ օգտվում ենք, տեսնում ենք: Ձեր դիտարկումը շատ տեղին է, որովհետև իրականում այդ ... Հիմա արտահանողները տուժում են նրանից, որ մեզ մոտ դրամն արժևորվել է, ներմուծողներն ընդհակառակը շահում են և դրանից ելնելով քանի որ մեր լայն սպառման ապրանքի տեսականու մեջ ավելի շատ ներկրվող է, պետք է գները իջնեին: Այստեղ երկու խնդիր կա՝ կամ մրցակցային համապատասխան պայմանները չեն ապահովվում, այսինքն հակամրցակցային պայմանավորվածություններ կան, ուղղակի այդպես են անում, այդտեղ համապատասխան հանձնաժողովն անելիք ունի և համոզված եմ, որ իր հիմնական պարտականությունը կկատարի: Երկրորդը՝ մենք նորից մտավախություններով ենք առաջնորդվում, եկեք այսպես անենք, որովհետև վաղը կարող է իրավիճակը կարող է փոխվել և նորից գները բարձրանան, արտարժույթի կուրսը... ոչ թե դրամն արժևորվի, այլ ընդհակառակը արժեզրկվի: Այս վիճակում այս պահին, եթե ինձ համար դրա բացատրությունը կա, հասկանալի է, այլ իրավիճակներում ես լրիվ համամիտ եմ ձեզ հետ, որ մենք խնդիր ունենք, որ մեր գործարարներին ընդհանրապես և պետական մարմիններին, ովքեր պատասխանատու են այդ շուկայական կարգավորման համար: Այդ հարցը լուծելու համար մենք անելիք ունենք, լրացուցիչ միջոցներ պետք է կիրառվի, կամ տնտեսվարողներն ուղղակի լրացուցիչ հարկման պետք է ենթարկել նման դեպքում, կամ ուղղակի պետք է ցույց տալ իրենց պետական ուժը, նկատի ունեմ՝ մրցակցային հանձնաժողովի գործառույթները կիրառել իրենց նկատմամբ: - Դուք ընտրվեցիք նախագահ ԲՏԱ նախարարի պաշտոնից, չե՞ք կարոտում բարձր տեխնոլոգիական ոլորտը: - Իհարկե կարտում եմ: Ես եկա կառավարություն, երկարատև ընդմիջումից հետո: Ես պետական պաշտոն զբաղեցրել մինչև եմ 1998 թվականի փետրվարի 3-ը, երբ հրաժարական տվեցի և դրանից հետո ազատ մարդ էի, ազատ էի իմ գործունեության մեջ, իմ աշխատանքում և այլն: Հետո 2021 թվականի օգոստոսի 8-ին ընդունեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ դառնալ նախարար այն բնագավառի, որն ինձ հոգեհարազատ էր: Ես սկսել էի արդյունաբերությունից դեռևս հեռավոր 1982 թվականին և իրականում այն ծրագրերը, այն խնդիրները, որոնք դրված էր նախարարության առջև, կոնկրետ նաև իմ առջև, ես փորձեցի իրականացնել այսինքն՝ իրականություն դարձնել այն գաղափարը, որը կոչվում էր Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր: Ես այդ խնդիրն ունեի, այդպիսի հանձնառությամբ էի եկել ու այդպիսի հանձնարարություն էի ստացել վարչապետից և այդ ծրագրերն էի ուզում իրականացնել:Նախարարությունը համեմատաբար նոր էր ստեղծվել, 2018 թվականից հետո, որում այդ գաղափարները, սաղմերը կային և ես մեծ պատրաստակամությամբ, եռանդով իմ ամբողջ ժամանակը նվիրել էի այդ աշխատանքին և իսկապես չէի էլ կարող մտածել, որ ինձ կընտրեն Հայաստանի Հանրապետության նախագահ: Իմ մտքով նույնիսկ չէր անցնում: - Ես ճիշտն ասած ինչու հարցրի, արբանյակը որ մենք ունենք արդեն, գործընթացը Ձեր ժամանակ սկսվեց:- Շնորհակալություն հարցի համար, որովհետև ինչ-որ ժամանակ դա պետք է աստիճանաբար բացվի, որովհետև վարչապետն էլ ներկայացրել է, դա գաղտնի պայմաններում է եղել, բայց ինչ որ բաներ հիմա ես ինձ կարող եմ թույլ տալ: Հոկտեմբերից ենք սկսել այդ գործընթացը 2021 թվականի: Դա մի հանդիպման արդյունքում է եղել, որի մասին տեղյակ է եղել վարչապետը և ևս երկու հոգի: Ամբողջ գործընթացը կատարվել է նախարարության կողմից իմ ղեկավարությամբ, ամբողջ գործընթացի մասին տեղյակ են եղել շատ սահմանափակ թվով մարդիկ են մասնակցել, որի մասին տեղեկացված են եղել վարչապետը և իմ ասած անձինք: Տարվա վերջին մի քիչ ավելի շատ կառավարության անդամներ և պետական պաշտոնյաներ տեղեկացան, որ արդեն ռեալ է դառնում այդ ծրագրի իրականացումը: Այնտեղ արդեն կոնկրետ պայմանավորվածություններ պետք է ստանձնել: Հունվար ամսին վերջնական արդեն պայմանավորվածությունները կային և արդեն գիտեինք թե ինչ է սպասվում մայիս ամսին, որովհետև այդ ամենը պլանավորված էր: Հիմնական նպատակը, բացի նրանից որ արբանյակ ունենանք, հնարավորություն ունենանք մենք ինքներս նկարներ ստանալ, նկարներ մշակել, բայց գլխավոր նպատակը տիեզերական գործունեությամբ զբաղվելու բազա ունենալ և ապահովել հենց այդ բնագավառի զարգացումը: Հիմա այդ աշխատանքներն են կատարվում, ես համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք կունենանք կառավարման կայան:- Արդեն Կապ հաստավե՞լ է:- Արդեն Կապ հաստատվել է, կարծում եմ որ արդեն նկարներ էլ կունենանք շուտով և ինչ-որ մի առիթով այդ նկարները կցուցադրենք: Կայանը Հայաստանից չի կառավարվում, դրսից կառավարվում է նաև մեր հրահանգներով, այսինքն մենք լիարժեք կայանի սեփականատերն ենք, և այն մարդիկ, ովքեր այսօր կառավարում են կամ դիտարկում են կայանը, մեր հրահանգներով են առաջնորդվում կամ մեր պայմանավորվածություններով:- Ոնց եք նայում այն քննադատություններին, որ դա այն արբանյակը չէր, մեզ կապի արբանյակ էր պետք, որ դա չի լուծում մեր ստրատեգիական խնդիրները, մերը չէ, ինչու ամերիկացիները այլ ոչ ռուսները թռցրեցին:- Դա կախված է նրանից, որ, ես ներողություն եմ խնդրում, մասնագետներ չեն եղել քննադատողները կամ մասնագետներ են, որոնք ամբողջովին տեղեկացված չեն եղել գործընթացից: Ես «Ազատություն» ռադիոկայանում տեսել եմ մի փոքրիկ ռեպորտաժ, բավականին հաջող ռեպորտաժ, այնտեղ ամեն ինչ ասված է, ինչու ամերիկացիները, ինչու ոչ ռուսները, ամեն ինչ ասված է: Որովհետև այսօրվա պայմաններում Սփեյս Իքսը բավականին մատչելի գներ է առաջարկում և պարբերաբար այդ աշխատանքների մեջ այնքան է մասնագիտացել, որ որևիցե կասկած չկա որ կթռնի և հաջողությամբ այդ ծրագիրը կիրականացվի Մենք Ռոսկոսմոսի հետ համապատասխան պայմանավորվածություններ ունենք, ուղղակի իրենց հետ այլ ծրագրեր ենք իրականացնում, իրենք այսպիսի ծրագրերի մեջ դեռևս մասնակցություն չունեն:Ինչու կապի արբանյակ չէ: Նախ կապի արբանյակ ունենալը բավականին թանկ է, կապի արբանյակ ունենալու համար մենք պետք է շատ ավելի լուրջ ներդրումներ անենք: Մենք գտանք որ այս ձևով մենք սկսում ենք մեր տիեզերական գործունեության սկիզբը: Մենք հավաքում ենք նախարարության ենթակայության տակ մասնագետներ, հիմա կոչ եմ անում, ովքեր տիեզերքից հասկանում են, տիեզերագնացությունից ովքեր պատրաստ են արբանյակներ այստեղ արտադրել, ովքեր պատրաստ են այդ աշխատանքները կատարել, դիմեն նախարարություն, որտեղ արդեն կառույց կա՝ Գեոկոսմոս, որն զբաղվում է դրանով, և հավատացեք շատ կարճ ժամանակ հետո դուք կիմանաք Հայաստանի տիեզերագնացության նոր հաջողությունների մասին, որովհետև այն հետաքրքրությունը որը կա հիմա, այն առաջարկությունները մեր հետ համագործակցելու որ կա, մեզ համար էլ էր անսպասելի, որ այսպիսի հետաքրքրություն կառաջացնի:- Որո՞նք են Ձեր առաջիկա պլանները:- Գիտեք, ամենամեծ անհանգստությունը, որ կա, ընդհանուր երկրում մթնոլորտի փոփոխություն խնդիրն է, մենք կարիք ունենք իրար վստահելու, իրար լսելու իրավիճակը ռեալ գնահատելու, իրականում նաև կառավարության վստահելու խնդիր կա, այն առումով, որ այն ամիսներին երբ ես աշխատել եմ կառավարությունում ես տեսել եմ թե ինչ քրտնաջան աշխատանք է կատարվում բոլոր այն ծրագրերի իրականացնելու համար, իսկ դրանք շատ բարդ իրականցվող ծրագրեր են՝ մինչև 2026 թվականը: Եթե չկա այդ աջակցությունը, չկա հավատը սովորական քաղաքացիներ նկատմամբ, որոնք զբաղված են գյուղատնտեսությամբ, կամ արդյունաբերությամբ, կամ բոլորվին այլ գործով, քաղաքացիների որոնք զբաղված են պետական համակարգում, ուսուցիչներ, սովորական աշխատողներ մեր համակարգի: Եթե դա չկա, դժվար է լինելու: Բայց մենք պետք է մեր որոշումը կայացնենք մեր մեջ, որ մեր երկրի ապագան կերտողը մենք ենք լինելու, ուրիշին ապավինելը լուծում չէ: Եվ մի բան էլ կա, ինչ որ եղել է շատ ցավալի է, 20 թվականի մասին եմ ասում, մենք որպեսզի կարողանանք ոտքի կանգնել, որպեսզի իսկապես կարողանանք նաև մեր զոհված քաղաքացիների պատիվը բարձր պահենք և արժանապատիվ շարունակենք առաջ նայել և գլուխներս բարձ հավատանք մեզ ես լծված եմ լինելու այդ ամենին:- Տեսեք մենք տարբեր իրավիճակներ ենք ունեցել, ողբերգական, ոչ ողբերգական, դառնալի անդառնալի այս 30 տարիների ընթացքում, բայց մի բան մեր երկրում անփոփոխ է, կա ընդդիմություն և իշխանություն, որի հաղթանակը մյուսի մահն է, մոտավորապես այս փիլիսոփայությամբ են մեր շփումները 93-94 թվականներից սկսած Մի կողմը դավաճան է, մի կողմը փրկիչ է և պարբերաբար այս տեղերը փոխվում են: Տարբեր իրադարձություններում՝ ողբերգական, քիչ ողբերգական, սովորական, մեկ է՝ խաղի կանոնը նույնն է: Ո՞նց փոխել այս խաղի կանոնը:- Ինքս իրավունք ունեմ այն ինչի մասին պիտի խոսեմ, ասեմ: Ի վերջո, իշխանություն չունենալը դա դժբախտություն չէ: Դժբախտություն այն է, երբ դու չունես գիտելիք, կրթված չես, երբ չունես մասնագիտություն, դժբախտություն է նաև այն, երբ դու ամեն ինչ ունես, բայց չես կարողանում այդ ամենն իրականացնես: Մեր երկրում այդ հնարավորությունը կա, շատերը կփորձեն միգուցե համոզել հակառակը, բայց ես փաստեր ուղղակի կարող եմ ներկայացնել որ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից հետո բոլորիս տրված է հնարավորություն ինքնակայացման այս գործընթացը, որը կիսատ է մնացել կամ չի սկսվել իրականություն դարձնել: Մեզ հարկավոր է, նորից եմ կրկնում, գիտելիք, կրթություն, մեր երկրի հիմնական խնդիրը, որն այսպես էլ ձևակերպված է կառավարության ծրագրում և մեր ամենօրյա աշխատանքը դրան պետք է ուղղված լինի: Եթե մենք որևիցե ձևով կարող ենք ներկայանալ աշխարհին, միայն այդ ձև: Հիմա նույն արբանյակի մասին, որ խոսում ենք ամբողջը գիտություն և բարձր տեխնոլոգիա է: Հնարավորությունը տրված է: Խնդրեմ, մասնակցում ենք, հաջողություն ենք ունենում, երկիրը կարողանում ենք ներկայանալի դարձնել:- Ընդդիմությունը ասում է գիտեք, շատ լավ բաներ եք ասում, բայց մենք Արցախ ենք կորցնում, իսկ դուք խոսում եք գիտությունից և կրթությունից:- Տեսեք, այս երեսուն տարվա պատմությունն ինչ ցույց տվեց, եթե մենք գիտությունը, կրթությունը և ամեն ինչն ունենանք, Արցախը չենք կորցնի:- Դա 30 տարի, բայց հիմա:- Հիմա էլ նույն Արցախում էլի գիտությամբ են զբաղվում, էլի կրթությամբ են զբաղվում, նույն Արցախում այսօր ներդրումներն ուղղված են հենց դրան, որպեսզի այդ նույն Արցախը մնա, էնտեղի մեր հայրենակիցները ապրեն: Մենք հիմա ուրիշ խնդիր ունենք լուծելու մենք պետք է կարողանանք այնտեղ անվտանգություն ապահովել... - Ընդդիմությունը մի այսպիսի թեզ ունի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:- Պետք է իրատես լինենք. եթե դուք հայտարարում եք, դուք զրկվում եք մանևրելու իրավունքից, պետք է կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը տարբերել պոպուլիզմից և հանրային խոսքից: Մենք սա չենք անում, մենք ամեն ինչ խառնում ենք իրար: Եվ պետք չէ պատասխանատուներին, այն մարդկանց, ովքեր բանակցային գործընթացի մեջ են, ովքեր պատասխանատու են նաև մեր երկրի համար, զրկել այդ հնարավորությունից: Վարչապետը խիզախություն ունեցավ դրա մասին բաց խոսելու, բայց դրա մեջ ինչ վատ բան կա: Ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակավ ասենք: Հիմա ես ինչ-որ խոսել եմ անձնական հանդիպումներում, ես չեմ ներկայացնում, որովհետև ես պայմանավորվածություն չունեմ այդ մարդու հետ, որի հետ խոսել եմ, որ պետք է ներկայացնեմ, և դրա իրավունքը չունեմ, բացի ես հասկանում եմ կարևորությունը իմ խոսքի, դրսում բարձր ասելու և դրա ռիսկերը:Տարբերությունը շատ մեծ է, մեր ընդդիմությունն էլ լավ գիտի, ընդդիմության մեջ մարդիկ կան, որոնք այդ իրավիճակներում են հայտնվել և այդ առումով իրենց պահվածքն է ինձ համար, չեմ ուզում մեկնաբանել կարող եմ ասել հարցական, այսպես ձևակերպեմ, որովհետև մի այսպիսի հարց կա, իսկապես բոլորս սրտացավ ենք Արցախի հարցում, իսկ ես ընդունում եմ, որ բոլորս սրտացավ ենք, ես այդպես եմ ընդունում, սրտացավությունը պետք է արտահայտվի նրանով, որ բոլորը ամենքս մեր տեղը մեր անելիքը անենք: Նույն ընդդիմությունը անելիք ունի, իշխանությունը իր անելիքը գիտի առավել ևս, հասարակությունն ունի իր անելիքը:- Դրա համար պետք է կողմերը հատման կետեր գտնեն, որը չի ստացվում:- Տեսեք հատման կետերը կան, ուղղակի ցանկություն չկա, կամ այլ հանգամանք կա: Հատման կետերը ինչու պիտի չլինեն, ինչ խնդիր կա... Մի իրականություն կա, երևի առիթ կլինի մի օր այդ փիլիսոփայական խոսակցությունը բացել: Ի վերջո անցել է 30 տարի ավել, մենք անկախ պետություն ենք: Այս երեսուն տարվա դասերը, իրականում, այն իրադարձությունները, որ տեղի ունեցան, ամեն ինչ եղել է, ես միշտ սկսում եմ երկրաշարժից ցավոք սրտի, և 88-ի ղարաբաղյան շարժումից, ամեն ինչ տեսել ենք անհավանականը, ես անձամբ չէի կարող պատկերացնել, որ կարող եմ այսպիսի կյանքով ապրել: Բայց այս ամեն ինչը բոլորիս համար դաս պետք է լիներ և մենք պիտի եզրակացություններ անենք մեր համար, մենք պետք է կարողանանք գնահատել ինչու չստացվեց: լավ ոնց եղավ, որ մենք 93, 94, 97 թվականի էդ մեր վիճակը կորցրեցինք, կորցրեցինք չէ, հիմա փաստն ենք արձանագրում: Թե չենք խոսելու սրա մասին:- Խոսել մեր մոտ, նշանակում է մեղադրել:- Խնդիրը հենց դա է, որ մեղադրական տոնը պետք է չլինի, պետք է կարողանալ գնահատել ինչու եղավ, որպեսզի հաջորդ քայլը ճիշտ լինի: Ես կառավարության գործունեության մեջ, հիմա, ինչ-որ կատարվում է, որին ես ինչ-որ առումով մասնակցում եմ, ես դա եմ գնահատում, որ հիմա այդ սկզբունքով ենք առաջնորդվում: Հիմա մի շատ կենցաղային հարց տամ, էդ ինչպես էր լինում, որ 30 տարի ասֆալտում էինք չէր ստացվում, մեկ էլ հիմա վերջին երեք տարին ստացվում է, հիմա դրան ինչ ասենք, ասենք որ չի եղել:- Ապահովում էին անվտանգությունը երեսուն տարի:- Պարզվեց որ դա էլ չենք ապահովել, եթե մենք ապահովեինք, հավատացեք որ իմ խոսակցությունը տեղին չէր լինի: Ես ուզում եմ ասել, որ ինքնախաբեությամբ եթե մենք չենք զբաղվում, մենք եթե իրական քաղաքականությամբ ենք զբաղվում և պատրաստ ենք իրականությունը գնահատել այնպես ինչպես որ կա և ոչ թե մարդկանց թյուրիմացության մեջ գցել, մեր քաղաքացիներին, իրականությունը պիտի ներկայացնենք, այն ինչ որ կա: Եթե մենք պատրաստ ենք նկատի ունեմ քաղաքական ուժերը, գործիչները, այդ դեպքում այդ երկխոսությունը, այդ իրար չքննադատելը ուղղակի, այդ տոնով չսկսելը կլինի: Լավ օրինակներ կան աշխարհում, բայց մենք չգիտես ինչու փորձում ենք յուրօրինակ ճանապարհ գտնել, պետք է ինքներս մեր փորձով անցնենք, ամեն ինչը մեր վրա:- Ձեզ հասկանալի է «ոչ թրքացմանը», «երկիրը թրքանում է», «եթե դու չգաս պայքարի, վաղը քո երեխան թուրքերեն կխոսի», Ձեզ այդ լոզունգները հասկանալի են:- Չէ ընդհանրապես, ես հիմա որպես քաղաքացի եմ ասում, ընդհանրապես այդ պարտադրանքը, ցանկացած պարտադրանք, այդպիսի ձևակերպումներով անընդունելի է, ես՝ որպես մարդ, այդպիսին չեմ, ես չեմ պատկերացնում, որ ինձ կարող են մեղադրել որպես մարդու դրա մեջ, իսկ որպես հայի՝ առավել ևս: Իրենք պետք է հասկանան, թե ես ով եմ որպես քաղաքացի, իրենք պետք է հասկանան, թե ում հետ գործ ունեն: Իրենք գործ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ, որը երեսուն տարի է անկախ Հանրապետությունում է ապրում, և այդ մարդուն, որն ազատություն է ստացել, որն ազատ է ապրում, որի արդյունքում հանրահավաքներ է տեղի ունենում, որի արդյունքում ինքը կարողանում է ազատ տեղաշարժվել և մնացյալը: Եվ այդ մարդուն պարտադրել առավել ևս այդպիսի կարգախոսներով: Կներեք ես ուղղակի իրավունք չեմ ունեցել արտահայտվել, ես հիմա խոսում եմ որպես պարզապես քաղաքացի, թեկուզ երկակի է, հասկանում եմ, հիմա էլի կմեկնաբանեն իմ խոսքերը, ինչպես լինում է, որ Հանրապետության նախագահն իրավունք չուներ երևի տեսակետ հայտնել:- Իսկ որ երկրում բռնապետություն է, և երկրում կան քաղբանտարկյալներ:- Գոնե դա չասեն, գիտեք ինչ կա, 88-ը ես կարող եմ օրերով ներկայացնել, ես շատ լավ գիտեմ՝ ինչ է նշանակում քաղբանտարկյալ, ես գիտեմ՝ ով է եղել քաղբանտարկյալ, ես չգիտեմ՝ ում մասին է խոսքը, ով է քաղբանտարկյալ, ինչ բռնապետության մասին է խոսքը:Բռնապետության դեպքում փողոցում ոչ մի մարդ չի լինում: Բռնապետության դեպքում փախած են, այդ իրավիճակում են գտնվում, ոնց որ մենք մարտի մեկից հետո: Ինչ բռնապետության մասին է խոսքը: Եկեք, նորից եմ ասում, իրատես լինենք, գնահատենք վիճակը, կառավարության թերությունները, իշխանության թերությունները ասենք, արածներն էլ ասենք, ու հասկանանք մեր հիմնական նպատակը որն է: Մենք ուզում են իսկապես որպես երկիր այս երկրագնդի վրա մեր տեղը հաստատ ունենալ, թե մենք ուզում ենք այնպես անենք, որ մոռացության մատնվենք կամ գոյատևենք: Ես ուզում եմ, որպեսզի մենք կարողանանք իսկապես հասկանալ, մեր տեղը ունենալ և ներկայանալի դառնալ: Ներկայանալի դառնալու ճանապարհն էլ գիտենք, եկեք բոլորս դրան մասնակցենք: Կրկնեմ՝ կրթվենք և գիտելիք ստանանք և դիմացինից էլ նույնը պահանջենք: Եթե մենք այդպիսին լինենք, մեզ հաղթող չի լինի, եթե մենք ընկնում ենք այլ ճանապարհներով ենք ուզում հաջողություններ ունենալ, հաստատ չենք ունենա: Իմ երեսուն տարվա և ավելի փորձը, մեր տնտեսության նաև զարգացման փորձը ցույց տվեցին, որ մենք այս ուղղությամբ պիտի շարժվենք: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
09:27 - 23 հունիսի, 2022
Դիտարկվում է Հայաստանում Netcracker Technology-ի հետազոտության և զարգացման կենտրոնի հիմնման հնարավորությունը

Դիտարկվում է Հայաստանում Netcracker Technology-ի հետազոտության և զարգացման կենտրոնի հիմնման հնարավորությունը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 21-ին ընդունել է BostonGene և Netcracker Technology  ընկերությունների նախագահ Էնդրյու Ֆայնբերգին։ Նշենք, որ BostonGene ընկերությունը, որի նպատակը նոր և անհատականացված բուժման մեթոդով քաղցկեղ ունեցող մարդկանց համար դրական արդյունք ապահովելն է, 2022 թ. ապրիլից արդեն իսկ ներկայացված է Հայաստանում 200-ից ավելի աշխատակիցներով, իսկ այժմ դիտարկվում է Հայաստանում Netcracker Technology-ի հետազոտության և զարգացման կենտրոնի հիմնման հնարավորությունը։ Հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվել են ընկերությունների ընդլայնման հեռանկարներն ու քննարկվել այդ ուղղությամբ Կառավարության հետ համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև Netcracker Technology ընկերության կենտրոնը Հայաստանում հիմնելու հարցում ՀՀ Կառավարության հետ փոխգործակցության հեռանկարներին։ Հիշեցնենք, որ այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունիսի 8-ին՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի և Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ հանդիպման շրջանակում։
17:41 - 22 հունիսի, 2022
Աշխատաշուկայի և կրթության միջև կապի ամրապնդումը շարունակական հրամայական է. ԿԳՄՍ փոխնախարար

 |armenpress.am|

Աշխատաշուկայի և կրթության միջև կապի ամրապնդումը շարունակական հրամայական է. ԿԳՄՍ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Մրցունակ աշխատուժը երկրի և համայնքի տնտեսության զարգացման ամենակարևոր նախադրյալներից է, այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը որպես առաջնահերթություն է սահմանել մարդկային կապիտալի զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը, թիրախավորված և սոցիալական զարգացվածությունը: Երևանում մեկնարկած Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովում այս մասին խոսեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ նախարարությունը որդեգրել է մարդկային կապիտալի ձևավորման շարունակական զարգացման քաղաքականություն՝ միտված աշխատանքի և բարձր արտադրողականության զբաղվածության խթանմանը:  «Նախարարության նոր ռազմավարության նախագծի շրջանակում առավել կարևորվում են մասնագիտության գիտակցված ընտրությունը, զբաղվածության խթանումը, ինչպես նաև կարիերայի զարգացման և վերապատրաստման արդյունավետ համակարգերի ներդրումը»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ զբաղվածության ռազմավարությունը կընդունվի այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին և բաղկացած կլինի մի քանի բաղադրիչներից: Ռուբեն Սարգսյանն ընդգծեց, որ կարևորելով մարդկային կապիտալի զարգացումը՝ պետական կառավարման մի շարք կառույցներում համատեղ աշխատանքներ են իրականացվում՝ մասնավորապես աշխատուժի ձևավորման նպատակով: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝  աշխարհի որևէ երկրում աշխատաշուկայի և կրթության միջև կապի ամրապնդումը շարունակական հրամայական է: «Մեր խնդիրն է փորձել հասնել նրան, որ կրթության մեջ կատարվող ներդրումներն անմիջականորեն իրենց ազդեցությունն ունենան նաև երկրի տնտեսական  կյանքում: Կա միջգերատեսչական կայուն երկխոսություն՝ կրթություն-աշխատաշուկա կապը ուժեղացնելու առումով»,- ասաց նա՝ հավելելով, որ 2021 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատեց հանրակրթության պետական չափորոշիչը, որը բովանդակային նոր մոտեցումներ է առաջարկում. այդ թվում ՀՀ բոլոր դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ինստիտուտի ներդրում, որը սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հնարավորություն կընձեռնի: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը հավելեց, որ իրենց նախարարությունը բաց է  բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր կցանկանան մասնակից լինել մեր երկրի տեխնոլոգիական փոփոխությանը: «Շատ կարևոր են ոչ միայն ունակությունները, այլև գիտելիքները: Մեծ փոփոխություններ անելու համար միայնակ դժվար է»,- նշեց նա Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
13:53 - 22 հունիսի, 2022
Մշակույթի գործիչների բարձրագույն գնահատականը պետք է լինի մշակութային մրցանակների նվաճումը. Դումանյան
 |1lurer.am|

Մշակույթի գործիչների բարձրագույն գնահատականը պետք է լինի մշակութային մրցանակների նվաճումը. Դումանյան |1lurer.am|

1lurer.am: Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ չկան արտիստի ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ: Այս տեսակետը նա հայտնել է Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում: «Կարծիքներ կան, որ ժողովրդական արտիստի, վաստակավոր արտիստի համար չկան չափանիշներ: Կարծում եմ՝ ավելորդ դասակարգում է առաջանում, բայց մենք պահպանել ենք, և կարծում եմ՝ կմնա, ասենք՝ մշակույթի վաստակավոր գործիչ, գիտության վաստակավոր գործիչ: Կարծում եմ՝ մշակույթի գործիչների բարձրագույն գնահատականները պետք է լինեն մշակութային մրցանակների նվաճումը. տարբեր համերգներ, փառատոներ, մրցույթներ»,- ասաց նա: Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչումները, որոնք՝ որպես ընդգրկուն եզրույթներ, ներառում են դաշտն ամբողջապես։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:53 - 17 հունիսի, 2022