«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ։ Ծնվել է 1975թ. ապրիլի 5-ին։ 1995-1999 թթ սովորել է Երևանի Տնտեսաիրավագիտական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։
1998-2000 թթ աշխատել է «Պոլլի» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ, իսկ 2000-2001 թվականներին նույն ընկերությունում՝ որպես կառավարիչ։ 2001-2002 «Մարտի գրուպ» ՍՊԸ աշխատել է որպես վարորդ – առաքիչ, իսկ 2002-2004՝ վաճառքի պատասխանատու։
2004-2008 թթ աշխատել է «Մարսերալ» ՍՊԸ-ում՝ մեծածախ վաճառքի պատասխանատու 2007-2008՝ մաքսային գործակալ, 2008-2009՝ լոգիստ։ 2009-2010 թվականներին «Կրաֆտ ֆուդս Ուկրաինա» ՓԲԸ-ում զբաղեցրել է Հայաստանի տարածքային մենեջերի օգնականի պաշտոնը։
2018 թվականից առ այժմ «Դայրեքթ դեմոքրասի փլաթֆորմ» ՍՊԸ-ի տնօրենն է։
2018թ. նոյեմբերի 3-ին տեղի ունեցած «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր համաժողովում ընտրվել է կուսակցության գործադիր մարմնի անդամ 2020 թվականին վերընտրվել է։