Արագածոտնի մարզ

ՀՀ Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թվականին: Մարզի տարածքը կազմում է 2753 քառ. կմ եւ զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.3 %-ը: Մարզն իր մեջ ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի նախկին շրջանները: 

Ծովի մակերեւույթից 2000-2500 մետր բարձրության վրա: Մարզի 19 համայնքներ ունեն լեռնային, իսկ 40 համայնքներ` բարձր լեռնայինի կարգավիճակ: Բնակչության թվաքանակը 2019 թ.հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 161774 մարդ: Մարզում կա 72 համայնք:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Արագածոտնում և Կոտայքում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Արագածոտնում և Կոտայքում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10:00-16:00 ԳարեգինՆժդեհ փ․27/2 շենք, 11:00-17:00 Աբովյան փ 41, Հերացու փ. 10-16 շենքերը, Այգեստան 7փ. 1-18; 11փ. 11-61 սեփական տներ, Վարդանանց փ. 93-127 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 10, 15, 15ա, 17 շենքեր, Հ․ Շահինյան 1փ. 2, 11, 12 սեփական տներ, Մաշտոցի պող. 42, 42ա շենքեր, Թումանյան փ. 25, 27ա, 29 շենքեր, Կողբացի փ. 83, Սարյան փ. 29, 31, 40 շենքեր, Վարդանանց փ. 10 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քոչար փ. 16, Ռայնիսի փ. 88, 90, Բաբայան փ. 36, 38 շենքեր, Կիևյան փ. 2բ, Բաղրամյան պող. 23, 66 շենքեր,Ա.Ավետիսյան փ. 25 շենք, Սունդուկյան փ. 7 շենք 1 մուտք, Արղության փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ 9, 10 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փ․4/2, 6, 8, 10, 10ա, 12 շենքեր, Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Արշակունյաց պող․30, 32 շենքեր, Լազոյի փ․6 շենք, Լազոյի փողոցի և նրբանցքի սեփական տներ, «Արգո» ՍՊԸ, Ձիասպորտի կենտրոն, «Ծատուրյան» ԱՁ, «Հայր և որդի Կարապետյաններ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարգարյան փ. 12 շենք, Դավթաշեն 2 թաղ. 46/4 շենք; 3 թաղ. 7Ա շենք, Շիրազի փ. 36 շենք, Նազարբեկյան փ. 3/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Արեշ 1փ. 69-183; 2փ. 1-14; 7փ. 1-10; 24փ. 1-40 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 14, Ն․ Ստեփանյան փ. 13 շենքեր, Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Բաղյան 2-րդ նրբ․ 3 շենք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան շենք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկայի շենք, Գյուրջյան փ. 8՝ «Նորք» ՇՇ շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ․ 1 շենք, Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ․ 4, 12 շենքեր, Նոր-Նորքի 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 18 շենք, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 5 շենք, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 87 շենք, Ավան՝ Թումանյան թաղ․ 13/3 շենք, Ավան Առինջ 1-ին միկրո.՝ 3/9 շենք, Ավան Առինջ 2-րդ միկրո.՝ Տաշքենդի փ. 26 (2/8) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 10:00-14:00 Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամաս, Կոտայքի մարզում՝ 11։00-14։00 Պռոշյան համայնքի հարավարևելյան թաղամաս, «ՍԼԼ գազ», «ԱԻՍԱ», «Հ․ Բալյան» ՍՊԸ-ներ և Զին-մաս, 11։00-16։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ և Կալեր թաղամաս, 11։00–17։00 Աբովյան քաղաք՝ 4-րդ միկրոշրջան 4 շենք; 3-րդ միկրոշրջան 10 շենք, Գեղաշեն և Կամարիս գյուղեր՝ մասնակի:
09:21 - 13 օգոստոսի, 2020
Արագածոտնի մարզի ներհամայնքային ավելի քան 100 հողածածք ճանապարհներ կնորոգվեն

Արագածոտնի մարզի ներհամայնքային ավելի քան 100 հողածածք ճանապարհներ կնորոգվեն

Հայաստանում վերանորոգվող ճանապարհներից քանդվող ասֆալտբետոնե ծածկը՝ աղացած ասֆալտի տեսքով, օգտագործվում է ներհամայնքային ճանապարհների նորոգման նպատակով: Մ3-Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի՝ Ուշիից դեպի Տառերի պուրակ ընկած հատվածի վերանորոգման արդյունքում քանդված ասֆալտբետոնե ծածկը տրամադրվում է Արագածոտնի մարզի 20-ից ավելի համայնքների՝ ներհամայնքային ավելի քան 100 հողածածք ճանապարհներ նորոգելու համար: «Տրամադրվող աղացած ասֆալտը կբավարարի 15-20կմ ներհամայնքային ճանապարհների բարեկարգումն իրականացնելուն: Ասֆալտի փռման աշխատանքներին ներգրավվում են նաև տեղի բնակիչները՝ այդպիսով մասնակցելով իրենց բնակավայրի բարեկարգմանը: Նշված ճանապարհի Ապարան համայնքի տարածքում ընկած 3.5կմ հատվածի աղացած ասֆալտը մարզպետ Դավիթ Գևորգյանի միջնորդությամբ առաջիկա օրերին կտրամադրվի Ապարան խոշորացված համայնքին՝ բոլոր 21 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների վերանորոգման համար: Այս նպատակով Հարթավան-Քուչակ հատվածից օրեր առաջ Ապարան համայնքին է տրամադրվել մոտ 500 բեռնատար ասֆալտ»,- նշված է հաղորդագրության մեջ: Բաշխումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի համագործակցությամբ:
22:35 - 07 օգոստոսի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 11:00-17:00 Մոսկովյան, 28 շենք, Սարյան, 24Ա շենք, Սարյան 24Բ շենք, Աբովյան, 62 և 66 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորքի 4-րդ միկրոշրջանի Ա․ Հովհաննիսյան, 22, 24, 24/1, 26 շենքեր, Գյուլիքևխյան, 23, 23/1, 25, 25/1, 25/2, 29, 31, 31/1, 31/2, 35, 35/1, 37, 39 շենքեր, Բակունցի փողոց, 1-ին նրբանցք, 5 շենք, Բակունցի 2-րդ նրբանցք, 4, 5, 6 շենքեր, թիվ 141 դպրոց, թիվ 258 մսուր մանկապարտեզ, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորքի 1-ին միկրոշրջան, Սաֆարյան, 14 շենք, Նորքի 2-րդ միկրոշրջան, Գայի 27, Բագրևանդի 32/4 շենքեր, Նորքի 5-րդ միկրոշրջան, Գալշոյան 14 շենք, Նորքի 7-րդ միկրոշրջան, Կարախանյան, 20 շենք, Նորքի 8-րդ միկրոշրջան, Մինսկի 1, 55 շենքեր, Ավան, Բրյուսովի թաղամաս, 69 շենք, Թումանյան թաղամաս, 12/2 շենք, Ավան, Խուդյակով փողոց, 84/3 շենք, Ավան- Առինջ, Տաշքենդի նրբանցք, 7 (1/14) շենքեր, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Միկոյան 25 շենք, Անդրանիկի 110 շենք, Դավիթաշեն 1-ին թաղամաս, 48 շենք, Ֆուչիկի 14 շենք, Հալաբյան 45 շենք, Դավիթաշեն 2-րդ թաղամաս, 28 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Օրբելի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ, 5, 5/3 10, 11 շենքեր, տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ղափանցյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Քոչար փողոցի 25 շենք, Համբարձումյան, 12/5, 111/3 շենքեր, Ա.Ավետիսյան, 36, Գյուլբենկյան, 22 շենք, Սունդուկյան, 23 շենքի 1-ին մուտք, Լեփսիուսի 3ա, 10ա շենքեր, Հայ-Ամերիկյան համալսարան, Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, Վերին Չարբախ, 2-րդ փողոցի տներ, Կարմիր Բլուր փողոցի տներ, Բագրատունյաց պողոտա, 17 շենք, Մանանդյան, 13, 15, 20, 22 շենքեր, Եղբայրության 9 շենք, Մանթաշյան, 7, 28, Եղբայրության 10, 12 շենքեր, Եղբայրության 3, 3ա, 5 շենքեր, Մանանդյան, 9, 9ա, 14, 16, 16ա, Նիզամի 13 շենքեր, Եղբայրության 11, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արագածոտնի մարզում 11։00-12։00 Ոսկեհատ և Ագարակ գյուղեր (մասնակի), Գեղարքունիքի մարզում 10։30-17։30 Գավառ քաղաքի N 4 միջնակարգ դպրոցը հարող տարածքի բաժանորդներ, «Հացառատ քունջ» կոչվող տարածքի բնակիչ բաժանորդներ, «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» առևտրային բազա, հարող տարածքների բաժանորդներ, գազի գրասենյակ և դրան հարող տարածքի բնակիչ բաժանորդներ:
09:29 - 07 օգոստոսի, 2020
Վտանգավոր գոտի

Վտանգավոր գոտի

Հայաստանի Հանրապետությունում, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության,  կա 23 պոչամբար՝ գործող և կոնսերվացված։ Որպես կանոն, պոչամբարների տարածքը նախընտրում են չցանկապատել, որպեսզի ծրագրով նախատեսված տարածքների սահմաններից դուրս գալու պարագայում չֆիքսվի անօրինականությունը։ Տարիներ շարունակ ուսումնասիրելով պոչամբարները և հարակից տարածքները՝ գալիս ես այն եզրակացության, որ քեզ հարազատ լանդշաֆտները, ծառերն ու թփերը ժամանակի ընթացքում անհետանում են՝ ծածկվելով պոչանքով։ Հարակից համայնքերի բնակիչները երբեմն չեն էլ նկատում, թե ինչպես է մեծանում պոչամբարը, և միայն ժամանակ առ ժամանակ նկարահանելով պոչամբարները՝ նկատելի է դառնում տարածքի փոփոխությունը։ Մեր իրականացրած հետազոտությամբ փորձել ենք  բացահայտել, թե որ պոչամբարն ունի ցանկապատ, որ ընկերությունն է պատրաստվում թարմացնել պաշտպանիչ շերտը, և որ ընկերությունն է պատրաստակամ պատասխանել առաջադրված հարցերին։   1․ Լոռի, «Թեղուտ» ՓԲԸ, Թեղուտի պոչամբար   9 գործող պոչամբարներից միայն  Թեղուտի պոչամբարն է, որ ունի ցանկապատ, անհամեմատ ավելի մեծ տարածք զբաղեցնող, քան բուն պոչամբարի տարածքն է, որը,  սակայն որևէ վթարի դեպքում չի պաշտպանելու բնակչությանը վտանգներից։ 16,4 մլն խ/մ ծավալով 53 հա տարածքով Թեղուտի պոչամբարը, ըստ ծրագրի,  պետք է դառնա 260 հա։ Թեղուտ ՓԲԸ-ն դեռևս 2019թվականի սեպտեմբեր ամսին հաղորդագրություն տարածեց, որ  եռամսյա  ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ  է իրականացնելու պոչամբարի տեխնիկական վիճակը հասկանալու համար։ 2020 թվականի մարտ 3-ի մեր հարցմանը Թեղուտ ՓԲԸ-ն  չպատասխանեց, միայն ասացին՝ երբ զեկույցը պատրաստ լինի՝ հանրությանը կտեղեկացնեն։   2․ Լոռի, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, «Նահատակի» պոչամբար   13,7 հա տարածքով Նահատակի պոչամբարի պատվարը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը պարբերաբար բարձրացնում է, թեև խոստացել էին, որ այլևս պոչամբար թափոններ չեն լցնի։ Մի քանի ամիս է, ինչ հանրային պահանջի արշավ էր ընթանում Ալավերդիում և հարակից բնակավայրերում, որպեսզի գնահատվեն առողջապահական, նյութական և բնապահպանական վնասները, որից հետո պիտի տրվի կոնկրետ փոխհատուցում տուժած քաղաքացիներին։  Պետք է նշել, որ չեխական Առնիկա կազմակերպության հետազոտությունները վեր հանեցին լրջագույն խնդիրներ ծանր մետաղների կոնցենտրացիաների գերազացման վերաբերյալ։Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի և բնապահպանության պետ Գագիկ Շահնազարյանը մեր հարցմանը պատասխանել է, որ պոչամբարը ցանկապատված է փշալարով կենդանիների և մարդկանց մուտքն արգելելու նպատակով։ Սակայն մեր նկարահանման պահին էլ ոչխարներն անարգել ջուր էին խմում պոչամբարից։      Փետրվարի 25-ին Մեծ Այրում համայնքի մոտ տեղի ունեցավ հանրային պահանջի արշավ դեպի Նահատակի պոչամբար,  նկատելի էին նոր տեղադրված փշալարեր, որոնք 2019 թվականի հոկտեմբեր ամսին բացակայում էին։ Տեղադրված փշալարերը խոչընդոտ չեն ո՛չ կենդանիների, ո՛չ էլ հարակիչ համայնքների երեխաների մուտքը տարածք արգելելու համար։ Ընկերությունը նաև բնակիչների ահազանգին արձագանքնել է, որ  երկար տարիներ է՝ շահագործում են պոչամբարը, սակայն չեն նկատել դեպքեր, երբ այն դարձել է խաղահրապարակ երեխաների համար։ Ընկերությունը հավաստիացնում է, որ պոչմաբարը ռեկուլտիվացնելու է չոր պոչերի արտադրամասի արտադրական  ամբողջ ծավալի՝ շահագործման մեջ մտնելուց հետո, ինչը նախատեսված է  կատարել մինչև 2023 թ։ Այդ ընթացքում այն ծառայելու է որպես ռեզերվային պոչամբար։ Սակայն այժմ փորձ է կատարվել բարձրացնել պոչամբարի պատնեշը։ Մեծ Այրում համայնքից դեպի Ալավերդի գնացող ճանապարհին կարող ենք ականատես լինել ճանապարհին թափված  դատարկ ապարների կույտերի, թթվային դրենաժի ջրերի, որոնք անարգել հոսում են Դեբեդ գետ։ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի  պատասխանում գրված է, որ ընկերությունը ճանապարհին թափված դատարկ ապարները պարբերաբար մաքրում է։ Էկոլուրը տեղեկացնում է, որ 2018-ին ընկերության գործունեության  պատճառված վնասները, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, հաշվարկվել է 5․1մլ դրամ,  աղտոտվել է 200 քառ մետր հողային տարածք, վարչական տուգանքը կազմել է 200 000 դրամ,  ջրային ռեսուրսի  թույլատրվածից ավելի օգտագործման համար տուգանվել է մոտավորապես 3 մլն դրամ։ Մթնոլորտային օդի աղտոտման համար՝ 1․մլն 933 000 դրամ, իսկ վարչական տուգանքը կազմել  է 350 000 դրամ։ 3․ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ, Մղարթի պոչամբար   1,3 հա  տարածքով Մղարթի պոչամբարը  շահագործում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը։ Ընկերության գլխավոր երկրաբան Պողոսյանը տեղեկացնում է, որ Մղարթի պոչամբարը  և ֆաբրիկայի տարածքը 2 հա մակերեսով ցանկապատված է մետաղալարյա ցանցով դեռևս 2005 թվականից: Նոր նախագծով նախատեսվում է կատարել ցանկապատի ընթացիկ նորոգումներ։ Ռեկուլտիվացիոն ծրագրերը պատրաստվում են ըստ ծրագրի իրականացնել, երբ պոչամբարը կլցվի։ «Ըստ նախագծի՝ պոչամբարի պերիմետրով կտնկվեն ծառեր, իսկ ընդհանուր մակերևույթում կկատարվեն ռեկուլտիվացիոն աշխատանքներ: Կլցվի որոշակի հումուսացված 10-15սմ  հաստությամբ հողի շերտ և կցանվի խոտաբույսերի սերմ»,-պատասխանել է երկրաբան Նելսոն Պողոսյանը:   Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեղեկացմամբ` Մուլտի Գրուպ կոնցեռն ընկերությանը տուգանել են 100 000 դրամով:   4․ Արագածոտնի մարզ, «Մեգո Գոլդ» ՍՊԸ, Թուխմանուկի պոչամբար   Մելիքգյուղի 0,6 հա տարածքով 2 պոչամբարներն արդեն 3 տարի է` չեն շահագործվում, ինչպես նաև չի շահագործվում ոսկու հանքավայրը: 2019 թ դեկտեմբերի 3-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրեց «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի գործունեությունը, սակայն լիցենզիան չի դադարեցվել, փոխարենը ընկերությունը դիմել է նոր  շահագործման թույլտվություն ձեռք բերելու համար, որը, սակայն, մերժվել է։ Պոչամբարի տարածքում մշտապես հերթապահում է անվտանգության աշխատակիցը, սակայն պոչամբարի տարածքը ցանկապատված չէ, իսկ հարակից տարածքում կովեր են արածում։ «Մեգո Գոլդ» ՍՊԸ–ն սնանկ է ճանաչվել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխանել են, որ ընդերքի մասին օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ եթե ընդերք օգտագործողը սահմանված ժամկետում չի կատարում նախագծով կամ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված բնապահպանական, այդ թվում՝ ռեկուլտիվացիոն աշխատանքները, ապա լիազոր մարմինը գրավոր ծանուցման միջոցով պահանջում է սահմանած ժամկետում իրականացնել նշված միջոցառումները, իսկ նշված պահանջը չկատարելու դեպքում լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին ձեռնարկում է  նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները՝ այդ մասին նախապես ծանուցելով ընդերքօգտագործողին։     Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ Մելիքգյուղի համայքապետարան վճարվելիք  226 հա հողի վարձակալության դիմաց 42 մլն դրամ հարկերի հարցը կարող է կարգավորվել «Սնանկության մասին»  օրենքով։ «Մեգո Գոլդ» ՍՊԸ –ն պետությանը պետք է  22 517 318 դրամ վճարի։ Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված է եղել՝ ընդհանուր հատկացումներ- 3 մլն 70  հազար դրամ, նախնական հատկացումներ՝ 460 0000, դրամ,  ընթացիկ հատկացումներ՝ 435 հազար դրամ։ 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ  շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված է 2 325 հազար դրամ։ 5․ Արարատի մարզ, Արարատի ցիանային պոչամաբար   195 հա տարածք զբաղեցնող Արարատի ցիանային պոչամբարը Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարն է․ տարածքին մոտենալու համար պետք է հաղթահարել անվտանգության աշխատակիցների արգելքները, ինչը գրեթե անհնար է։ Թռչնի թռիչքի բարձրությունից ակնհայտ երևում է, որ պոչամբարի տարածքը, թեև անհասանելի է  մարդկանց համար, սակայն կենդանիների համար վտանգ է ներկայացնում։ 15 մլն խորանարդ մետր պոչանքով տարածքի կողքին բնականոն գործունեություն են ծավալում 79 հա ձկնաբուծական լճերը։  2020թ հունվարի 15-ին մեր՝ շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին ուղղված հարցերն այն մասին, թե ինչ ստուգումներ են իրականացրել պոչամբարում, հարակից լճերում, ձկնային պաշարների մեջ, մնացին անպատասխան։ Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրականացրած հետազոտության համաձայն՝ հողի 52 նմուշներում արսենի, կադմիումի, պղնձի սահմանված թույլատրելի կոնցենտրացիաները զգալիորեն բարձր են, քան ընդունված է միջազգային ստանդարտներում։ 6․ Սյունիքի մարզ, «Չաարատ Կապան» ՓԲԸ, Գեղանուշի պոչամբար   1962 թվականին շահագործման հանձնված, 32 հա տարածքով Գեղանուշի պոչամբարում սովետակական տարիներին եղել է վթար։  2018 թ․-ին նախորդ շահագործողի «Պոլիմետալ» ընկերության  պոչամբարի պատվարն ամրացնելու վերաբերյալ պատրաստված և փորձաքննության ներկայացված նախագիծը ՇՄ նախարարությունը վերադարձրել է ընկերությանը թերի լինելու պատճառով։ Գեղանուշի պոչամբարը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն տեղեկացրեց․ «Գեղանուշի պոչամբարը տեխնիկական որևէ խնդիր չունի։ Ներկայում իրականացվում է պատվարի ամրացման ծրագիրը, ինչը սակայն չի ենթադրում, որ պատվարը տվյալ պահին անվտանգ չէ։ Անվտանգության բարձրացման նպատակով արվում է ավելին, քան նախատեսված է և նշված ծրագիրն իրականացվում է հետագա շահագործման ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու համար  (եթե իհարկե որևէ խնդիր կառաջանա)։ Ըստ տվյալ նախագծի նախատեսվում է աշխատանքներ իրականացնել պատվարի կայունությունն ապահովվելու և ջրի մաքրման համակարգի բարելավման ուղղությամբ, որի աշխատանքներին ընկերությունը ներգրավվել է նաև միջազգային հեղինակավոր խորհրդատվական ընկերության»։      «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն  պոչամբարի ցանկապատման անհրաժեշտության մասին  հարցմանը պատասխանել է․ «Գեղանուշի պոչամբարը, որպես թափոնների կուտակման համար նախատեսված օբեկտ ունի մեխանիկական պաշտպանիչ գոտի և հաշվի առնելով, որ այդ տարածքով է անցնում նաև համայնքային նշանակության ճանապարհ, նշված  գոտին հիմնականում կահավորված է հողապատնեշի շերտով։ Հողապատնեշն արգելք է հանդիսանում ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների և մեքենաների համար»։ Ընկերությունը տեղեկացնում է  նաև, որ ներկայում պատվարի ամրացման ծրագրի իրականացմանը զուգահեռ նախատեսվում է պոչամբարի պաշտպանիչ գոտու տարածքը հագեցնել նմանատիպ այլ մեխանիկական արգելքներով։ Ընկերությունը փաստացի հաստատում է, որ տարածքը ցանկապատ չէ, իսկ հողաշերտը բավարար  խոչընդոտ չէ մարդկանց և կենդանիների համար։   2019 թվականի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատասխան նամակում գրված է, որ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն տուգանվել է 200 000 դրամով, իսկ բնությանը հասցված վնասը կազմել է 13 933 040  դրամ։ Ընկերությունը մեկնաբանել է, որ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 1-ը  Ընկերության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափաքանակից  ավել փոշի մթնոլորտ արտանետելու  համար, ինչն ընկերությունը վճարել է։   7․ Սյունիք, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ Դարամազ և Հովիտ պոչամբարներ   «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 3 պոչամբարներից և որևէ մեկը չունի ցանկապատ։ Հովիտ 1 և 2 պոչամբարները 45,3 հա են, չունեն պաշտպանիչ շերտ, փոշին մշտապես բարձրանում օդ՝ աղտոտելով հարակից բնակավայրերը:   Ագարակի ՊՄԿ-ն պարբերաբար պոչանքը լցնում է Արաքս գետ, որը հոսում է դեպի Իրան։  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացրեցին, որ ընկերությունն ունի  պարզվածքը գետ լցնելու թույլտվություն։ Փոխարենը Ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական։ 2019թ․ նոյեմբերի 14-ին «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ կողմից  խախտվել է վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի և թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի գրավոր պահանջով նշված տարածքային բաժին են ուղարկվել «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի պոչուկային տեղամասից պոչանքի՝ դեպի Արաքս գետ հոսելու, աղտոտելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի, այնուհետև դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենները։    «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»ը  չպատասխանեց և ոչ մի հարցի։ 2019թվականի տվյալների համաձայն Ագարակի ՊՄԿ-ի տնտեսական գործունեության հետևանքով Բնապահպանության և Ընդերքի տեսչական մարմնի տեղեկացմամբ շրջակա միջավայրին հասցվել է 1,007,584 դրամ վնաս, իսկ վարչական տուգանքը կազմել է 200 000 դրամ։ Ագարակի ՊՄԿ-ի գործունեության  վերաբերյալ, հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն։ Տեսչությունը, սակայն, չի մեկնաբանում, թե շրջակա միջավայրին հասցված վնասը  ինչպիսի բնույթ  է կրում։ 8․ Սյունիքի մարզ, ԶՊՄԿ, Արծվանիկի պոչամբար   Արծվանիկի 330 հա զբաղեցնող պոչամբարը, ծրագրի համաձայն, կդառնա 390 հա:  Այս տարածքները որ կադրում ֆիկսվել են 6 տարի անց ծածկվելու են պոչանքով։ Հայաստանի ամենամեծ պոչամբարը չունի ցանկապատ, 2016 թվականից ընդլայնվում է պոչամբարի տարածքը ծանր տեխնիկան համայնքներին պատկանող վարելահողերը հարթեցնում է պոչանքը տեղավորելու համար։ Զանգեզուրի պղնձամոլիբդնային կոմբինատը մեր հարցմանը և հեռախոսազանգերին չի պատասխանում։ Փոխարենը Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը մեկնաբանեց, որ ԶՊՄԿ-ն ամրացման աշխատանքներ է իրականացնում պոչամբարի տարածքում, հավաստիացրեց, որ 9 բալ երկրաշարժին դիմակայելու է, իսկ պոչամբարի տարածքից հեղուկ մասսան պոմպերով դուրս է բերվելու։ Դեռևս 2019 թվականին հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի պատճառով  աղտոտվել էր Ողջի գետը։ Բնապահպահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ տնտեսական  գործունեության հետևանքով շրջակա միջավայրին, մասնավորապես ,ջրային ռեսուրսներին հասցված վնասը կազմել է  382,431,552 դրամ, ինչի հետևանքով  փոխհատուցման պահանջ է ներկայացվել ընկերության 3 պաշտոնատար անձանց, իսկ  վարչական տուգանքը հաշվարկվել է 550 000 դրամ։ Որպես ամփոփում նշենք, որ պետական մարմինները չեն պարտադրում  ցանկապատել պոչամբարների տարածքը, այն որպես բարի կամքի դրսևորում իրականացնում են հանքարդյունաբերող ընկերությունները։ Բարի կամքի դրսևորում է նաև հանրային հաշվետու ու թափանցիկ գործելաոճը, եթե ընկերությունը ցանկություն չունի հարցմանը պատասխանելու, ապա միակ տարբերակը մնում է  դատական կարգով տեղեկատվության ազատության  մասին օրենքի շրջանակներում պահանջել  բացատրություն և հետամուտ լինել գործի քննությանը, ինչը ժամանակատար, սակայն անհրաժեշտ գործողություն է։   Վտանգավոր գոտի «Nebezpečná zóna» ֆիլմի չեխերեն տարբերակը Ֆիլմը պատրաստվել է «Կանաչ Հայաստան» Բնապահպանական, Կրթական ՀԿ-ի կողմից Չեխիայի արտաքին գործերի նախարարության և Nesenuti կազմակերպության աջակցությամբ։
16:58 - 27 հուլիսի, 2020
Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր պացիենտը նորածնային տարիքի է 0-28 օրական:Ինչպես հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխաներից 1134-ի վիճակը գնահատվել է թեթև կամ միջին ծանրության, 12-ը՝ ծանր, 1-ը` ծայրահեղ ծանր:Թոքաբորբ ախտորոշվել է 158 երեխայի մոտ, անախտանիշ դեպքերը 925-ն են: Երեխաներից 1231-ը տղաներ են, իսկ 999-ը` աղջիկներ:Հուլիսի 17-ի դրությամբ առողջացում է գրանցվել 1665 երեխայի մոտ:COVID-19 վարակով երեխաներն ամենաշատը եղել են Երևանից՝ 1125։ Վայոց ձորում գրանցվել է 29, Կոտայքում` 266, Տավուշում` 33, Շիրակում` 105, Լոռիում` 54, Արարատում` 146, Արագածոտնում` 74, Սյունիքում` 31, Արմավիրում` 131, Գեղարքունիքում` 165 դեպք։Հայաստանում երեխաների շրջանում հաստատված դեպքերից 71-ն օտարերկրյա քաղաքացիներ են։
09:43 - 24 հուլիսի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-13։00 Խաղաղ Դոնի փ. 31 շենքի 1-7 մուտքերը, 11:00-17։00 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գայի փ. 20, 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 25 շենքերը, 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 71շենքի (4-րդ, 5-րդ մուտքերը), Վիլնյուսի փ. 93 շենքի (1-4-րդ մուտքերը) և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 2-րդ թաղ. 1, 4-րդ թաղ. 29 շենքերը, Անդրանիկի փ. 10, 129, Րաֆֆու փ. 41 շենքերը, Մարգարյան 2-րդ նրբ. 1շենքի 1-4-րդ մուտքերը և հարակից ոչ բանկիչ բաժանորդները, Արագածոտն մարզում՝ 11:00-17։00 Գետափ, Թլիկ, Արագածավան գյուղերը, Արարատի մարզում՝ 10։00-14։00 Մասիս քաղաքի Հանրապետության, Երևանյան, Ազատամարտիկների 4, 9, 10 փողոցները և 4-րդ նրբանցքը մասնակի, 10։30-16։00 Արտաշատ քաղաքի Մռավյան, Խանջյան, Երևանյան, Օգոստոսի 23-ի փողոցները՝ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10։00-15։30 Եղեգնաձոր քաղաքի Ավագյան, 26 Կոմիսարների, Թամանցիների, Մոմիկի, Օրբելու փողոցները և Ելփին, Վերնաշեն գյուղերը մասնակի, 10։00-16։00 Ազատեկ գյուղը՝ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն գյուղերը մասնակի, Աբովյան քաղաք 8-րդ միկրոշրջանը և Էլար թաղամասը մասնակի, Սարալանջի 10, 11 փողոցները, Հարնապետության փ. 4, Սևանի փ․ 4/5, Օգոստոսի 23փ. 21 շենքերը, Ջրվեժի Մայակ, Բանավան թաղամասերը՝ մասնակի և «Մագաս Ինվեստ» ՍՊԸ-ն, Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի 3-րդ թաղամասը՝ մասնակի, Ամասիայի տարածաշրջանի Ամասիա գյուղի Սոցխոզ թաղամասը, 11:00-16:00 Գյումրի քաղաքի «Թռչունյաց տունը», «Սևերսկի» զինմասը, «Սևերսկի» թաղամասը, հին մաքսատան դիմացի տարածքը, նախկին «Ուրալ Սիբ Ստրոյ»-ի տարածքը, 11:00-17:00 Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի Ռիգայի փողոցը, Տավուշի մարզում՝ 10:00-16:00 Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք գյուղերը, Հաղարձին գյուղը՝ մասնակի, 12:00-14:00 Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցը, Թբիլիսյան խճուղին՝ մասնակի, և Թեղուտ գյուղը, Սյունիքի մարզում՝ 10:00-16:00 Հարժիս, Հալիձոր, Շինուհայր գյուղերը և հարակից ոչ բնակիչ բաժանորդները:
09:50 - 15 հուլիսի, 2020
Վերջնականապես կլուծվեն աղետի գոտու բնակարանային խնդիրները |hhpress.am|

Վերջնականապես կլուծվեն աղետի գոտու բնակարանային խնդիրները |hhpress.am|

hhpress.am: 1988 թ, Սպիտակի ավերիչ երկրաշարժից անօթեւան մնացածների հարցը 30 տարի անց վերջապես լուծում է ստանում։ Բնակարանների կարիք ունեցող վերջին՝ 453 ընտանիքների խնդիրը լուծելու համար նախորդ տարի գործադիրը մարզպետարանների միջոցով հարցում էր իրականացրել շահառուների շրջանում։ Վերջիններիս կեսը՝ 227 ընտանիք, նախընտրել էր բնակարան ձեռք բերելու համար վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը։ 2019 թվականի նոյեմբերին կառավարությունն ընդունեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ որոշումը։ Կատարված հաշվարկների եւ գնահատականների հիման վրա որոշվել էր, որ Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերի ընտանիքներին կհատկացվեն մոտ 1.2 մլրդ դրամի վկայագրեր։ Այդ գումարից 535.587 հազար դրամը հատկացվել է Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի շահառու ճանաչված 90 ընտանիքի վկայագրերի ձեռքբերման համար, 674.932 հազար դրամը տրամադրվել է Լոռու մարզի 121, իսկ 81.053 հազար դրամը՝ Արագածոտնի մարզի կարիքավոր 16 ընտանիքներին։ Բնակարանների գնահատման համար հիմք են ՀՀ կառավարության 2005 թ. որոշմամբ սահմանված նորմաներին համապատասխան քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատված՝ վկայագիր ստացող ընտանիքներին հասանելիք բնակարանի մակերեսը եւ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հրապարակած 2019 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ձեւավորված շուկայական միջինացված գնի տվյալները։ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում այն մեկ քառակուսի մետրի համար կազմում է 80600, Լոռու մարզում՝ 75750 հազար, իսկ Արագածոտնի մարզի Ապարան եւ Թալին քաղաքների համար՝ 80250 դրամ։ Վկայագրերում բնակարանների ձեռքբերման ժամկետ էր սահմանվել այն տրամադրելու օրվանից հաշված 6 ամիսը՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության։ Սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժի, նոտարական, կադաստրային գրասենյակների, բանկերի գործունեության մասով գործած սահմանափակումների պատճառով Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները դիմել են կառավարությանը 6-ամսյա ժամկետը երկարաձգելու խնդրանքով։ 2019 թ. գործադիրի ընդունած որոշման մեջ ասվում էր, որ դեպոզիտային հաշիվներին փոխանցված եւ մինչեւ 2020 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե։ Կառավարությունը որոշել է բավարարել մարզպետների խնդրանքը եւ երկարաձգել գործող որոշման ժամկետները։ Հանրային քննարկման դրված կառավարության որոշման նախագծով նախատեսվում է հոկտեմբերի 1-ի ժամկետը երկարաձգել է մինչեւ դեկտեմբերի 1-ը։ Նախագծի մեկ այլ կետով սահմանված 6–ամսյա ժամկետի փոխարեն բոլոր շահառուներին հնարավորություն է տրվել մինչեւ նոյեմբերի 1-ը վկայագրերով ձեռք բերել բնակարանները։ Աղետի հետեւանքով տուժած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար 2008-2018 թթ. պետությունը հատկացրել է 65 մլրդ դրամ՝ լուծելով 5396 ընտանիքներից 4839-ի բնակարանային խնդիրները։ 2018 եւ 2019 թթ. պետության հատկացրած 1 մլրդ դամը գերազանցող գումարով եւս 105 ընտանիք ապահովվել է բնակարաններով։ Գործադիրը միայն այս տարվա համար այդ նպատակով նախատեսել է 3 մլրդ դրամ, որը հնարավորություն կտա վերջնականապես լուծել երեք տասնամյակից ավելի ձգձգվող խնդիրը։ Հիմնահարցի լուծմանը սպասում է տնակներում ապրող աղետյալների արդեն երկրորդ սերունդը։
12:45 - 11 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում, Արագածոտնի Կոտայքի և Արարատի մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում, Արագածոտնի Կոտայքի և Արարատի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում`11:00-17:00 Այգեստան 9փ. 41-55 սեփական տներ, Այգեստան 11փ. 82-199 սեփական տներ և ոչ բնակաիչ-բաժանորդներ, Քաջազնունի փ. 6 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 12 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 60 շենք, Մաշտոցի պող. 21 շենք, Փարպեցի փ. 4 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Պարոնյան փ. 28 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 16 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացու փ. 18-45 սեփական տներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Բուզանդի փողոց «Հայ Կապալ» , Լազոյի փ․4, 6 շենքեր, Կաշեգործների, Լազոյի փողոցների սեփական տներ, Ս․Զորավարի փ․40, 42, 48 շենքեր և սեփական տներ, Պապովի, Տիմիրյազովի փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Սերոբ փ. 11 շենք, Համբարձումյան փ. 12, 14 շենքեր, Թբիլիսյան խճ. 3, 3/2, 3/14, 5 շենքեր, Արաբկիր 25, 35 փողոցների սեփական տները, Վ.Դավթյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արղության փ. 8/3 շենք և սեփական տներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հ.Էմին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մալխասյանց փողոցի սեփական տները, Փափազյան 2 նրբանցքի սեփական տներ, Հ.Սահյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խաչատրյան փ. 27, 27/1, 29, 29/1, 31, 33 շենքեր և սեփական տներ, Մանուշյան փողոցի սեփական տներ, Այգեկցու փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սևքարեցի Սաքո փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 5 մանկական հիվանդանոց, Մամիկոնյանց 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մալխասյանց փ. 1/11 շենք, Գյուլբենկյան փ. 37 շենք, Ուլնեցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Դայան», «Կոմֆորտ Ռ ԵՎ Վ», «Ռասսի» ՍՊԸ-ներ, «Հիդրոգեն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Արաբկիր» ԲԲԸ, «Օկտան Թեսթ» ՓԲԸ, «Էներոգոկապ» ՓԲԸ, Ծերենցի փ. 7 շենք, Անդրանիկի փ. 96 շենք, Նորաշեն թաղ. 43 շենք, Նազարբեկյան փ. 25 շենք, Մարգարյան փ. 45 շենք, Մարգարյան փ. 29/2 շենք, Սիսակյան փ. 16 շենք, Դավթաշեն 1-ին թաղ. 18,19 շենքեր, Դավթաշեն 2-րդ թաղ. 42 շենք, Արարատյան 1-ին զանգ. 10/5 շենք, ՀԱ Ա-1 թաղ. 157 շենք, Արեշ 19փ. 20-26 (զույգ); 22 փ. 94-117 սեփական տներ, Դիմիտրով փ. 140-194 սեփական տներ, Դիմիտրով 5-րդ նրբ. 1-31 սեփական տներ, Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 17 շենքի 1-ին մուտք, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան փ. 20 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ և Մոլդովական 24/2, 26 շենքեր, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Ա․ Հովհաննիսյան փ. 24/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 48 շենք, Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 62 շենք, Նոր -Նորքի 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 47, 49, 50 շենքեր, Ավետիսյան փ. 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 48, 51, 52, 53, 58 շենքեր, թիվ 88 դպրոց, թիվ 117 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 67 շենքի 2-րդ մուտք, Ավան՝ Իսահակյան թաղ․2/3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հովհաննիսյան թաղ․50 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղի Հանք՝ Աճառյան փ. 18 շենք, թիվ 11 ուսումնարանի հանրակացարանի շենք, Առինջ գյուղի՝ Դուրյան թաղամասի սեփական տներ, Ավան՝ Ն․ Սաֆարյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝09:00-16:00 Կոշ, Ավան, Լեռնարոտ և Վերին Սասունիկ գյուղեր, Կոտայքի մարզում՝10:00-16:00 Եղվարդ համայնքի Կոմիտասի, Չարենցի, Աբովյան, Սայաթ-Նովա, Իսահակյան, Սաֆարյան, Թարգմանչյանց փողոցներ՝ մասնակի, Նուռնուս համայնք՝ մասնակի, Արարատի մարզում՝10:00-13:00 Ավշար, Սիսավան, Վանաշեն գյուղեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ:
09:30 - 09 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում`11:00-17:00 Վրացյան փ. 71, 71/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սարյան փ. 27, 29, 31, 33, 35 շենքեր, Մյասնիկյան փ. 22, 26, 33ա շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 20-28 շենքեր և 76-80 սեփական տներ, Բուզանդի փ. 85-107 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 35 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 30 շենք, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ 2-րդ շրջադարձային 5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Դուշամբեի փ․ 1, 3, 5; Տաշքենդի նրբ․ 2, 4, 6, 8, 10, 12, 13, 15; Աշխաբադի փ․ 1, 5, 7; Բաբաջանյան նրբ․ 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 13 շենքեր, թիվ 7 մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան՝ Դ․ Վարուժան 10 շենք և հարակից ոչ բնակիչ–բաժանորդներ, Կոտայքի մարզում՝12:00-14:00 Զովունի համայնքն ամբողջությամբ, Արագածոտնի մարզում՝11:00-14:00 Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Ներքին Բազմաբերդ, Վերին Բազմաբերդ, Օդևան, Մեծաձոր, Կաքավաձոր, Դիան, Ագարակ, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Աշնակ գյուղեր:
09:20 - 03 հուլիսի, 2020
Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքները պետք է ունենան համայնքային պաշտոնական համացանցային կայքեր, որտեղ պարբերաբար պետք է տեղադրվեն տեղեկություններ` համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, ավագանու և ղեկավարի ընդունած իրավական ակտերի, հնգամյա ծրագրերի և դրանց կատարողականների, բյուջեի, բյուջեի կատարման, բնակիչների հետ հանդիպման, հանրային լսումների և քննարկումների, ինչպես նաև համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների մասին: Այս օրենքը նպատակ ունի ապահովել համայնքների բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը: 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների պաշտոնական կայքերը օրենքի ուժով ստեղծված են, սակայն անհայտ է՝ ինչպես են օգտագործվում, ինչպես են վերահսկվում, տեղադրվա՞ծ են արդյոք օրենքով սահմանված բոլոր տեղեկությունները, թե՞ ոչ։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող ՀՀ համայնքների պաշտոնական կայքերի հասանելիությունը հանրությանը: Համայնքների բնակչության թվի վերաբերյալ բոլոր տեղեկությունները վերցված են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի արած տարածքային վիճակագրությունից: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Շիրակի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 9 համայնք, որոնցից 3-ը քաղաքային համայնքներ են, 6-ը՝ գյուղական: Քաղաքային երեք համայնքներից մեկի՝ Արթիկի դեպքում, ուսումնասիրության ընթացքում կայքը պարբերաբար չէր գործում: Այսինքն` առկա են տեխնիկական խնդիրներ: Նմանօրինակ խնդիրներ կան նաև այլ համայնքների դեպքում, հետևաբար, բոլոր տվյալները, որոնք շարադրված են հոդվածում, արտացոլում են ուսումնասիրության պահին առկա իրավիճակը: Չի բացառվում, որ ուսումնասիրությունից առաջ և հետո կայքերը գործել են անխափան, կամ ուսումնասիրությունից հետո տեխնիկական խնդիրները վերացվել են: Ազատան համայնքի կայքում կարելի է գտնել գրեթե բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, սակայն ավագանու նիստերի և որոշումների մասին տեղեկությունը 2019 թվականի դեկտեմբերից ի վեր չի թարմացվել:  Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի՝ ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ, սակայն Ազատան համայնքի կայքում տեղ գտած տեղեկության համաձայն՝ վերջին նիստը եղել է 2019 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ վերջին որոշումը՝ 2019 թվականի հուլիսի 16-ին: Փանիկ համայնքի կայքը 2019 թվականի սեպտեմբերի 19-ից հետո առհասարակ չի թարմացվել, բյուջեի ծախսերի պլանի նախահաշիվը միայն 2018 թվականինն է, իսկ ավագանու նիստերի, որոշումների, ինչպես նաև համայնքի ղեկավարի որոշումների մասին թարմացումներ նույնպես չկան: Փոքր Մանթաշ համայնքի կայքն առհասարակ չի թարմացվում: Կայքում ավագանու որևէ նիստի մասին որևէ տեղեկություն չկա, համայնքի ղեկավարի որոշումների մասին նույնպես ոչինչ չկա: Կայքի նորությունների բաժնում տեղադրված է 2018 թվականի ընդամենը 3 լուր: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Լոռու մարզում կա 3000 և ավելի բնակչությամբ 10 համայնք, որից 5-ը՝ քաղաքային, 5-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենախոշորը՝ Վանաձորը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկը չի թարմացվում, իսկ մյուս կայքը պարբերաբար թարմացվում է, և համայնքի մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները կարելի է գտնել։  Ջրաշեն համայնքի կայքում կարող եք գտնել տեղեկություններ ավագանու նիստերի, որոշումների և գործունեության մասին, սակայն բյուջեի մասով ոչինչ չկա, և որևէ տարվա բյուջեի ելքերի, մուտքերի, տարեկան պլանների և կատարողականների մասին տեղեկություն չեք գտնի: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Տավուշի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 10 է, որից 4-ը քաղաքային է, 6-ը՝ գյուղական: Քաղաքային ամենախոշոր՝ Իջևան համայնքի պաշտոնական կայքը չի թարմացվում ինչպես կարգն է և ինչպես սահմանում է օրենքը: Բյուջեի ծախսերի պլանի նախահաշվի, ինչպես նաև կատարողականի վերաբերյալ վերջին թարմացումները եղել են 2018 թվականին: Գյուղական համայնքներից Այգեհովիտ և Աչաջուր համայնքների դեպքում նույնպես կայքերը չեն թարմացվել, իսկ Գանձաքար համայնքի կայքն առհասարակ չի գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արագածոտնի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 13 համայնք, որոնցից 3-ը՝ քաղաքային, 10-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Թալինի դեպքում, ուսումնասիրության պահին կայքը չէր գործում: Գյուղական համայնքների պաշտոնական կայքերից ընդհանրապես չեն թարմացվում կամ բավարար չափով և օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Բյուրական, Ոսկեվազ և Օշական համայնքների կայքերը: Ուսումնասիրության պահին չէին գործում Սասունիկ, Արագած և Արագածավան համայնքների կայքերը: Չէին գործում նաև Կոշ և Ուջան համայնքների կայքերը, որոնք գրանցված են համապատասխանաբար http://5.77.246.76/ և http://46.130.112.110/ դոմեյնների վրա: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Կոտայքի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 18 է, որից 6-ը՝ քաղաքային, 12-ը` գյուղական: Գյուղական համայնքներից Պռոշյանի և Քասախի պաշտոնական կայքերի թարմացումները պարբերական բնույթ չեն կրում կամ չեն թարմացվում օրենքով սահմանված կետերին համապատասխան՝ մասնավորապես ավագանու նիստերի և բյուջեի ծախսերի մասով: Գյուղական համայնքներից Արգել համայնքի կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Գեղարքունիքի մարզի 3000 և ավելի բնակչությամբ համայնքների թիվը 22 է, որից 5-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Վարդենիսի պաշտոնական կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Գյուղական համայնքներից Զոլաքար, Ներքին Գետաշեն, Վարդենիկ համայնքների կայքերը գրեթե չեն օգտագործվում և չեն թարմացվում: Չեն գործում Գանձակի, Նորատուսի, Երանոսի, Ծովինարի, Ձորագյուղի, Վաղաշենի, Վերին Գետաշենի, Ծովագյուղի և Ակունք համայնքների կայքերը: Երանոս համայնքի պաշտոնական էլ. հասցեին հաղորդագրություն չի գնում, իսկ Ծովինար համայնքի կայքը որոնողական համակարգի պարզ որոնման եղանակով հնարավոր չէ գտնել: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արարատի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 21 է, որից 4-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից Արտաշատ և Վեդի համայնքների բյուջեների մասին տեղեկությունները 2018 և 2019 թվականի են: Գյուղական համայնքներից չեն թարմացվում կամ օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Ոստան, Նորաշեն, Այնթափ և Մարմարաշեն համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Մխչյան և Ավշար համայնքների կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արմավիրի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 23 է, որից 3-ը՝ քաղաքային, 20-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենամեծը՝ Էջմիածինը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկն ընդհանրապես չի թարմացվում, իսկ մյուսի դեպքում թարմացումները դարձյալ պարբերական բնույթի չեն: Օրինակ՝ ավագանու արձանագրված վերջին նիստը 2019 թվականի է: Մյուս քաղաքային համայնքի՝ Արմավիրի կայքի դեպքում էլ կա թարմացման խնդիր: Բյուջեի նախահաշիվը դեռևս 2019 թվականինն է: Գյուղական համայնքներից պարբերաբար չեն թարմացվում կամ օրենքով նախատեսված կետերին համապատասխան չեն թարմացվում Բամբակաշատ, Մրգաշատ, Նալբանդյան, Դալարիկ, Մյասնիկյան, Ակնալիճ, Արշալույս և Ջրառատ համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Արմավիրի և Սարդարապատի կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Ոսկեհատ համայնքի բնակչությունը 3422 է, սակայն, ըստ Արմավիրի մարզպետարանի կայքի՝ 2805: Ոսկեհատ և Թաիրով համայնքների կայքերը չհաջողվեց գտնել։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Վայոց Ձորի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 4 է, որից 3-ը՝ քաղաքային, միայն մեկը՝ գյուղական: Մարզի բոլոր համայնքների կայքերն էլ պարբերաբար թարմացվում են, և հնարավոր է գտնել անհրաժեշտ տեղեկությունները: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Սյունիքի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 6 է, և բոլորն էլ քաղաքային համայնքներ են: Գորիս համայնքի կայքում բյուջեի նախահաշվի և կատարողականի մասին տեղեկությունը դեռևս 2019 թվականի է: Էլ. հասցեներ․ ի՞նչ էլեկտրոնային հասցեներից են օգտվում համայնքները Ինչպես համայնքային ընդհանուր կայքերը, այնպես էլ էլեկտրոնային հասցեները ունեն ընդհանուր, օրինակելի տարբերակ (@mta.gov.am), որը ենթադրելի է, որ ավելի անվտանգ տարբերակ է: Սակայն համայնքներից շատերը շարունակում են օգտվել այլ համակարգերից: Ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների էլեկտրոնային հասցեները և դրանց գործունեությունը: Շիրակի մարզի 3000 և ավեի բնակչություն ունեցող համայնքները, բացառությամբ Գյումրիի, օգտվում են @mta.gov.am օրինակելի ձև համարվող էլեկտրոնային հասցեներից: Գյումրի համայնքը օգտագործում է gyumri.am կայքի էլ. հասցեն: Լոռու մարզի համայնքները նույնպես օգտվում են @mta.gov.am էլ հասցեներից՝ բացառությամբ Սպիտակ համայնքի: Վերջինս օգտվում է gmail.com-ի տրամադրած էլ. հասցեից: Տավուշի մարզը օգտագործվող էլ. հասցեների առումով բազմազան է: Օրինակ՝ մարզկենտրոն Իջևանը օգտագործում է mail.ru, Դիլիջանը օգտվում է yahoo.com համակարգից, իսկ Գանձաքար համայնքի էլ․ հասցեն ընդհանրապես չկարողացանք պարզել, քանի որ կայքը չէր գործում: Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակը, օրինակ, օգտագործում է gmail էլ. հասցե, իսկ Թալին համայնքն օգտվում է list.ru համակարգից: Արագածավանը օգտվում է mail.ru համակարգից: Կոտայքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Նոր Հաճնի, Գեղաշենի, Քանաքեռավանի և Քասախի համայնքները: Բալահովիտի համայնքապետարանն օգտվում է rambler.ru համակարգից: Հրազդան համայնքն օգտագործում է ոչ պաշտոնական՝ [email protected] էլ. փոստը: Գեղարքունիքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Սևանի և Վարդենիսի համայնքները: Մարզի մի քանի համայնքների մեյլերը այդպես էլ չհաջողվեց պարզել՝ կայքի չգործելու պատճառով, իսկ, օրինակ, Լիճք համայնքի կայքը գործում է, սակայն էլ. հասցե չկա գրված, հետևաբար, տվյալ դեպքում մասամբ խախտվում է քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու ազատության իրավունքը: Իսկ Երանոս համայնքի դեպքում էլ. հասցեն գրված է, սակայն դրան հաղոդագրություն ուղարկել չի լինում: Արարատի մարզկենտրոն Արտաշատ համայնքն օգտվում է bk.ru էլ․ հասցեների համակարգից: Mail.ru համակարգից օգտվում են մարզի Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Արարատ, Ոսկետափ, Այնթափ համայնքները: Մարմարաշեն համայնքի պաշտոնական էլ. հասցեն yandex.com համակարգով է և ոմն Հակոբյան Էդիկի անունով: Արմավիրի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Արշալույսի և Ջրառատի համայնքապետարանները: Արշալույս համայնքը՝ [email protected], իսկ Ջրառատը` [email protected] էլ. հասցեներով: Մեծամորի համայնքապետարանի էլ հասցեն yandex.ru համակարգով է, իսկ Դալարիկ համայնքինը` rambler.ru: Արմավիր համայնքի մարզկենտորն Էջմիածինն օգտվում է ոչ պաշտոնական [email protected] էլ. փոստից: Վայոց Ձորի մարզի համայնքներից միայն Վայքն է օգտվում [email protected] էլ. հասցեից, մնացած համայնքներն օգտվում են mta.gov.am պաշտոնական հասցեներից: Սյունիքի մարզի համայնքների դեպքում միայն Սիսիանն է օգտվում ոչ պաշտոնական էլ․ հասցեից՝ [email protected]։ Էլեկտրոնային հասցեների միասնական հարթակից օգտվելու առաջնահերթություններից հիմնականն անվտանգությունն է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը վերջերս կորոնավիրուսի վարակակիրների տվյալների արտահոսքի վերաբերյալ նշել էր, որ, ամենայն հավանականությամբ, հաքերները կորոնավիրուսով վարակակիրների տվյալները գողացել են ինչ-որ մեկի էլեկտրոնային փոստից, այսինքն` համակարգ չեն կոտրել: Ուսումնասիրված 114 համայնքներից ոչ պաշտոնական էլ․ հասցեներից են օգտվում 30-ը։ Այժմ դիտարկենք՝ արդյոք համայնքները հետևո՞ւմ են իրենց էլ. փոստերին և պատասխանում քաղաքացիների հարցումներին՝ օրենքով սահմանված ձևով և ժամկետներում: Համաձայն Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության» մասին օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիներից: Տեղեկության տրամադրման ժամկետ է սահմանված 5 աշխատանքային օրը:  Հասկանալու համար՝ արդյոք տեղական ինքնակառավարման մարմինները պահո՞ւմ են Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածները, հարցումով դիմեցինք ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներին: Այսպիսով` կատարված 114 հարցումներից ստացել ենք միայն  67-ի պատասխանը:  Ո՞ր համայնքներն այդպես էլ չպատասխանեցին Տեղեկություն ստանալու մեր հարցմանը չեն պատասխանել Շիրակի մարզի Ազատան, Պեմզաշեն և Փոքր Մանթաշ համայնքները, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Գուգարք, Մարգահովիտ համայնքները, Տավուշի մարզի Աչաջուր և Կողբ համայնքները, Արագածոտնի մարզի Բյուրական, Կարբի և Արագածավան համայնքները, Կոտայքի մարզի Աբովյան, Առինջ, Բալահովիտ, Արգել, Նոր Գեղի և Գառնի համայնքները, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Ներքին Գետաշեն, Վարդենիկ և Ծովագյուղ համայնքները, Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Ոստան, Արարատ, Այգավան, Տափերական, Այնթափ և Հովտաշատ համայնքները, Արմավիրի մարզի Էջմիածին, Արևիկ, Բամբակաշատ, Նալբանդյան, Ջանֆիդա, Սարդարապատ, Մյասնիկյան, Քարակերտ, Ակնալիճ, Արշալույս, Գայ, Մուսալեռ և Փարաքար համայնքները, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Մալիշկա համայնքները և  Սյունիքի մարզի Մեղրի համայնքը: Այսպիսով՝ ուսումնասիրության արդյունքում կարելի է գալ այն եզրահանգման, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքները չեն իրացվում՝ ինչպես կարգն է, վերահսկման մեխանիզմները, եթե դրանք կան, չեն գործում արդյունավետ, ցածր է համայնքային կառույցների տեղեկատվական անվտանգության մակարդակը։ Նարեկ Մարտիրոսյան
14:56 - 02 հուլիսի, 2020
Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել․ Կառավարությունը լիզինգի համար դրամաշնորհ կհատկացնի |armtimes.com|

Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել․ Կառավարությունը լիզինգի համար դրամաշնորհ կհատկացնի |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այդ լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային եւ շարժական սպանդանոցների ֆինանսավորումը: «Մենք այս ժամանակահատվածում սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ մոնիթորինգ ենք իրականացնում, թե որքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե համայնքներում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ: Որպես չափորոշիչ՝ մենք ընտրել ենք մոտ 30 կմ հեռավորությունը: Բոլոր սպանդանոց շահագործող կազմակերպությունները հավաստիացրել են, որ այդ հեռավորության դեպքում իրենց կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»,- ասաց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ այս պահին գործում է 23 սպանդանոց, եւս 36-ը շուտով կսկսի գործել, սակայն կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: «Մեր առաջարկը հետեւյալն է. այնտեղ, որտեղ դեռեւս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որեւէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4 մլն 800 հազար դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,- ասաց նախարարը: Նա թվարկեց այն 14 կետերը, որտեղ նախընտրելի է կառուցել սպանդանոցներ. Սյունիքում 3 կետեր կան, առաջինը՝ Գորհայք, Ծղուկ, Սառնակունք կամ Սպանդարյան, 2-րդ ուղղությունը՝ Ծավ, Նոր Հանդ, Սրաշեն, Շիշկերտ եւ 3-րդ կետը Մեղրի համայնքն է։ Գեղարքունիքում 1 ուղղություն կա՝ Ծափաթաղ, Ջիլ, Փամբակ համայնքներ։ Արարատում կա 2 ուղղություն։ Առաջինը՝ Դվին, Վերին Դվին, Նորաշետ եւ Վերին Արտաշատ, 2-րդը՝ Ուրցաձոր, Վեդի, Շաղափ եւ Լանջանիստ։ Շիրակում կա 4 կետ։ Առաջինը՝ Արթիկ, Փանիկ, Մեծ Մանթաշ, Նոր կյանք։ Երկրորդը՝ Ախուրյան, Արեւիկ, Կառնուտ, Ազատան։ Երրորդ՝ Ամասիա, Բանդիվան, Արեգնադեմ։ 4-րդ՝ Աշոցք, Սիզավետ եւ Բավրա։ Լոռիում՝ 2 ուղղություն։ Առաջինը՝ Գյուլագարակ, Վարդաբլուր, Գարգառ եւ Կուրթան։ Երկրորդը՝ Վահագնի, Վահագնաձոր, Եղեգնուտ եւ Ձորագետ։ Արագածոտնում 2 ուղղություն։ Առաջինը՝ Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Սադունց, Կանիաշիր։ Երկրորդը՝ Թալին, Աշնակ, Կաթնաղբյուր, Մաստարա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց. «Այսօր մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ, եւ մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:
12:57 - 02 հուլիսի, 2020
Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:  Սույն նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիադավորման փոխհատուցման գործընթացը կիրականացնի Նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայիկամ փոխհատուցման գումարը սահմանվում է  70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի  բարձրացմանը՝ շուրջ 30%-ով։
12:04 - 02 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և Արագածոտնի մարզում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և Արագածոտնի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Օրբելի փ. 4 շենքի 1-ին մուտքը, Գրիբոյեդովի փ. 19, 42, 44 շենքերը, Մ.Ավետիսյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 55, 56, 57, 58, 59/6, 59/7, 61, 65 շենքերը, Կոմիտասի պ. 63 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 51, 51/1, 51/18 շենքերը, սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մամիկոնյանց փ. 1Ա, 3, 15, 19, 21, 23, 23/1, 30 շենքերը, Մամիկոնյանց փ. 2, 6-6/3, 8ա, 26ա, 36, 36/5, 36/4-36/6, 38/1, 38/3, 40-40/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մամիկոնյանց փ. 34ա, 34գ, 36/1, 36/2 շենքերը, սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ն.Տիգրանյան փ. 6, 6/1 շենքերը, սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ն.Տիգրանյան փ. 5, 7, 10, 11, 13, 14, 19, 19/1, 21 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ադոնցի փ. 1, 3, 5, 7, 7ա, 13, 15, 17, 17/1-17/4, 17/5 շենքերը, Շիրվանզադեի փ. 17, 24/1 շենքերը, Շիրվանզադեի փ. 2, 3, 7-10, 4-4/2, 6, 8, 11,18 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Տոլբուխինի փ. 1, 2, 3, 34 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շահսուվարյան փ. 3-6, 7, 8ա, 9շենքերը, Ազատության պող. 25 շենքը, Ազատության պող. 21, 21ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, “Կոնեկտոր”, “Աբաջո”, “ԱՌՖՍ”, “Ւստվուդ”, “Վանիկ”, “Ի Գույն”, “Խնուս”, “Ռեդի-Սթեդի” ՍՊ ընկերություննեը, “Վոլնա”, “Վեոն Արմենիա” ՓԲ ընկերությունները, “Երևանի Լուսատեխնիկ” ԲԲ ընկերությունը, Լեոյի 3փ. 20-101 սեփական տները, Կոնդ թաղամաս 53-99 սեփա.ան տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թումանյան փ. 30 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աբովյան փ. 1/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեստան 11 փողոցի 34-101 սեփական տները, Հերացու փ. 2, 2ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավիթաշեն 2-րդ թաղ. 19, 20 շենքերը, Դավիթաշեն 3-րդ թաղ. 21 շենքը, Դավիթաշեն 4-րդ թաղ. 11, 26 շենքերը, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 8, 12 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գայի պող. 37 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Բակունցի փ. 1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Գյուլիքեխվյան նրբ․ 11 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան՝ Իսահակյան թաղ․ 5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան Առինջ՝ Տաշքենդի փ. 2 (1-ին միկրո 1/1 շ.) շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արագածոտնի մարզում՝ 11:00-14:00 Օհանավան, Ուշի, Արտաշավան և Սաղմոսավան գյուղերը:
09:31 - 24 հունիսի, 2020