Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանից մեծ լիազորություններ ունի․ Գարեգին Միսկարյան |factor.am|
21:18 - 12 փետրվարի, 2020

Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանից մեծ լիազորություններ ունի․ Գարեգին Միսկարյան |factor.am|

factor.am: «Ակնհայտ է, որ այս Սահմանադրությունը լեգիտիմ չէ ու ընդունելի չէ հանրության կողմից և այն գրվել է նախորդ իշխանության համար»,-ասում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը։ Նա որպես իր ասածի ապացույց բերում է վարչապետի ու ՍԴ նախագահի լիազորությունների միջև եղած տարբերությունը․

«Դրա վառ ապացույցն է այն, որ Հրայր Թովմասյանը, հանդիսանալով Սահմանադրական դատարանի նախագահ, ավելի մեծ լիազորություններ ունի, հնարավորություններ ունի որոշումների վրա ազդելու, քան նույնիսկ վարչապետը։ Այնպես են գրել Սահմանադրությունը, որ ամեն ձևով պահեն իշխանությունը՝ թե՛ դատական, թե՛ գործադիր։ Ֆորսմաժոր էր նախկինների համար կառավարությունն ու Ազգային ժողովը կորցնելը, բայց Սահմանադրական դատարանն այնպիսի լծակներ ունի, որ իրավական ճանապարհով հնարավոր չէ ազատվել նրանցից, ովքեր այդ ամբողջը իրականացրել են»,- պարզաբանեց Գարեգին Միսկարյանը։

Մանրամասները՝ տեսանյությում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել